Երևան, 25.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Պուտինը՝ Ռուսաստանի անփոփոխ նախագահ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

 

Նույնիսկ մեր օրերում, երբ հզորների պատերազմներն ավելի շատ ոչ թե ուղիղ ռազմական բախման, այլ պատժամիջոցների կամ proxy օպերացիաների ծավալման միջոցով են գլուխ բերվում, միևնույն է, անցյալի նմանությամբ, հաղթանակները որոշարկվում են ավելի շատ հակառակորդին բարոյապես ծնկի բերելու, քան՝ կորուստների պարզ հաշվարկի ճանապարհով: Ասվածի դասագրքային օրինակը, մեր կարծիքով, Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ԱՄՆ–Ճապոնիա հակամարտությունն է:

1941–45 թթ.–ին ԱՄՆ–ն այս կողմերում շուրջ 100000 զոհ տվեց՝ ի տարբերություն Ճապոնիայի, որը միայն 1945 թ. ապրիլ–հունիսին, Օկինավա կղզու գրավման գործողությունների ժամանակ, ճիշտ այդքան զինծառայող և համարյա նույնքան էլ քաղաքացիական անձինք կորցրեց: Դրանով հանդերձ՝ Ճապոնիան վերջնականապես ծնկի բերվեց միայն այն բանից հետո, երբ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտը որոշեց միջուկային ռումբ նետել Նագասակիի և Հիրոսիմայի ուղղությամբ՝ ուղղակի ստորացնելով/բարոյալքելով հակառակորդին:

Թիրախները վերջնականապես խոցելու հարցում հոգեբանական առավելության հասնելու անհրաժեշտությունն, ուրեմն, այսօր էլ ամենակարևորն է: Միայն ձևերն են փոխվել: Անշուշտ, շատերն են գիտակցում, որ վերոնշյալ համատեքստում ընթացող՝ Արևմուտք vs Ռուսաստան պայքարում անընդունելի էր նաև մեծ սպորտը քաղաքականացնելու գործելակերպը (նոր–նոր սկիզբ առնող այս դիսկուրսն, ի դեպ, շատ նման է Ռուզվելտի քայլի առիթով աշխարհում ծավալված էթիկական բանավեճին), որովհետև դեռ հայտնի չէ՝ տրված վնասն է առավել մեծ, թե՝ ձեռքբերումը:

Բայց նաև ակնհայտ է, որ Միջազգային օլիմպիական կոմիտեի որոշման արդյունքում Ռուսաստանը կատարելապես է ստորացված: Այդ երկիրը, փաստորեն, ոչ միայն որակազրկվել է հակադոպինգային պայքարի շրջանակներում, այլև ընդհանրապես է դուրս թողնվել աշխարհի քաղաքական քարտեզից: Ձմեռային օլիմպիական խաղերի ընթացքում արգելված է ծածանել ՌԴ դրոշը, և եթե այժմ ռուս մարզիկները կամենում են ոտք դնել Փխենչհան՝ իրավունք ունեն միայն չեզոք դրոշի ներքո հանդես գալ: Իհարկե, Պուտինը Պուտին չէր լինի, եթե միանգամից չըմբռներ իրենց հասցեագրված ուղերձը:

Բայց չորեքշաբթի օրը, երբ ողջ աշխարհն էր նրանից բոյկոտ ակնկալում՝ հուսալով, որ ՌԴ հավաքականն այդկերպ կզրկվի ևս 3 տարի մրցումներին մասնակցելու իրավունքից (վատ գիտեմ սպորտային կանոնադրությունները, բայց ռուսական հարթակներում հենց նման քննարկում էր ընթանում), Պուտինը կարողացավ ոտքի վրա մնալ և չբոյկոտեց Ձմեռային խաղերը:

«Մենք չենք պատրաստվում բոյկոտ հայտարարել: Չենք պատրաստվում նաև ինքնաշրջափակվել և չենք խոչընդոտելու մեր մարզիկների մասնակցությանը չեզոք դրոշի ներքո, եթե նրանցից որևէ մեկը ցանկանա մեկնել Օլիմպիական խաղերին: Շատերին անձամբ եմ ճանաչում և գիտեմ, թե նրանք այդ մրցաշարին մասնակցելու համար որքան են նախապատրաստվել»,– հայտարարեց Պուտինը՝ Կամավորականներին համառուսական ֆորումի շրջանակներում օրը երիտասարդների հետ շարունակելով:

Ուղիղն ասած՝ մենք այլ բան չէինք էլ ակնկալում: Բայց նաև սպասում էինք, որ հենց այդ պահին Պուտինը կհայտարարեր առաջիկա նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու վերաբերյալ (պիտի հասնի և անցնի, չէ՞, Կենտրոնական Ասիայի սիրելի եղբայրներին կամ Ստալինին, որն ուղիղ 29 տարի ղեկավարեց ԽՍՀՄ–ը): Պարզվեց, սակայն, որ նա այս անգամ էլ կարողացավ սեղմել պաուզայի կոճակը և այդ մասին միայն հինգշաբթի օրը՝ Գորկու Ավտոգազի բանվորական արտահագուստով մարդկանց ներկայությամբ խոսեց: Նաև իրեն հատուկ ժեստիկուլյացիայով հավելեց՝ «Մեզ մոտ, վստահ եմ, ամեն բան կստացվի»:

Ըստ էության, ուղերձը պարզ էր. դուք դեռ սպասեք, որովհետև «Տերմինատորը վերադառնում է»՝ մեկ, Ռուսաստանը կհաղթահարի իր տնտեսական խնդիրները, և այդ ժամանակ ըստ էության կխոսենք՝ երկու: Երկրի արդյունաբերական հսկայի ընտրությունը, մեր կարծիքով, հենց դրանով էր պայմանավորված: Սիրիայում իր ռազմական կարողություններն ի ցույց դրած Պուտինն այժմ նաև տնտեսությունը փոխելու անուղղակի ուղերձ է հղում իր գործարարին ու ողջ աշխարհին: Կստացվի՞ կամ՝ ինչպիսի՞ Ռուսաստանի հետ գործ կունենանք հաջողության ու ձախողման դեպքում, դեռ պիտի տեսնել: Ավելի ճիշտ՝ հաղթահարել…

 

Գոհար Սիմոնյան

 

Որքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Խոշոր վթար՝ Երևանում. բախվել են «Hyundai»-ն ու «Mercedes»-ը, վերջինն էլ բախվել է պատինՆոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Ով ինչ է ծախում՝ ճանապարհ չենք փակում. վեճ ոստիկանների և քաղաքացիների միջև (տեսանյութ) Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Կորոնավիրուսի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Այսուհետ տնտեսվարողները պարտավոր են շենքի բոլոր կողմերը դրսից ապահովել անընդմեջ և բարձր որակի տեսահսկման համակարգով Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը Եվրախորհրդարանի բանաձևը կոչ է անում դադարեցնել էներգետիկայի ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունը Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Յանա Դանիելյանի բացառիկ հրապարակումը՝ Սուրենի ու Մագայի ամուսնությունից հետո. մանրամասներ Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ այցելել է օկուպացված ԱրցախԿալանավորվել է ՌԴ ՊՆ փոխնախարարի 3-րդ հանցակիցըԱնոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. Տեսանյութ Հայաստանը կարող է ադրբեջանական գազ ստանալ. ձեռնտու կլինի Հայաստանի տարածքով գազատար կառուցել դեպի Նախիջևան. Ալիև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԱլեքսանդր Մասլյակովը 58 տարվա աշխատանքից հետո հեռանում է КВН-ից՝ թոքերում ուռուցքի պատճառով Այստեղ է՞լ է ՀԱՊԿ-ը մեղավոր. Զախարովա Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը2024 թվականի մարտին Հայաստանում գրանցվել է հիմնական տնտեսական ցուցանիշների աճ Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Հունվարի 1-ից եկամտային հարկի վերադարձի ծրագիրը Երևանում չի գործի Որոշումներ են կայացրել՝ ձերբակալել. Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր ներկայությամբ տեղի ունեցածի մասին Բլինքենը ժամանել է Պեկին Թրքամոլին եք պահո՞ւմ, թուրքի ճամփեն եք բացում. Տավուշում գերլարված է (տեսանյութ) ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը Արարատում նույնպես ճանապարհներ են փակվել Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում ԱԺ պատգամավորը տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց ԱՄՆ-ն գաղտնի Ուկրաինա է ուղարկել 100-ից ավելի հեռահար ATACMS հրթիռ. ՌԴ-ն արձագանքել է Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Օդի ջերմաստիճանը կբարձրանա, տեղումներ չեն սպասվում Նավթի գները նվազել են Ձիասպորտ. ե՞րբ է այն ստեղծվել և քանի՞ տեսակ գոյություն ունի. «Փաստ»Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ԱՊՐԻԼԻ). Առաջին անգամ օգտագործվել է գիլիոտինը՝ որպես մահապատժի գործիք. «Փաստ»Ուժգին երկրաշարժ, ցունամի. Թուրքիայում նախազգուշացրել են նոր աղետի մասին Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են Տավուշում իավիճակը շարունակում է լարված մնալՀԱՄԱՍ-ը պատրաստ է վայր դնել զենքերը, եթե ստեղծվի Պաղեստինի անկախ պետություն՝ 1967-ի սահմաններով Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը