«Կաջակցե՞ք իմ թեկնածությանը». Պուտինն ընտրություններին մասնակցության մասին հարց է հղել դահլիճում հավաքվածներին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը պատասխանել է 2018 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին հարցին, գրում է gazeta.ru–ն։
«Դա միշտ ցանկացած մարդու համար շատ պատասխանատու որոշում է»,– ասել է ՌԴ նախագահը «Ռուսաստանի կամավորական» մրցանակի հանձնման արարողությանը:
Այդ առնչությամբ նա դիմել է կամավորականներին հարցով, թե արդյոք նրանք կաջակցեն իր թեկնածությանը: Դահլիճում հավաքվածները պատասխանել են «Այո» գոչյուններով: Ի պատասխան՝ Պուտինը շնորհակալություն է հայտնել կամավորականներին և խոստացել մոտ ժամանակներս որոշում կայացնել ընտրություններին իր մասնակցության մասին՝ հաշվի առնելով նրանց կարծիքը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահի ընտրություններում առաջադրվելու մտադրության մասին էին հայտարարել հաղորդավարուհի Քսենիա Սոբչակը, լրագրող ու իրավապաշտպան Եկատերինա Գորդոնը, բլոգեր Սամսոն Շոլադեմին, ՌԴ Լիբերալ–դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին, այլք։
Նշենք, որ Ռուսաստանի նախագահական ընտրությունները կայանալու են 2018 թվականի մարտի 18–ին: