Երևան, 11.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Կարմիր» Ալաբամայի «կապույտ տվայտանքը»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

 

Ինչպես երևում է՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Տիեզերքի յուրացման» իր նորարարական ծրագրով ավելի շուտ հայրենակիցներին Լուսին «կվերադարձնի», քան՝ ամերիկյան իսթեբլիշմենթի բարեհաճությունը կստանա: Ասվածի վառ օրինակն ավանդաբար Հանրապետական կուսակցության կարմիրով ներկվող Ալաբամայում ծավալված իրադարձություններն էին, որոնք Սպիտակ տանն ու Աբրահամ Լինքոլնի Grand Old Party–ին ստիպեցին հիմնովին ցնցվել:

Իսկապես. ԱՄՆ–ում Սենատի աթոռի համար մղվող պայքարը դեռ երբեք այսպիսի դրամատիկ ընթացք չէր ունեցել: Եվ այն փաստը, որ դեմոկրատ Դագ Ջոնսը երեկ 1%–ից էլ քիչ ձայներով առավելության հասավ (49,6%՝ ընդդեմ 48,8%–ի) հանրապետական Ռոյ Մուրի նկատմամբ, ոչ միայն Ալաբամայի «ընթացիկ ընտրություն» է պետք դիտարկել, ինչպես նախագահ Դոնալդ Թրամփը փորձեց Twitter–ում ներկայացնել՝ թաքցնելով հիասթափության ցավը, այլևս մի խոշոր ապացույց առ այն, որ իսթեբլիշմենթը շարունակում է ցանկացած միջոցի գործադրմամբ դուրս մղել իր համար «օտար մարմին» դիտարկվող Թրամփին ու «թրամփիզմը»՝ ինչպես դրա դեմոկրատական հատվածն է սիրում ձևակերպել:

Ինչ նկատի ունենք «ցանկացած միջոց» ասելով՝ բացատրենք: Բանն այն է , որ 70–ամյա Ռոյ Մուրը, որ հանրապետական Ալաբամայի սիրելին էր (Մուրը ամերիկյան կոնսերվատիզմի չլռող ձայնն էր Ալաբամայում. նա դեմ է աբորտներին, նույնասեռականությանը, անօրինական ներգաղթին, պնդում է, որ ԱՄՆ–ում քրիստոնեությունը պիտի պետական կրոն հռչակվի և նույնիսկ զրկվեց շրջանային դատարանի քարտուղարության պաշտոնից՝ չկատարելով Դաշնային դատարանի պահանջն ու չհանելով դատարանի միջանցքում դրված բիբլիական Տասնաբանյայի մարմարյա արձանը), օրինավոր քաղաքացու, պարկեշտ քրիստոնյայի, ընտանիքի բարեխիղճ հոր և համոզված հանրապետական իմիջ ուներ, ընտրությունների ընթացքում դեմոկրատների կողմից մեղադրվեց ԱՄՆ–ի համար սովորական դարձած sexual harassment կոչվածում:

Ավելի ճիշտ՝ չգիտես էլ որտեղից 4 կանայք հայտնվեցին, որոնք պնդեցին, թե չգիտես էլ՝ երբ, «տպավորություն են ունեցել, որ Մուրը կամեցել է բռնաբարել իրենց»: Ոչնչով չապացուցված այս պնդումները մեծ ազդեցություն ունեցան ոչ միայն Ալաբամայի բնակչության, այլև հանրապետականների վրա, և նույնիսկ «Փղերի» Երեց պատգամավորը հրապարակայնորեն հրաժարվեց Մուրից՝ համաձայնելով, որ արդարացի կլինի, եթե իրենց թեկնածուի հաղթանակի դեպքում Սենատի Էթիկայի հանձնաժողովն այդ գործով զբաղվի: Եվ այս ամենն այն դեպքում, երբ Մուրը երդվել էր, որ չի էլ ճանաչում այդ կանանց, իսկ նախագահ Թրամփն անձամբ էր կասկածներ հայտնել՝ sexual harassment–ի հետ կապված:

Արդյունքում, չնայած դեմոկրատների՝ ատելությամբ լի պայքարին, Մուրը 1%–ից էլ քիչ ձայներով պարտություն կրեց: Բայց պարտվե՛ց, և դեմոկրատների՝ CNN–ի ուղիղ եթերով սփռվող ցնծությունն այժմ խնդիրներ է ստեղծելու հենց Հանրապետականի ու Սպիտակ տան համար, որովհետև Ալաբամայի նախկին դատախազ Դագ Ջոնսի հայտնությամբ Հանրապետական աթոռների թիվը Սենատում ընդամենը 51–ի կհասնի՝ 49 դեմոկրատ և անկուսակցական սենատորների աթոռների դիմաց…

 

Գոհար Սիմոնյան

 

Ինչպես չխանգարել և ջուր չլցնել անհայրենիքության ջրաղացին. «Փաստ»Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները Կարծում եմ՝ մեր մայրիկներն էկրանից այն կողմ լաց էին լինում. «Լադանիվա» Վաղը՝ ժամը 11:00-ին, փակվելու է Թբիլիսյան խճուղին, զուգահեռ Տիգրան Մեծ փողոցը. Սրբազան Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան գլխիվայր շրջվել է՝ հայտնվելով ճանապարհի մեջտեղում Հայտարարություն տրբունալի խորհրդի և ներկա վիճակի մասին Հունահայոց ազգային առաջնորդարանը, Հայ կաթողիկե եկեղեցին՝ ի զորակցություն «Տավուշի» շարժմանը Ես ձգտում չունեմ վարչապետ դառնալու, բայց ժամանակից առաջ չընկնեք, ինչ կլինի, Աստված կտնօրինի. Սրբազան (տեսանյութ) Ես ուզում եմ Հայրենիք ու պատիվ ունենալ, ես չեմ ուզում էս կյանքից նզովված գնալ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Սսպասումս Փաշինյանի հրաժարականն է. Ռոմելա Սարգսյան (տեսանյութ) Վաղը հանրահավաք չի լինի, կլինեն անհնազանդության գործողություններ․ Բագրատ Սրբազանը ներկայացրել է առաջիկա օրերի անելիքները (տեսանյութ) Սրբազանը չի ստում, ստում են մեզ «նարկոբարոն» ու «լափամանից լափողներ» ասողները. Անաիս Սարդարյան (տեսանյութ) Հունգարիայում գնահատել են ՀՀ ԶՈւ դաշտային շարժական հոսպիտալը՝ խաղաղապահ առաքելություններում ներգրավվելու համար Բագրատ սրբազանի առաջնորդած հանրահավաքը՝ Հանրապետության հրապարակում․ ուղիղ Հավատացե՛ք, մի քայլ է պակասում մեզ անհրաժեշտ, բայց ոչ բավարար հաղթանակից․ Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Խաչատուրով եղբայրները մասնակցում են Բագրատ Սրբազանի առաջնորդած հանրահավաքին (տեսանյութ) Չընկճվել, վտահել ու առաջ շարժվել. Հրաչյա Հարությունյան (տեսանյութ) Չսպառնա՛ք. վատը ձեզ համար ա լինելու, ուսանողի համար չի կարա վատ լինի. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Մեծ թվով ուսանողներ ու երիտասարդներ են միացել․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Կարեն Ջալավյանը Հանրապետության հրապարակում է (տեսանյութ) «Մեր պահանջով չորս գյուղ է վերադարձվում, այդպես էլ շարունակվելու է, այստեղ խոսքի իրավունքը մեզ է պատկանում»․ Ալիև Փակել են Երևան֊Ապարան միջպետական մայրուղին (տեսանյութ) Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը հանրահավաք է անցկացնում Հանրապետության հրապարակում․ ուղիղ Մեծ հանրահավաք` Հանրապետության հրապարակում Կարճ ուղեցույց «Հանուն Հայրենիքի» շարժման նախաձեռնած խաղաղ հավաքների մասնակիցների համար Չկա այնպիսի քաղաքական գործիչ, որը կոնսոլիդացիայի այդ մակարդակն ապահովի, ինչ Բագրատ Սրբազանը, գուցե դիտարկվի հենց նրա թեկնածության հարցը․ Սուրենյանց Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է Երևանում ողբերգական հրդեհի հետևանքով մահացած կնոջ ինքնությունը պարզվել է Նիկոլը չունի ժողովրդի աջակցությունը. ՇարմազանովԱլիևները մեկնել են օկուպացված Շուշի Աննախադեպ գնիջեցում Վենուս խանութ-սրահներում մինչև մայիսի 30-ը Կարատեի աշխարհի չեմպիոնը համախմբման կոչ է անում. կանգնած է Բագրատ սրբազանի առաջնորդած շարժման կողքին Converse Markets. Արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար Անդրեասյանը Իսպանիայի մշակույթի նախարարի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները Հայտնի են Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 11-րդ մրցույթի մասնակիցների անունները Ավարտվում է սահմանային սյուների տեղադրումը. Ջեյհուն Բայրամով (տեսանյութ)Հրապարակ եկողները հայրենատեր մարդիկ են. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Երևանում բողոքի ակցիայի 2 մասնակից ձերբակալվել է` սառը զենք կրելու կասկածանքով Այս ժողովրդին այլևս ոչ ոք չպիտի խաբի, հուսախաբ անի. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» շարունակում է անվերապահորեն աջակցել օրեցօր թափ առնող ՇարժմանըԱրտակարգ դեպք՝ Արմավիրում․ 2-ամյա երեխան մետաղական հերակալը մտցրել է վարդակի մեջ և էլեկտրահարվել Անասունը դու ես. ոստիկանը՝ ցուցարարինԵրևան-Սևան ավտոճանապարհին բեռնատար է կողաշրջվել. 110 հատ գազի բալոն լցվել է ճանապարհի երթևեկելի հատված «ՍոֆթԿոնստրակտ» ՓԲԸ-ն մասնակցել է «Career City Fest 2K24» լավագույն գործատուների փառատոնին Ես երկքաղաքացի եմ, որը չեմ էլ թաքցրել․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները կտևեն երկու օր Mutuari, Lolik և SilkSwap. նոր DeFi նախագծերի ներկայացումը ftNFT Phygital Space-ումԲաքվի մամուլը սպառնում է, որ եթե Սրբազանի շարժումը հաղթի, իրենք ու թուրքերը զորք կմտցնեն Եթե ժողովուրդը ցանկանա, ես ո՞վ եմ, որ ասեմ չէ․ Սրբազանը՝ վարչապետի թեկնածու լինելու մասին Մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարիբեկյանը