Գիտնականները պարզել են, որ շաքարախտի դեմ դեղամիջոցը կարող է բուժել քաղցկեղը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄետֆորմինը, որն օգտագործվում է երկրորդ տիպի շաքարախտի բուժման համար, կարող է ճնշել քաղցկեղային բջիջների անկանոն բաժանումը, ինչը ցույց է տվել կանադացի հետազոտողների դիտարկումը: Արդյունքները ներկայացված են PLOS ONE հանդեսում:
Մասնագետները պատրաստուկի ներգործությունը թեստավորել են լաբորատոր մկների վրա, որոնց փոխպատվաստել են մարդու քաղցկեղային բջիջներ, և պարզել, որ պատրաստուկը դանդաղեցնում կամ արգելակում է ուռուցքի աճը, որն անընկալունություն էր դրսևորում դոքսոռուբիցինի օգտագործմամբ քիմիաթերապիայի նկատմամբ: Հետազոտողները պնդում են, որ մետֆորմինը կարող է նպաստել, որ կաթնագեղձի քաղցկեղային բջիջները կրկին սկսեն արձագանքել քիմիաթերապիային:
Ներկայում մասնագետները պլանավորում են շարունակել ուսումնասիրությունը: Ավելի վաղ ֆրանսիացի բժիշկները պարզել են, որ նիվոլումաբը, որն օգտագործվում է քաղցկեղի բուժման համար, նաև կարող է պիտանի լինել ՄԻԱՎ–ի դեմ պայքարելու համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: