Էրդողանը կրկին անօրինակ բառամթերք է գործածում Իսրայելի առիթով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԴեկտեմբերի 13–ին, Պաղեստինում ստեղծված իրավիճակն ու Երուսաղեմի խնդիրը քննարկելու նպատակով Ստամբուլում մեկնարկել է Իսլամական համագործակցության արտահերթ գագաթնաժողովը՝ հաղորդում է Maan–ը:
«Իսրայելն ահաբեկիչ–պետություն է: Ռազմական հագուստով ահաբեկիչներն այնտեղ երեխաներին են բանտերը նետում: ԱՄՆ–ը հայտարարում է, որ պայքարում է ահաբեկչության դեմ, բայց չի կարելի ահաբեկչության դեմ մի տեղում պայքարել, իսկ մյուսում հովանավորել այն»,–հայտարարել է Էրդողանը՝ կոչ անելով Երուսաղեմը Պաղեստինի մայրաքաղաք ճանաչել:
Էրդողանից հետո ամբիոնին է մոտեցել Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասը և հայտարարել, որ ԱՄՆ–ն այլևս չի կարող որևէ դերակատարում ունենալ պաղեստինա–իսրայելական հակամարտության կարգավորման հարցում: Աբբասը հերթական անգամ նաև ՄԱԿ–ի ԱԽ–ին է դիմել՝ պահանջելով միջամտել և դատապարտել ԱՄՆ–ի կողմից Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու անընդունելի որոշումը: