Երևան, 19.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Դիտակետում դարձյալ Իրանն ու Հըզբոլլահն են

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Արաբիայի ԱԳՆ ղեկավար Ադել ալ–Ջոբայրին Հռոմի Միջերկրածովյան երկխոսության 3–րդ միջազգային նստաշրջանն իբրև ամբիոն է գործածել հերթական ռազմաշունչ հայտարարությունների համար: «Արաբիան ահաբեկչության ակնհայտ զոհ է: Եվ որպեսզի պայքարեր ծայրահեղական գաղափարների դեմ՝ ստիպված էր տարածաշրջանում հավասարակշռության կենտրոն ստեղծել»,– հայտարարել է Ալ–Ջոբայրին, հավելելով, թե իրենք այժմ կոնկրետ քայլեր են ձեռնարկում՝ ահաբեկչության ֆինանսական աղբյուրները ոչնչացնելու համար:

Զավեշտալին, իհարկե, այն է, որ ահաբեկիչների ցանկից հատկապես ԴԱԻՇ–ի և Ալ–Քաիդայի անուններն են տրվել՝ վերջիններիս հովանավորի գործառույթն Իրանին «շնորհելով»: Եվ դա այն դեպքում, երբ Թեհրանը տարածաշրջանում հենց այդ ուժերի դեմ է հանել իր ողջ արսենալը, իսկ Էր Ռիադի և վերոնշյալ խմբավորումների միջև առկա կապերի վերաբերյալ նույնիսկ դաշնակից ԱՄՆ–ի հետախուզական մարմիններն են բազմիցս արձանագրել:

Չխոսենք արդեն Արաբիայի գահաժառանգ Մոհամմադ բեն Սալմանի՝ Washington Post–ին տված հարցազրույցի մասին, երբ ընդունելով Արաբիայում ծաղկող կրոնական ծայրահեղականության գոյությունը՝ Բեն Սալմանն այն Իրանի իսլամական հեղափոխության «հետևանք» համարեց՝ հավելելով, որ իր ռեֆորմները նաև չափավոր իսլամի հաստատմանն են ուղղվելու: Բայց Ալ–Ջոբայրիին, իհարկե, այս փաստերը չեն հետաքրքրում: Իրանից Լիբանանի թեմային անցնելով՝ նա հայտարարեց, թե այսօր նաև այդ երկիրն է իրենց դիտակետում հայտնվել, և, որ՝ «Բեյրութը կփրկվի միայն այն ժամանակ, երբ Հըզբոլլահն ապառազմականացվի»:

Արաբիայի ԱԳՆ ղեկավարն այդպիսով «գնդակը փոխանցեց» վարչապետ Սաադ ալ–Հարիրին, որն արդեն Բեյրութում «խաղադաշտ դուրս եկավ»: «Ես շատ թշնամիներ ունեմ, որոնց թվում՝ տեղի էքստրեմիստներն ու սիրիական ռեժիմն են: Հենց նրանք էին մահապատժի վճիռ կայացրել ինձ համար»–Al–Masdar News–ի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 2–ին հայտարարել է Լիբանանի վարչապետը՝ զայրացած հավելելով, թե Ասադի ներկայի հաջողություններն Իրանի և Ռուսաստանի, ոչ թե Ասադի ձեռքբերումներն են:

Հետաքրքիր է, որ բոլոր այս հայտարարությունները հնչում են 2 անչափ դիտարժան իրադարձությունների համատեքստում: Al–Nashra–ի վկայությամբ՝ Հըզբոլլահի ղեկավար Սեյեդ Հասան Նասրալլան օրեր առաջ գրավոր ուղերձ է հղել Հարիրիին, վերջինից մի անգամ ևս կոնկրետ փաստեր խնդրելով՝ իրենց ուղղված մեղադրանքների համար և հավաստելով, որ ամեն դեպքում կաջակցի նրան:

«Հըզբոլլահը, հանուն Լիբանանի կայունության ամրապնդման և կառավարության պահպանման, ինչպես նաև՝ ելնելով Հարիրիի անվտանգության պաշտպանման անհրաժեշտությունից, բոլոր դեպքերում կհամագործակցի վարչապետի հետ»,–ասված է ուղերձում, որում նաև Հըզբոլլահ–Հարիրի տեսակետների համադրման խոստում է տրվել բոլոր վիճելի հարցերի հետ կապված:

Ավելին, Լիբանանի մեդիայի հավաստմամբ, վերջին օրերի ինտենսիվ շփումներ են սկսվել նաև վարչապետի գրասենյակի տնօրեն Նադեր Հարիրիի և Լիբանանի Հըզբոլլահի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալի միջև, ինչը նշանակում է, որ կամ Հարիրին սոսկ արտաքուստ է շարունակում Արաբիայի գիծը՝ իրականում Հըզբոլլահի հետ համագործակցելով, կամ Բեյրութ է վերադարձել որպես Էր Ռիադի «ական», նպատակ ունենալով քաղաքական ճգնաժամ և, որպես դրա հետևանք, կոնկրետ «պատժամիջոցներ» հրահրել Հըզբոլլահի դեմ:

Ընդ որում, այս համատեքստում է անհրաժեշտ դիտարկել նաև 2–րդ կարևոր իրադարձությունը, որի մասին վերևում ակնարկեցինք: Բանն այն է, որ դեկտեմբերի 2–ի գիշերն իսրայելական օդուժը ռմբակոծել է իր սահմանից 50 կմ հեռավորությամբ գտնվող սիրիական հին բազան, որն, իբր, Իրանն այսօր միաժամանակ զենքի արտադրության գործարան և զինապահեստ է դարձրել:

Իրանական և հըզբոլլահյան աղբյուրներն, ի դեպ, հաստատել են լուրը՝ միաժամանակ նշելով, որ սիրիական բանակին հաջողվել է, այնուամենայնիվ, որսալ ՑԱԽԱԼ–ի 2 հրթիռները: Թուրքական Անադոլուն էլ գրում էր զոհված 12 իրանցիների վերաբերյալ, բայց թե որն է իրականությունը, պարզ չէ: Հայտնի է միայն, որ ՑԱԽԱԼ–ի հարվածը համընկավ Ալ–Ջոբայրի և Հարիրիի հայտարարություններին, ինչպես նաև՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ֆեյսբուքյան գրառմանը, որով նա հայտարարեց, թե «թույլ չի տա հրեական պետությունը ոչնչացնելու մտադրություն ունեցող իրանական ռեժիմին միջուկային երկիր դառնալ» և «չի հաշտվի Սիրիայում նման ռեժիմի մշտական ներկայության հետ»…

 

Գոհար Սիմոնյան

 

Ծեծել է խորթ աղջկան, կնոջը սպառնացել է, որ կհրապարակի սեռական հարաբերության տեսաձայնագրությունը․ գործը դատարանում է Ինչ ավերածություններ են տեղի ունեցել Թուրքիայում՝ այսօր գրանցված երկրաշարժից Ջուրը հողից կտրել է Կազանի շրջանը Տյումենի մարզից․ բնակիչներին տարհանում են Իսրայելը հրթիռակոծել է Սիրիայի հարավը Փարիզում տղամարդը մտել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթյուն իրականացնել Գժվում եմ քո համար, կյանքս. Տոմայի նոր հրապարակումը ամուսնությունից հետո Ալիևը ապրիլի 22-ին Պուտինի հետ կհանդիպի Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Ուկրաինան չունի պլան Բ. Կոնգրեսը պետք է հաստատի Կիևին օգնության մասին օրենքը. ԿուլեբաԻրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. գյուղացիները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է նշել իր պատասխանատվության գոտին, անհրաժեշտ է սահմանել Հայաստանի սահմանները. Լավրով Էթնիկ հայերը խոշտանգվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից. լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (տեսանյութ) Մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի նույնիսկ մեկ երեխայի համար Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած «Ֆոլքսվագենը» կողաշրջվել է․ 20-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է Երբ ստյուարդեսան հասկացրեց, որ էլ չի մոտենալու, էդ պահին մահդ աչքիդ առաջ եկավ․ մանրամասներ՝ Աբու Դաբի-Երևան չվերթից Մենք Հայաստանի հետ դեռ դաշնակիցներ ենք․ ԼավրովftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ուղերձ էր Թեհրանին՝ այլևս այդպես մի արեք, եթե անեք, ապա ձեզ աղետ կսպասի․ ամերիկացի գեներալ Ուսանողների տարհանումն այսօր իրականացվել է որպես ուսումնական տագնապ․ ՀՌՀ մամուլի ծառայություն Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածինՊայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Լարսը փակ է բեռնատարների համար Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանՌԴ-ում կործանված Տու-22Մ3 ռազմական ինքնաթիռի անձնակազմի անդամներից մեկը զոհվել է ԱՄՆ-ն վետո է կիրառել Պաղեստինի՝ ՄԱԿ-ին անդամակցելու վերաբերյալ բանաձևի նախագծի վրա Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի Երգչուհի Ժասմինի որդին ամուսնացել է 25-ամյա գեղասահորդուհի Եվա Խաչատուրյանի հետ Անցած 1 օրում հանրապետությունում գրանցվել է 7 ՃՏՊ. մեկ զոհ, 10 վիրավոր Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԻրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել․ մոտ 6 բալ (տեսանյութ) Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Փաշինյանի հիմնական նպատակը քարոզչական, քաղաքական դաշտում տրամադրությունների փոփոխության հասնելն է, թեման սառեցնելը, որից հետո հանձնման պրոցեսն իր համար առավել սահուն կլինի․ Աբրահամյան ՌԴ-ում Տու-22Մ3 կործանիչ է ընկել. օդաչուներն ինքնանետվել են (լուսանկարներ, տեսանյութ) Ջուր չի լինելուԻսրայելը, ենթադրաբար, հարվածել է Իրանում ռազմական օբյեկտի