ԱՄՆ-ի Սենատում պահանջել են տարհանել դիվանագետների ընտանիքներին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄոտալուտ զինված հակամարտության անխուսափելիության պատճառով անհրաժեշտ Է Հարավային Կորեաից տարհանել ԱՄՆ-ի ներկայացուցչությունների աշխատակիցների կանանց և երեխաներին, կարծում է ամերիկացի սենատոր Լինդսի Գրեմը:
«Պետք Է խելագար լինել Հյուսիսային Կորեայի կողմից ձեռնարկվող սադրանքների պայմաններում աշխատակիցների կանանց և երեխաներին Հարավային Կորեա ուղարկելու համար»,- գրում է The Telegraph-ը:
Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հերբերտ Մաքմասթերը նույնպես հայտարարել Է, որ Փհենյանի դեմ պատերազմին նախապատրաստվելու համար ԱՄՆ-ին այնքան Էլ շատ ժամանակ չի մնացել:
Բրիտանական The Telegraph-ը հայտնել Է, որ Հյուսիսային Կորեայի վերջին հրթիռային արձակումից հետո ԱՄՆ-ն քննարկում Է իր արևմտյան ափի հակահրթիռային պաշտպանության համակարգի ուժեղացման հարցը: