Սաակաշվիլիին յուրայիններն ազատել են
INTERNATIONAL NEWSՎրաստանի նախկին նախագահ եւ Ուկրաինայի Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցներն ուժով նրան ազատել են այն միկրոավտոբուսից, որտեղ քաղաքական գործչին պահում Էին և փորձում տանել ոստիկանություն:
Հիշեցնենք, որ Սաակաշվիլին ձերբակալվել Էր դեռ առավոտյան, բայց մինչ այժմ իրավապահներին չԷր հաջողվում տեղափոխել նրան:
Սկզբում քաղաքական գործչի կողմնակիցները բարձրացել են միկրոավտոբուսի վրա և կոտրել հետևի դուռը, իսկ հետո ուժով ազատել Սահակաշվիլիին: Մադիկ շրջապատել են միկրոավտոբուսից դուրս բերված քաղաքական գործչին և նրան հեռացնում են ուժայիններից, բայց բազմության միջից Սաակաշվիլին ցույց Էր տալիս իր մի ձեռքը, որի վրա ձեռնաշղթա կար:
Ազատված Սաակաշվիլին կոչ Է արել բոլորին՝ դուրս գալ Մայդան և շարունակել «խաղաղ բողոքը»: Նա նաև հայտարարել Է, որ գնում է խորհրդարան՝ Ուկրաինայի նախագահի հանդեպ իմպիչմենտ պահանջելու: