Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Արցախը շահագրգռված է գործող սահմաններ և բարիդրացիական հարաբերություններ ունենալ Իրանի հետ

INTERNATIONAL NEWS

Արցախի Հանրապետությունը  գնահատում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Իրանի քաղաքականությունը, որը հավասարակշռված է և հիմնականում չեզոք բնույթ է կրում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին իրանցի քաղաքական վերլուծաբան, լրագրող Սալար Սեյֆօլդինին տված հարցազրույցում, որը հրապարակվել է իրանական «Շարղ» օրաթերթում, «Իսլամական Հանրապետության լրատվական գործակալություն» պաշտոնական տեղեկատվական գործակալության կայքէջում, ինչպես նաև իրանական մի շարք այլ լրատվամիջոցներում, ասել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը:

«Արցախը մեկն է մեր հարևաններից, որի հետ մենք մոտավորապես 135կմ. ընդհանուր սահման ունենք։ Միգուցե շատ իրանցիներ չգիտեն, որ նման հարևան ունենք, քանի որ այն քարտեզի վրա տեսանելի չէ։ Ընդհանուր առմամբ, կցանկանայի իմանալ, թե ինչպիսի՞նն է ձեր քաղաքականությունը Իրանի նկատմամբ»,-հարցրել է իրանցի լրագրողը:

Մայիլյանն ընդգծել է, որ Արցախի Հանրապետությունը շահագրգռված է գործող սահմաններ և բարիդրացիական հարաբերություններ ունենալ հարևան բոլոր երկրների, այդ թվում՝ Իրանի հետ։ «Հատկանշական է, որ Իրանը 1992 թվականի առաջին կեսին այս հակամարտության կարգավորման հարցում հանդես է եկել որպես միջնորդ, որը խոսում է այն մասին, որ Իրանը շահագրգռված է տարածաշրջանում խաղաղության ապահովման գործում: Այդ մասին է վկայում նաև այն, որ այսօր պաշտոնական Թեհրանը պատրաստակամություն է հայտնում կրկին միջնորդական առաքելություն իրականացնել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: Հարկ է նշել, որ Իրանը տարածաշրջանում միակ երկիրն է, որն ունի ընդհանուր սահմաններ բոլոր երեք հակամարտ կողմերի՝ Հայաստանի Հանրապետության (ՀՀ), Արցախի Հանրապետության և Ադրբեջանի հետ:
Արցախը սահմանակցում է  երեք պետությունների. արևմուտքում` Հայաստանի Հանրապետության, արևելքում՝ Ադրբեջանի և հարավում՝ Իրանի Իսլամական Հանրապետության հետ: Հայաստանի Հանրապետության հետ սահմանները բաց են, ընդ որում` ՀՀ միջոցով է ապահովվում արտաքին աշխարհի հետ կապի միակ ճանապարհը։ Ադրբեջանի հետ սահմանն ավելի շուտ կարելի է անվանել ռազմաճակատ։ Չնայած մեր երկու ժողովուրդների կողմից միմյանց հանդեպ բարիդրացիական տրամադրվածությանը՝ Արցախի և Իրանի միջև սահմանը մնում է փակ, ինչն անբնական է»,-ասել է ԱՀ արտգործնախարարը եւ հավելել, որ համոզված է՝ նաև Իրանի շահերից է բխում Արցախի հետ ընդհանուր սահման պահպանելը։

«Կարծում եմ` դա համահունչ է նաև տարածաշրջանում հետաքրքրված այլ դերակատարների շահերին»,-ընդգծել է նա:

Հարցազրույցում անդրադարձ է կատարվել նաեւ 2016 թվականի ապրիլյան պատերազմին: Հարցին, թե ինչ է կարծում՝ արդյո՞ք ապրիլյան պատերազմի ժամանակ Ռուսաստանը փոխե՞ց իր քաղաքականությունը՝ ի շահ Բաքվի, արտգործնախարարը պատասխանել է. «Չեմ կարծում, որ
Ռուսաստանի դիրքորոշման մեջ որևէ փոփոխություն է եղել: Ռուսաստանը, Ամերիկայի Միացյալ Նահանգները և Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներն են ու համաձայնեցված մոտեցումներ ունեն այս տարածաշրջանում խաղաղության ապահովման շուրջ:
Ինչ վերաբերում է ապրիլյան պատերազմին, հարկ է նշել, որ երկու այլ համանախագահող երկրների համաձայնությամբ է Ռուսաստանն այդ օրերին ավելի ակտիվ դերակատարություն ունեցել ռազմական գործողությունները կանգնեցնելու հարցում, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ երեք համանախագահող երկրներից միայն Ռուսաստանն ունի ռազմական գործողությունների ժամանակ կողմերի վրա ազդելու համապատասխան գործիքակազմ: Հետևաբար, պատահական չէ, որ ապրիլի 5-ին Ռուսաստանի միջնորդությամբ կողմերը եկան բանավոր համաձայնության՝ դադարեցնել ռազմական գործողությունները և վերականգնել 1994 թվականի մայիսի 12-ի համաձայնագրով հաստատված հրադադարի ռեժիմը»,-ասել նա: 
Լրագրողը հետաքրքրվել է՝ արդյոք արտգործնախարարը հաստատում է թուրքական ուժերի մասնակցությունը ապրիլյան պատերազմին, քանի որ այդ մասին վկայող նյութեր եւս կան:  Մասիս Մայիլյանը նշել է, որ  փաստ է, որ Թուրքիան Ադրբեջանի դաշնակիցն է, և որ նրանք սերտորեն համագործակցում են ռազմական ու ռազմատեխնիկական բնագավառներում։ «Գաղտնիք չէ նաեւ, որ Ադրբեջանի բանակում արդեն վաղուց ծառայում են Թուրքիայից բազմաթիվ ռազմական խորհրդականներ, իսկ Ադրբեջանի սպայական կազմը վերապատրաստվում է հիմնականում Թուրքիայում։ Այսպիսով, չի բացառվում, որ Թուրքիան որոշակի դերակատարություն է ունեցել նաև ապրիլյան պատերազմի ժամանակ»,-եզրափակել է ԱՀ արտգործնախարարը:

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal