Երևան, 28.Մարտ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Հովիկ Աբրահամյանի տեղը երևում է

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Բոլորը սպասում են հաջորդ տարվա ապրիլին: Ներքաղաքական զարգացումները հուշում են, որ կրկին ունենալու ենք նոր կառավարություն: Թե ինչպիսին կլինի նոր կառավարության կազմը մենք չգիտենք: Գիտենք միայն մի բան, որ ներկայիս կառավարությունը չի արդարացնում իրեն: Դրա մասին խոսում են թե վիճակագրական ցուցանիշները, թե հասարակության վիճակը: Հասկանալի է, որ որևէ կառավարություն չի կարող մեկ ամսում Հայաստանը դրախտավայրի վերածել: Նման սպասելիք որևէ մեկը չի կարող ունենալ: Բայց կառավարության աշխատանքի արդյունավետությունը չափելու համար պետք է դուրս գանք մեծ-մեծ խոստումների դաշտից ու նայենք երկու հանգամանքի ՝ իրական արվող գործերին ու հասարակության հետ երկխոսությանը:


Հայաստանի վերջին երեք կառավարություններից միայն մեկն է, որ աչքի է ընկել գեղեցիկ խոստումների փոխարեն ռեալ գործեր անելով, հասարակությանը հեգնելու փոխարեն խոցելի խավերի, կոնկրետ խնդիրներով դժգոհող քաղաքացիների հետ երկխոսելու պատրաստակամությամբ: Եվ դա Հովիկ Աբրահամյանի կառավարությունն էր: Հովիկ Աբրահամյանին կարելի է մեղադրել, որ ի տարբերություն իր նախորդ ու իր հաջորդ կառավարությունների գեղեցիկ ինքնագովազդով չէր զբաղվում, ֆորումներով ու կոնֆերանսներով չէր փորձում գործի իմիտացիա ստեղծել: Հայաստանյան տնտեսության համար ծանր պայմաններում Աբրահամյանը ստանձնել էր վարչապետությունը և իր փորձի ու հմտությունների շնորհիվ կարողացավ խուսափել ճգնաժամից: Անընդհատ հանդիպումները գործարար միջավայրի բոլոր շերտերի հետ ՝ խոշորներից մինչև մանր ու միջին բիզնես, ամուր կապերը Վրաստանի ու Իրանի հետ, Իրանից տարանցիկ գազի արտահանումը ու դրա միջոցով ահռելի տնտեսական օգուտներից բացի Հայաստանի քաղաքական դերի բարձրացումը պայմանավորված էին Աբրահամյանի աշխատասիրության ու հեռանկարային մոտեցումների հետ: 

Բայց սա հարցի, այսպես ասած պաշտոնական կողմն է: Հասարակ քաղաքացուն հաճախ ավելի հետաքրքրական է կոնկրետ խնդիրը, որին ինքն այդ պահին բախվել է: Այս իմաստով ևս Աբրահամյանը չէր կաշկանդվում՝ հանդիպում էր բոլորի հետ, փորձում հնարավորության դեպքում օժանդակել, հարցը մտցնել օրակարգ, լուծել այն, հասկանալ մարդկանց մտահոգությունները: Իսկ չէր կաշկանդվում, որովհետև ինքն էլ էր հասարակ ժողովրդի մասնիկ, չէր հեգնում ժողովրդին, բարձր տեղից չէր նայում մարդկանց, որովհետև ինքն էլ այդ ժողովրդի մի մասն էր, ով իշխանության բարձր օղակների հասել էր ներքևից ՝ աշխատասիրության շնորհիվ անցնելով դեպի վերև տանող բոլոր սանդուղքները, ոչ թե ոմանց նման նշանակվելով հովանավորների կողմից: Հասարակությունը ՝ Աբրահամյանի ՝ երկխոսելու ձգտումը գնահատում էր: Գնահատում է մանավանդ հիմա, երբ իր ձայնն այլևս լսելի չի դարձել: 

 

Սուրեն Մնոյան

 
4 զn՞հ և թթվածնի պակա՞ս. ի՞նչ է կատարվել «Աերոֆլոտ»-ի՝ Կրասնոյարսկ մեկնող չվերթումԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարար «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ ԱՄՆ բենզալցակայանում հզոր հրդեհ է բռնկվել (տեսանյութ)Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում ենՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ ԱֆղանստանումՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Բաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացրել է որպես «գաղտնի ռազմական համալիր»Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան «Կրոկուսի» վրա հարձակված ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տակ են եղել Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկիԼարսը բաց է Telegram-ը գործիք է դառնում ահաբեկիչների ձեռքում. Պեսկով Փարիզը Բաքվում լրտեսական ցանց է ստեղծում․ Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայություն Պեսկովը պատասխանել է Crocus-ում ահաբեկչության վերաբերյալ վարկածների մասին հարցին Ուկրաինան առաջնագծում այժմ լճացման վիճակում է և բացառապես պաշտպանվում է. Զելենսկու գրասենյակ Գազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում «Գոյ»-ը պատրաստ է գործունեություն ծավալել որպես անկախ թատրոն Հայաստանից թողել են «տրաֆարետը», որի տակ աշխատում է թուրքական շահերի սպասարկողը. Էդուարդ Շարմազանով Չեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարություններից հետո Արցախի պետական և քաղաքական գործիչների նկատմամբ կսկսվի հետապնդումների նոր ալիք. Սաղաթելյան Հրդեհ Խոտ գյուղում․ ի՞նչ է հայտնի Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա ՍողոմոնյանՏաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան Ինչու՞ են ՀՀ իշխանությունները փաստացի աջակցում ռազմական գործողությունների վերսկսմանը«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանՉտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Crocus City Hall-ում ահաբեկչություն իրականացնողները եղել են թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակ Երևանում երկու անձանց դանակահարած երիտասարդն է ձերբակալվել․ ի՞նչ է հայտնի Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայանՀետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխելՄեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 16 ՃՏՊ. 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորվել Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում․ հայրը կասկածվում է դստերը ծեծելու և սեռական հարաբերության փորձի համար Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Բոլոր ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է. ԹաթոյանՍեպտեմբերից աշակերտներն այլևս գնահատական չեն ստանա Ադրբեջանի ՄԻՊ-ն օկուպացված Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած արցախցիների հետ «Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում». զգուշացե՛ք, թիրախում երեխաներն են (լուսանկար) Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանԱզատության, անկախության և բարգավաճման խորհրդանիշ արձանը, ամերիկացիների դժվարին նվիրատվությունն ու Պուլիտցերի զայրույթը. «Փաստ»Ու՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը