ՆԱՏՕ–ն անհանգստացած է Հարավային Կովկասում Ռուսաստանի ռազմական ներկայությունից
МЕЖДУНАРОДНОЕՆԱՏՕ–ի Պաշտպանական քոլեջի զեկույցի համաձայն՝ Հյուսիս–ատլանտյան ռազմական դաշինքն անհագստացած է Հարավային Կովկասում ՌԴ–ի ռազմական ներկայությունից:
Մոսկվայի ռազմական դիրքավորման մոդելը, որ կազմված է 2 բաղադրիչից (ուժեղ և ինքնաբավ տեղային ՀՕՊ համակարգ, որն ունակ է խոցել ՆԱՏՕ–ի ինքնաթիռները ՀՀ–ի Գյումրու ռազմաբազայից և Էրեբունու ռազմաօդային բազայից, հարձակողական համալիրներ, որոնց հիմքը Իսկանդեր–Մ տեսակի հթրիռներն ու հարվածային ավիացիոն համակարգերն են), ըստ ՆԱՏՕ–ի՝ կարող են ամբողջովին վերաինտեգրել Հարավային Կովկասը ռուսների կողմից կիրառվող «Առճակատում, Համագործակցություն, Շփոթմունք» սկզբունքներով, որ գործի են դրվում միաժամանակ երեք երկրներում:
Բաքվի և Երևանի հանդեպ, ՆԱՏՕ–ի փորձագետների պնդմամբ, Մոսկվան հատուկ է կիրառում հավասարակշռման համակարգը՝ քաղաքական «հովանավորչություն» խաղալով տարածաշրջանում: ՀՀ–ն այդ առումով Արևմուտքին հետխորհրդային տարածքում ամենաթույլ օղակն է թվում, և այդ համատեքստում է միայն հասկանալի դառնում պաշտոնական Երևանը, որը Մոսկվայի հետ ավանդական բարեկամությունից զատ՝ փորձում է հավասարակշռել իր արտաքին քաղաքականությունը։