Երևան, 24.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ատոմ Մարգարյան. «Վարկերի տոկոսադրույքները փոքր բիզնեսի համար շարունակում են բարձր մնալ»

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

 

Հարկային օրենսգրքի փոփոխությունները բիզնեսի զարգացման համար էական նշանակություն չեն ունենա: Այս մասին «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում կարծիք հայտնեց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը:

Վերջինիս խոսքով՝ տնտեսությունը միայն խոշոր բիզնեսի վրա չի կարող հիմնված լինել: Կատարվող փոփոխությունները, ըստ նրա, կարող են նպաստավոր լինել փոքր և միջին բիզնեսի զարգացմանը:

«Եթե նայենք հարկատեսակներին, սանկցիաների թուլացմանը, տարբեր տեսակի հարկերի դուրս գրմանը, այս տեսանկյունից փոքր բիզնեսի հետ կապված ռիսկեր չեմ տեսնում: Մյուս կողմից՝ միայն հարկային քաղաքականության մասով չպետք է ռիսկերն արձանագրել: Կան նաև դրամավարկային քաղաքականության մասով որոշակի ռիսկեր: Վարկային տոկոսադրույքների մասով քաղաքականություն է տարվում՝ տոկոսներն իջեցնում են: Այս պահի դրությամբ, սակայն, այդ տոկոսադրույքները փոքր բիզնեսի համար շարունակում են բարձր մնալ»,– նկատեց նա:

Փոքր բիզնեսին զարկ տալու համար, նրա կարծիքով, պետությունը պետք է ցածր տոկոսադրույքով վարկեր տրամադրի: Տնտեսագետը ճիշտ չի համարում նաև այն, որ փոքր բիզնեսը պետք է հարկերից խուսափի:

«Մենք տեսնում ենք, թե փոքր բիզնեսի գերռիսկային ոլորտը՝ տեղեկատվական տեխնոլոգիաները, ինչպիսի հարկային արտոնություններ է ստանում: ՏՏ ոլորտում շահութահարկի և եկամտահարկի իջեցումը 10%–ի, բերել է այդ ընկերությունների բազմապատկմանը: Այն, որ 500–ից ավելի է այդ ընկերությունների թիվը, արդեն ձեռնտու է: Իսկ որ նրանք արդեն լեգալ են գործում, ներդրումներ անելու հնարավորություններն ավելանում են: Եթե սկզբնական փուլում այդ ընկերությունները կայանան, նրանց լուրջ հարկային արտոնություններ են անհրաժեշտ»,– ասաց Ատոմ Մարգարյանը:

Հարկային օրենսգրքով նախատեսվող փոփոխություններից մեկով էլ հանրային սննդի ոլորտը, բացի արտոնագրային վճարից, 2018 թվականի հունվարի 1–ից սկսելու է վճարել նաև 10% շրջանառության հարկ։ Տնտեսագետի խոսքով՝ այն գործունեությունը խթանելու նպատակ է հետապնդում:

«Հանրային սնունդը ստվերային է, շատ դժվար է վերահսկել: Իրական եկամուտների բացահայտման ծախսերը շատ մեծ են, այս պարագայում, այդ ոլորտում քայլեր պետք են»,– մատնանշեց մեր զրուցակիցը:

Ատոմ Մարգարյանը նշեց, որ խնդիրը մնում է դրույքաչափը և միայն մոտ ժամանակներում պարզ կլինի, դրանք արդարացված են, թե՝ ոչ:

«Հանրային սնունդը մրցակցային ոլորտ է, այդտեղ խոշորացնել, սուպերմարկետներ սարքելը ռեալ չէ: Փոքր խանութները միշտ էլ գոյություն են ունեցել և կունենան, այլ բան է, թե որքանով է հիմնավորված դրույքաչափի բարձրացումը՝ ծախսերի ու եկամուտների վերլուծության հիման վրա: Ստվերայնության կրճատմանը զուգընթաց, պետք է վերանայել հարկային տոկոսադրույքները և բեռը նվազեցնել»,– կարևորեց նա:

Տնտեսագետը չի մոռանում նաև օրենսգրքում կատարված մյուս կարևոր փոփոխությունների մասին նշել: Շահաբաժինների հարկումը սկզբունքային փոփոխություն է համարում: Մարգարյանը գտնում է, որ կատարված բարեփոխումներով բյուջեի եկամուտները կավելանան:

 

Մանյա Պողոսյան

Air France-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարելԱդրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումներ Հաագայի դատարանում. ուղիղ Լուկաշենկոն հայտարարել է, որ կհամաձայնի, եթե մարդիկ ցանկանան այլ նախագահ ընտրել Ոստիկանները բերման են ենթարկում «Մերժիր գժին» շարժման անդամներին (տեսանյութ) Մեր մտքերն այսօր Հունաստանի և ողջ աշխարհի հայերի հետ են. Նիկոս ԴենդիասՀյուսիսային Կորեան պատվիրակություն է ուղարկել Իրան Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Լոնդոնում բանակի հեծելազորային գնդի ձիերը փախել են ախոռից` բախվելով մեքենաներին և ավտոբուսին (տեսանյութ) «Վաղուց ժամանակն է, որ հենց ՀՀ քաղաքացիները ձերբազատվեն հակահայ «իշխանություններից»». Զաքարյան Ադրբեջանի նախկին գլխավոր մանկաբույժն է ինքնասպան եղել․ ի՞նչ է հայտնի Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել Կյանքից հեռացել է արևելագետ, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում Կոչ ենք անում աջակցել Համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման մեր առաջարկին և Հայաստանի հետ կարգավորման գործընթացին. Թուրքիայի ԱԳՆ Անչափ հուզիչ. Միայն տեսեք ինչ գեղեցիկ անակնկալ է պատրաստել Մարինկա Խաչատրյանը` իր մայրիկի համար «Ականատեսը եղա, թե ինչպես է հայրն իր որդուն նորից գերեզմանից հանում»․ Արցախից բռնի տեղահանված Ուկրաինան այսօր մարտադաշտ է, որտեղ որոշվում է ապագա աշխարհակարգի ճակատագիրը. Լուկաշենկո Բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, դուստրը և անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիայինՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ Կարևոր է, որ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև բախում չլինի. Շոլց Քաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայր«Քո բոլոր ընկերները սա են նայում, Արփի ջան»․ Աննա Հակոբյանը՝ «Նիկո՛լ, ցեղասպան» վանկարկումների մասինԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան Բայդենն ապրիլքսանչորսյան ուղերձում կրկին կիրառել է «ցեղասպանություն» եզրույթը Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին Ֆինլանդիայի նախագահը նշել է պատերազմից խուսափելու լավագույն միջոցը Ռուս-թուրքական «օդային պատերազմ»․ ի՞նչ է պնդում Turkish Airlines-ըԲաքվի թիվ 153 դպրոցում հրդեհ է եղել (տեսանյութ) Ողբերգական դեպք. Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին. մահացածի տղան տարիներ առաջ սպանվել էր «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ կայցելի օկուպացված Արցախ Օկուպացված Բերձորում իջեցվել է Ռուսաստանի դրոշը Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին Ուկրաինական անօդաչուները գրոհել են Սմոլենսկի վառելիքաէներգետիկ օբյեկտները «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անումՍերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը մեր ապագան միասին կառուցելն է. Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել Գիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան ԱվինյանԻրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա ՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Մատենադարանում այժմ պահվում է Հայոց ցեղասպանության ժամանակ Վասպուրականից տեղափոխված ավելի քան 1470 ձեռագիր