ԱՄՆ նախագահը կհռչակի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանն ու Չինաստանը խարխլում են համաշխարհային աշխարհակարգն ու վտանգում ԱՄՆ ազգային անվտանգությունը՝ հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հերբերտ Մաքմասթերը՝ Policy Exchange կազմակերպության հրավիրած կլոր սեղանի ժամանակ:
Վերջինս ԿԺԴՀ–ին ու Իրանին էլ «իզգոյ երկրների» շարքին է դասել՝ հայտարարելով, թե դեկտեմբերի 18–ին նախագահ Դոնալդ Թրամփը կհռչակի Ազգային անվտանգության նոր ռազմավարությունը, որը կներառի ամերիկացի ժողովրդի պաշտպանության, բարեկեցության հետագա ապահովման, ուժի գործադրման միջոցով խաղաղության պահպանման և ամերիկյան ազդեցության խթանման բաղադրիչները: «Մաքմասթերն այն մարդն է, որը հասկանում է և գիտի դրսի գործընկերների հետ կապված նախագահի տրամադրությունների մասին»,– հերթական բրիֆինգի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Սառա Սանդերսը: