Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ի՞նչ է անում պետությունը գնաճը զսպելու համար

ECONOMICS

«Փաստ» օրաթերթը գրում է 

Հայաստանում որոշ ապրանքատեսակների գնաճը շարունակվում է: Նշենք, որ ձվի գնի շուկայում թանկացումներ էին գրանցվել, ինչի հետևանքով ձվի գինը հասել էր մինչև 90 դրամի: Ձվի գնի թանկացմանը նախորդող ժամանակահատվածում բարձրացել էին նաև կարագի, բենզինի, ձկնամթերքի և մսամթերքի գները:

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի խոսքով, թեև այս պահին սոցիալական լարվածության մեծացման տեսանկյունից սպառնալիք չկա, բայց գնաճի առումով մտահոգությունն, այնուամենայնիվ, պահպանվում է:

«Բացի այսօրվա թանկացումներից, արդեն հայտնի է, որ 2018 թվականի հունվարի մեկից ևս մի շարք ապրանքատեսակների գներն ավելի են բարձրանալու, քանի որ արդեն այլ արտոնյալ պայմաններով չեն ներմուծվելու: Այստեղ, իհարկե, կա մտահոգություն, և կարծում եմ, որ պետության տնտեսական քաղաքականությունը մշակող և այն իրականացնող համապատասխան մարմինները պետք է ավելի շրջահայաց լինեն, որպեսզի գնաճը չանցնի թույլատրելի մակարդակը: Այն պետք է համապատասխանի այն թույլատրելի սահմաններին, որը կա Հայաստանում, իսկ ամենակարևորը՝ ազգաբնակչության գնողունակության մակարդակին»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց Թաթուլ Մանասերյանը:

Իսկ թե հատկապես ինչի՞ արդյունք է գնաճը, տնտեսագետը նկատեց.

«Այն ունի և՛ սուբյեկտիվ, և՛ օբյեկտիվ պատճառներ: Օբյեկտիվն այն է, որ համաշխարհային շուկայում, իհարկե, որոշ ապրանքների գներ տատանվում են ու բարձրանում: Բայց զուգահեռ դրան կա սուբյեկտիվ պատճառ, ըստ որի՝ կան ապրանքների խմբաքանակներ, որոնք ավելի էժան գնով են ներմուծվել, բայց հիմա թանկով են վաճառվում: Եվ երկրորդն այն է, որ կան ապրանքներ, որոնք տեղական հումքով են արտադրվում, բայց գնային առումով նույնպես կամայական թռիչք են արձանագրել:

Այս տեսանկյունից շատ կարևոր է պետության վերահսկիչ գործառույթը: Պետությունը պետք է ուշադիր լինի: Պետք է տարանջատի ու տեսնի, թե թանկացումն իսկապես համաշխարհային գների արդյունք է, թե որևէ մեկը կամայականորեն որոշել է բարձրացնել գները և մեծ շահույթներ ստանալ: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական կոմիտեն և մնացած օղակները գնաճը զսպելու համար պետք է համաձայնեցված ու համակարգված աշխատանքներ տանեն»:

Գնաճը զսպելու քաղաքականության մեջ, որպես աշխատանքի արդյունավետ օրինակ, տնտեսագետն առանձնացրեց միայն Կենտրոնական բանկի վարած դրամավարկային քաղաքականությունը:

«Գների կայունությունն ապահովելու համար Կենտրոնական բանկը շատ շրջահայաց և հավասարակշռված քաղաքականություն է վարում: Բայց թույլ տվեք նկատել, որ եթե համապատասխան պետական մարմինները չաջակցեն և իրենց գործառույթները չիրականացնեն, միայն Կենտրոնական բանկի ջանքերով հնարավոր չէ ապահովել գների կայունությունը»,– հավելեց տնտեսագետը:

Թաթուլ Մանասերյանի դիտարկմամբ, սպառողին գրավելու համար ցանկացած երկրում Ամանորի նախաշեմին ապրանքների գների անկում է տեղի ունենում:

«Այս առումով տարբեր ապրանքարտադրողների մրցակցությունն ավելի է սրվում: Արդեն երկար տարիներ Հայաստանում այդ պարադոքսը ևս նկատվում է: Դարձյալ պատճառն այն է, որ առանձին տնտեսվարողներ այդ օրերին ուզում են ձեռքերը «տաքացնել» և ավելի մեծ շահույթներ և գերշահույթներ ստանալ: Բնականաբար, եթե պետությունն իր կարգավորիչ և վերահսկիչ գործառույթները չիրականացնի, ապա կլինի այնպես, ինչպես ամեն տարի է եղել: Հույս ունենք, որ այս անգամ ադեկվատ մոտեցում կլինի»,– եզրափակեց տնտեսագետը:

 

 

Աննա Բադալյան

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal