Էրդողանի սուտ երգերը հնացել են
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն«Արդարություն և զարգացում» կուսակցության համագումարում անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերություններին:
Թուրքական «Հուրիեթ» պարբերականի տեղեկացմամբ, իր կուսակիցների առջև հանդես գալով Էրդողանը հայտարարել է, թե «սփյուռքի ազդեցության տակ Հայաստանը փակել է բարեկամական բոլոր ուղիները Թուրքիայի հետ»: Նա կրկին անգամ անտեսել է հանգամանքը, որ հենց թուրքական կողմն է փակ պահում Հայաստանի հետ սահմանը,
Որպես Հայաստանի հետ հարաբերություններին հակակշիռ՝ նա օրինակ է բերել Վրաստանը, որը, ըստ Էրդողանի կարծիքի, կամուրջ է ծառայում Թուրքիայի և Արևմուտքի, ինչպես նաև կովկասյան տարածաշրջանի ու Միջին Ասիայի միջև:
«Այս երկու օրինակները շատ իմաստալից են: Մեզ հետ բարեկամություն անողը շահում է, իսկ «քեն քշողը»՝ կորցնում»,- ասել է Թուրքիայի նախագահը: