Հյուսիսային Կորեան ԱՄՆ-ին «միջուկային դև» է անվանել
INTERNATIONAL NEWSԱռաջիկայում կայանալիք ամերիկյան-հարավկորեական համատեղ զորավարժությունները ցույց են տալիս, որ Վաշինգտոնը «միջուկային դև» է, իսկ իր քաղաքաշինությամբ ԱՄՆ-ն «միջուկային պատերազմի շեփոր է հնչեցնում»: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Հս. Կորեայի ԱԳՆ ներկայացուցչի հայտարարության մեջ:
Փհենյանի տվյալներով՝ դեկտեմբերի 4-8-ը նախատեսված Vigilant ACE զորավարժություններին 1200 ամերիկացի զինծառայող է մասնակցելու, ինչպես նաև 230 ինքնաթիռ, այդ թվում և F-22 և F-35 կործանիչները:
«Այս փաստն ապացուցում է, թե ով է միջուկային պատերազմի իրական մոլեռանդը, միջուկային դևը, որը նենգաբար հարձակումներ է իրականացնում խաղաղության նկատմամբ Կորեական թերակղզու և ողջ աշխարհում»,-ընդգծել է դիվանագետը:
Կորեական ԱԳՆ-ի գնահատմամբ՝ տարածաշրջանում մարտավարական միջուկային սպառազինում տեղակայելով՝ ԱՄՆ-ն «անդադար խոշորամասշտաբ և աննախադեպ ռազմական սադրանքների է ենթարկում Կորեական թերակղզում տիրող իրավիճակը՝ այն պայթյունավտանգ դարձնելով»: