Երևան, 19.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


ԴԱԻՇ–ը պարտվեց, հուսանք՝ ընդմիշտ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է 

 

Դեռևս նոյեմբերի վերջին Իրաքի վարչապետ Հեյդար ալ–Աբադին հայտարարել էր, որ Բաղդադը ռազմական պարտության է մատնել ԴԱԻՇ–ին, սակայն, վերջնական հաղթանակ կհայտարարի երկրի անապատային շրջանները մաքրելուց և Իրաքում ԴԱԻՇ–ի վերջին բաստիոնը՝ Ալ–Անբար նահանգի Ռավա և Էլ–Քաիմ շրջաններն ազատագրելուց հետո:

Այդ ժամանակ փորձագետներից շատերը, ԴԱԻՇ–ի կոնտր–հարձակումն ու շուտափույթ հաջողությունը բացառելով հանդերձ, Իրաքի վարչապետին «մեղադրեցին» շտապողականության մեջ: Ավելին՝ ԱՄՆ Ազգային հետախուզության հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար Լորա Շայոնը հայտարարեց, որ վերջին շրջանում ԴԱԻՇ–ն աննախադեպ կերպով է ակտիվացել համացանցում և, համախոհների նոր ու հզոր բանակ հավաքելով, կարող է դարձյալ լուրջ խնդիրներ ստեղծել ոչ միայն տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում:

Ուղիղն ասած՝ ոչ ոք չի կարող հերքել այն հանգամանքը, որ Իրաքում, շատ շուտով՝ նաև Սիրիայում ԴԱԻՇ–ին պարտության մատնելուց հետո, Բաղդադն ու Դամասկոսն ի վիճակի չեն լինի նաև իսլամիստական արմատականությունն ամբողջությամբ արմատախիլ անել իրենց երկրներում: Այդ փաստը Բաղդադում էլ են հրաշալի հասկանում: Եվ Իրաքի նախագահ Ֆուադ Մասումը հենց դա գիտակցելով ընդգծեց ահաբեկչական ու թաքֆիրական գաղափարների դեմ պայքարը շարունակելու անհրաժեշտությունը, միջազգային հանրությանը կոչ անելով՝ շարունակել Իրաքին ցուցաբերվող աջակցությունը:

Հետևաբար, ո՛չ Լորա Շայոնը, ո՛չ էլ ԱՄՆ Պետանվտանգության և ազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Ռոն Ջոնսոնն (որը համաձայնել էր Շայոնի հետ՝ հավելելով, որ «նոր խալիֆաթն» այժմ տեղակայված է քիբերհարթությունում) որևէ նոր բան չեն ասում: Եվ ոչ էլ նրանց մեջտեղ բերած մարտահրավերներն են նվազեցնում ԴԱԻՇ–ի պարտության հետ կապված ուրախությունը, ինչը դեկտեմբերի 9–ին լիուլի էր դրսևորվում վարչապետ Հեյդար ալ–Աբադիի ելույթում:

«Սիրելիներս, երջանիկ եմ հայտարարել, որ ԴԱԻՇ–ն Իրաքում վերջնական պարտության է մատնված… ողջունում եմ բոլոր հաղթողներին՝ մեր քաջարի բանակին, ոստիկանությանը, անվտանգության ուժերին, Հաշդ աշ–Շաաբի հակաահաբեկչական ուժերին, ռազմաօդային ուժերին, Փեշմերգային, Իրաքի զինված ուժերի բոլոր ստորաբաժանումներին, որոնք օժանդակեցին մեզ՝ ինժեներական ու բժշկական բրիգադներով հանդերձ, ազատագրված շրջանների ամենատարբեր ցեղերին ու տարբեր հավատամքի տեր մեր քաղաքացիներին, որոնք օգնեցին բանակին: Այս հաղթանակը նաև ձերն է, այն բոլորինս է»,– Իրաքի ազգային հեռուստաընկերությամբ հայտարարեց Իրաքի վարչապետը՝ դեկտեմբերի 11–ը համաժողովրդական ուրախության օր հռչակելով:

Բնականաբար, 2014 թվականի հունիսից սկսած՝ ԴԱԻՇ–ի մահվան դրոշի ներքո տառապած իրաքցիներին առանձնապես պետք չէր համոզել ուրախանալ: Ժողովուրդն արդեն քանի օր է՝ Իրաքի բոլոր շրջաններում համաժողովրդական ինքնաբուխ տոնակատարություններ է կազմակերպում, ինչը նշանակում է, որ թաքֆիրական գաղափարախոսությամբ բարբարոս տականքը, ի տարբերություն նախկինի, դժվար թե այսուհետ որևէ աջակցություն ստանա հասարակ մարդկանց կողմից: Մեր տեսանկյունից՝ սա Իրաքի ժողովրդի և ամբողջ աշխարհի ամենակարևոր ձեռքբերումն ու հաղթանակն է, ինչի առիթով սրտանց միանում ենք ԴԱԻՇ–ի պարտության հետ կապված շնորհավորանքներին:

 

Գոհար Սիմոնյան

Իսրայելը, ենթադրաբար, հարվածել է Իրանում ռազմական օբյեկտի Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղում մահացել է Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 19-ի համար ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Հայց է ներկայացվել ՄՔԴ՝ Ալիևի՝ Հայաստանի նկատմամբ ցեղասպան քաղաքականությունը հետաքննելու դիմումովՂազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն (տեսանյութ) Իրանը ցանկանում է ամրապնդել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանություն իրականացնելու մեջ Իսրայելը ներկայումս կանգնած է էկզիստենցիալ սպառնալիքի առաջ․ Նեթանյահու Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած 29-ամյա վարորդը և ավտոմեքենան հայտնաբերվել ենԱդրբեջանի Իլ-76 ինքնաթիռը թռել է Իսրայելի «Օվդա» ավիաբազա (լուսանկար) «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակն՝ առաջիկա օրերինՄեքսիկայի ափերի մոտ 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել «Զգացի, որ էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում». «Ուրալ»-ի վթարից վիրավորված կին Ադրբեջանցի վանդալները քանդել են օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցինԵրկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներԿոտայքի մարզում բախվել են Mercedes-ն ու «Կամազ»-ը. 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոցՄակրոնը հայտնել է Կիև այցելելու իր ծրագրերի մասին Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլում էԹուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել (տեսանյութ)«Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի ՍարգսյանԿոչ ենք անում ԵԽ–ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահի հետ կարևորել է ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքներըFastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների են արժանացելՄոսկվա-Երևան թռիչքի տոմսերը կտրուկ էժանացել են. ի՞նչ արժե այս պահինԱդրբեջանի իշխանությունները պետք է գնան որոշակի զիջումների․ ԵԽԽՎ Ադրբեջանի հարցով համազեկուցող Արտակարգ դեպք՝ Երևանում․ հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա Վինիսիուսը վնասվածք է ստացել Սիթիի հետ խաղում և կարող է բաց թողնել Էլ Կլասիկոն Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Բացահայտվել է ավելի քան 13 կգ «Հերոին», «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է (տեսանյութ) Ղրղզստանում սահմանափակվել է TikTok-ի հասանելիությունը Վարդենիսում 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարածները 74 և 66 տարեկան են Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավը հրաշքով է փրկվել կործանվելուց Իրանը բացահայտել է իսրայելական բոլոր միջուկային օբյեկտների գտնվելու վայրը. ԻՀՊԿ-ն զգուշացրել է Թել Ավիվին Հանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտան72-ամյա տաքսու վարորդը և 70-ամյա ուղևորը սեքսուալ բնույթի գործողություններ են իրականացրել 13-ամյա աղջկա և նրա մոր նկատմամբ ՀՀ-ում ԵՄ դիտորդները հետախուզական գործունեություն են ծավալում. Զախարովա