Սաուդյան Արաբիան Երուսաղեմի վերաբերյալ որոշումն անպատասխանատու է որակել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու և ԱՄՆ դեսպանատունն այս քաղաք տեղափոխելու մասին որոշումը Սաուդյան Արաբիան անպատասխանատու է համարում և վարչակազմին կոչ է անում իր դիրքորոշումը վերանայել, հայտնում է Al Arabiya-ն:
Էր Ռիադի կարծիքով՝ ԱՄՆ որոշումը «բացատրություն չունի, անպատասխանատու է և չարդարացված», ինչպես նաեւ ցուցադրում է պաղեստինցիների հանդեպ նախատրամադրվածությունը:
«Սաուդյան Արաբիան ԱՄՆ վարչակազմին կոչ է անում վերանայել Երուսաղեմի և դեսպանատան տեղափոխման վերաբերյալ իր դիրքորոշումը»,- նշում է հեռուստաալիքը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին: Թրամփը նաեւ փաստաթուղթ էր ստորագրել Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու մասին: