ՄԱԿ–ը ԱԽ–ն նիստ կանցկացնի Երուսաղեմի կարգավիճակի հարցի շուրջ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄԱԿ–ի Անվտանգության խորհուրդը դեկտեմբերի 8–ին նիստ կանցկացնի Երուսաղեմի կարգավիճակի հարցի շուրջ՝ ԱՄՆ–ի կողմից քաղաքն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու միակողմանի կարգով ընդունված որոշման կապակցությամբ:
Հանդիպման անցկացման պահանջով դեկտեմբերի 6–ին դիմել Էին Անվտանգության խորհրդի անդամ ութ պետություններ՝ Բոլիվիան, Մեծ Բրիտանիան, Եգիպտոսը, Իտալիան, Սենեգալը, Ուրուգվայը, Ֆրանսիան և Շվեդիան: Նրանց խնդրանքով նիստում զեկույցով պետք Է հանդես գա ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:
Դեկտեմբերի 6–ին նա լրագրողներին հայտարարել Է, որ Երուսաղեմի կարգավիճակի հարցը կարող Է լուծվել միայն Իսրայելի և Պաղեստինի միջև ուղղակի բանակցություններում, իսկ երկկողմ հակամարտության կարգավորումը պետք Է ավարտվի երկու առանձին պետությունների ստեղծմամբ՝ Երուսաղեմ մայրաքաղաքով:
Դեկտեմբերի 6–ին ավելի վաղ ԱՄՆ–ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ «եկել Է Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաքը ճանաչելու ժամանակը»: Նա նաև ցուցում Է տվել ԱՄՆ–ի Պետդեպարտամենտին՝ սկսել ամերիկյան դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու նախապատրաստությունը: