Պետերբուրգի մետրոյում 2 ազգայնական մարդկանց են ծեծել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՊետերբուրգի «Տեխնոլոգիական իստիտուտ» կայարանում, գնացքի մեջ տղամարդու վրա հարձակվելու համար օպերատիվ աշխատակիցները 2 պետերբուրգցու են ձերբակալել: Դեռահասները «վագոնը միայն ռուսների համար է» կարգախոսով նախ հրապարակավ հայտնել են իրենց դիրքորոշումը, հետո հարձակվել մարդկանց վրա: Երրորդ կասկածյալի նկատմամբ հետախուզում է հայտարարվել:
Ըստ մամուլի հրապարակումների՝ ձերբակալվածները երիտասարդական «Սթրեյթ էյջ» հոսանքի հետևորդներ են և սիրում են ռուս ազգայնականներին:
Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 9-ին և ոչ սլավոնական արտաքինով մարդկանց չհանդուրժող ազգայնականները մտել են գնացք, ծեծելով վագոնից դուրս հրել տղամարդկանց:
Մետրոյի «Տեխնոլոգիական ինստիտուտ» կայարանից մինչեւ «Բալթիական» կայարան հասնելը նրանք շարունակել են ծեծել ոչ սլավոնական արտաքինով տարբեր մարդկանց: Ազգայնականներին փորձել են հանդարտեցնել 2 ուղևոր, բայց երիտասարդները սկսել են դանակով պայքարել անմեղ մարդկանց դեմ: Այդ ծեծկռտուքի ընթացքում նրանք հասցրել են 2 մարդու վիրավորել, սակայն ոստիկանությունը կարողացել է հայտնաբերել նրանց ու վնասազերծել: