ԱՄՆ Ռազմաօդային ուժերը դիտարկում են Հյուսիսային Կորեայի ուղղությամբ փորձարարական «միկրոալիքային հրթիռ» նետելու տարբերակը: Daily Mail-ի հաղորդմամբ՝ խոսքը CHAMP թևավոր հրթիռ մասին է: Աղբյուրի հաղորդմամբ՝ նմանօրինակ սպառանզինման կիրառման հարցը քննարկվել է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈստիկանները պարզել են Կորսիկա կղզու օդանավակայանում տեղի ունեցած հրաձգության միակ զոհի ինքնությունը:
Ինչպես հայտնում է Life.ru-ն՝ վկայակոչելով տեղի հեռուստաալիքը, հրաձգությանը զոհ է դարձել քրեական հեղինակություն հանդիսացող Անտուան Կիլիչինին, որն առավել հայտնի էր Տոնի Մսագործ մականունով
2013 թվականին Կիլիչինին դատապարտվել է 2.5 տարվա ազատազրկման սպանության նպատակով իրականացված դավադրության համար: 2015-ին 50-ամյա Կիլիչինին փախուստի փորձ է արել և կրկին ձերբակալվել է: Իր վերջին դատավճիռը լսել է 2016-ի փետրվարին: Մարսելյան դատարանը նրան դատապարտել է 4 տարվա ազտազրկման կազմակերպված ավազակախմբի անդամակցելու համար, սակայ Տոնի Մսագործը կրկին ազատության մեջ է հայտնվել:
Սպանության նախնական դրդապատճառը քրեական կլանների միջև հակամարտությունն է եղել:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կորսիկայի օդանավակայանում տեղի ունեցած հրաձգության հետևանքով մեկ զոհ և երկու վիրավոր կա: