Yerevan, 19.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Տնտեսագետ. «Աղքատության մակարդակի նվազման ցուցանիշը կեղծ է»

ECONOMICS

«Փաստ» օրաթերթը գրում է՝ «հուսալի» տվյալներ՝ միջազգային կազմակերպությունների համար

 

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» զեկույցի համաձայն՝ 2010–2016 թթ.–ի ընթացքում Հայաստանում աղքատության մակարդակը նվազել է 6,4%–ով՝ 35,8%–ից հասնելով 29,4%–ի: 2010 թ. աղքատ է համարվել բնակչության 35,8%, որոնցից 3 տոկոս ծայրահեղ աղքատ, 2011, 2012, 2013 և 2014 թթ. աղքատության մակարդակը համապատասխանաբար կազմել է 35%, 32,4%, 32%, 30%:

2016 թ.–ին աղքատների ընդհանուր թիվը կազմել է շուրջ 880000 մարդ, նրանցից շատ աղքատների թվաքանակը (ներառյալ ծայրահեղ աղքատները)՝ 295000: Ծայրահեղ աղքատների թիվը կազմել է 54000:

Տնտեսագետ Զոյա Թադևոսյանը կասկածի տակ է դնում ԱՎԾ–ի ցուցանիշը: Նրա խոսքով, նշված միջակայքում առկա գործոններն, ընդհակառակը, աղքատության մակարդակը պետք է բարձրացնեին:

«Նախ՝ տեսնում ենք, թե ինչպիսի արագությամբ են գները բարձրանում: Մենք տեսնում ենք, թե գնաճն ինչպիսի ազդեցություն է ունենում հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքների գների վրա: Այս ֆոնին արդյունաբերական ապրանքներ վաճառողներն էլ են բարձրացնում գները, որովհետև նրանք արդեն բարձրացված գներով պարենային ապրանքներ սպառողներն են: Ընդհանուր առմամբ, շուկայում բոլոր տեսակի ապրանքների գներն էականորեն բարձրացել են:

Երկրորդ գործոնն աշխատավարձերն են, որոնք չեն բարձրանում: Նշված ժամանակահատվածում որևէ թոշակառու չի սկսել ավելի բարձր թոշակ ստանալ, քան ստանում էր դրանից առաջ: Թոշակների ավելացումը կախված է միայն այն հանգամանքից, թե մարդը քանի տարի է աշխատել: Ի դեպ, անկախ նրանից՝ ֆիզիկական, թե մտավոր աշխատանք է կատարել:

Թոշակների սահմանման գործում աշխատանքի տեսակը հաշվի չի առնվել: Առավելագույն թոշակը ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության համակարգի աշխատողներն են ստանում, իսկ սովորական հայ քաղաքացին շատ ցածր թոշակ է ստանում: Սա չէր կարող ազդել աղքատության մակարդակի ցուցանիշի նվազման վրա, հաշվի առնելով, որ թոշակառուները բավականին մեծ թիվ են կազմում Հայաստանում»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց Զ. Թադևոսյանը:

Վերջինս ընդգծեց, որ ԱՎԾ–ի աշխատակիցները պետք է իրենց այն գործոնները թվարկեն, համաձայն որոնց աղքատության մակարդակի նվազում են արձանագրել. «Բայց հստակ որևէ համոզիչ փաստարկ չեն ունենա, որովհետև իրականությունն այն է, ինչը որ կա և անհերքելի է: ԱՎԾ–ի տվյալները երբեք հավաստի չեն եղել և չեն լինի, որովհետև խոսքը ոչ թե արդար վիճակագրական տվյալներ ներկայացնելու, այլ այս կամ այն միջազգային կազմակերպություններին, ազգային իշխանություններին հնարավորինս ավելի «հուսալի» տվյալներ ներկայացնելու մասին է»:

Տնտեսագետը շեշտեց, որ իրականում աղքատության մակարդակի նվազման հիմնական կրողները փոքր և միջին ձեռնարկություններն են, իսկ նշված միջակայքում 50–60 հազար ձեռնարկություն է փակվել:

«Աղքատության մակարդակը շատ ավելի ներքին գնահատումներով 60–80% է: Ես աղքատության մակարդակը չեմ դիտարկում միայն սպառողի պահանջմունքները բավարարելու համատեքստում: Մարդը 21–րդ դարում, բացի ստամոսքսից բխող պահանջմունքներից, ունի նաև հոգևոր պահանջմունքներ: Եթե նա հոգևորն ամբողջապես չի բավարարում, աղքատ է: Մարդը պետք է հետ չմնա մշակութային կյանքից, գիրք գնի և այլն:

Մարդիկ ունեն նաև հանգստի կարիք: Մեկ անձի դեպքում ինչ–որ չափով հնարավոր կլինի կազմակերպել հանգիստը, բայց ընտանիքի դեպքում այդ ծախսերը եռապատկվում կամ քառապատկվում են: Ոչ բոլոր ընտանիքներում կա այդ հնարավորությունը: Մեծ հաշվով՝ ԱՎԾ–ի ցուցանիշը կեղծ է, որն իրական վիճակը չի արտացոլում: Նկարել են և ցույց են տալիս: Առհասարակ այսօր ազգային որևէ տնտեսություն մեկուսացված չի գործում: Մենք բազմաթիվ թելերով կապված ենք աշխարհի շատ երկրների և միջազգային կառույցների հետ: Կան տարբեր պարտավորություններ, որոնք կատարելու համար պարտադիր պետք է ցուցանիշներ ցույց տան: Այդ ցուցանիշներից մեկն էլ աղքատության վերոնշյալ մակարդակն է»,– եզրափակեց տնտեսագետը:

 

Աննա Բադալյան

 

Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli