Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Մեզ վարկաբեկում են. թռչնակոմբինատի հիմնադիրը մեղադրում է ՍԱՊԾ–ին

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

 

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը լաբորատոր փորձաքննությունների արդյունքներով թռչնամսի շուկայում առկա մի շարք ապրանքատեսակներ վտանգավոր և սննդում օգտագործման համար ոչ պիտանի է համարել:

Ցուցակում տեղ է գտել նաև Սարատովի թռչնակոմբինատ Կուռնիկով ՍՊԸ–ի «Պրեմիում» սառեցված հավի կրծքամիսը, որն արտադրված է ՌԴ–ում: Ներմուծող ընկերության հիմնադիր տնօրենը քայլը վարկաբեկման փորձ է համարում:

«Երեք նմուշ էին վերցրել՝ երկու հավ և մեկ կրծքամիս: Մենք վերցրել ենք նույն երեքը և ևս երկու անուն ապրանք և տարել անկախ լաբորատորիա՝ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ: Դեկտեմբերի 14–ին պատասխան ստացանք, ըստ որի հինգ նմուշների մեջ որևէ բան չի հայտնաբերվել, և համապատասխանում են բոլոր նորմերին:

Նույն օրը ՍԱՊԾ աշխատակիցները մեզ զանգով տեղեկացրեցին, թե այդ երեք նմուշներից կոնկրետ հավի մեջ սալմոնելա կա: Գնացի ու երբ ասացի, որ ես էլ փորձաքննության արդյունքներ ունեմ, զարմացան: Ես փաստերը ցույց տվեցի: Այնուամենայնիվ, հայտարարություն տարածեցին՝ նշելով, որ ոչ թե հավի, այլ կրծքամսի մեջ կա: Հետո ես ասացի, որ դրա փորձաքննությունն էլ ունեմ ու ներկայացրեցի բոլորը»,–«Փաստ»–ի հետ զրույցում պատմեց ընկերության հիմնադիր Էդմոն Գիգոլյանը:

Նա ընդգծեց նաև, որ ՀՀ ԳՆ ՍԱՊԾ Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն ՊՈԱԿ–ի սննդամթերքի անվտանգության փորձարկման լաբորատորիան լաբորատոր փորձարկումները կատարել է սխալ մեթոդներով, արդեն չեղարկված ԳՕՍՏ–երով.

«Դա սխալ եզրակացությունների առիթ է դարձել: Իսկ արդյունքում մեզ վարկաբեկում են: Հասկանում են, որ բնակչությունը «5+» է նշանակել մեր կազմակերպությանը, որն իրենց դուր չի գալիս: Շատերին խանգարում ենք, քանի որ կարողանում ենք և՛ մատչելի, և՛ որակյալ ապրանք առաջարկել, ինչի արդյունքում որոշ մարդիկ գերշահույթ չեն կարողանում ստանալ:

Հիմա պետք է նման բաներ կազմակերպեն, որ Նոր տարվա շեմին ժողովրդին մոլորության մեջ գցեն: Իսկ ինչո՞ւ ամռանը կամ գարնանը չարեցիք, ինչո՞ւ հենց դեկտեմբերին: Պարզապես, որ Ամանորի նախաշեմին մեր ընկերությունը չկարողանա առևտուր անել»:

Հիմնադիրը մյուս ընկերություններին էլ անդրադարձավ:

«Տեսեք, իրենք նաև Ուկրաինայից և Բրազիլիայից ներմուծված ապրանքների մասին են նշել: Ենթադրենք, ՌԴ–ում սխալ եզրակացություն են տվել և ես բերել, իրենց խաբել եմ: Շեշտում եմ՝ ենթադրենք, քանի որ իրականում ես ունեմ բոլոր խմբաքանակների վերաբերյալ եզրակացությունները, անասնաբուժական թույլտվություններն ու սերտիֆիկատները:

Բայց լավ, մյուսներին ի՞նչ պատասխան են տալու: Տնտեսվարողը ասում է՝ Բագրատաշենի անցակետում կարգադրագիր ես տվել, որ չվաճառեմ, մինչև լաբորատոր փորձաքննություն չունենամ: Լաբորատոր փորձաքննությունն էլ անում է ՍԱՊԾ–ի նույն պետական լաբորատորիան, ինչը նաև վերոնշյալ փորձաքննությունն է արել:

Փաստորեն, այն ժամանակ տվել է եզրակացություն, թե խնդիր չկա, վաճառիր: Մարդը վաճառել է ու վաճառելու ժամանակ նորից գնացել ու ասում է՝ մի հատ էլ նմուշ տուր»,–ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ երրորդ երկրներից բերված ապրանքների դեպքում մինչև ՍԱՊԾ–ն նմուշառում չի անում, վաճառքը չի թույլատրում:

«Հիմա նույն Բրազիլական ու Ուկրաինական ապրանքների պարագայում կամ այն ժամանակ են սխալ ասել, կամ հիմա: Ինչպե՞ս է ստացվում, որ նույն լաբորատորիան սահմանին ներկրելու ժամանակ ասում է, թե ապրանքը մաքուր է, վաճառքը՝ թույլատրելի, բայց հիմա փորձանմուշ է վերցնում ու ասում, որ վատն է: Բա որ վատն էր, ինչո՞ւ թողեցիր ներկրի»,–նշեց նա:

Էդմոն Գիգոլյանը հավելեց, որ հիմնադրման ժամանակ իրենք շատ խոչընդոտների են հանդիպել:

«Նույն ՍԱՊԾ–ն այն ժամանակ ամեն ինչ արեց, որ մեր մեքենաները 20 օրով կանգնեն, մինչև փորձաքննություն լինի և այլն: Ամեն ինչ արեցին: Այս մեկ տարվա մեջ 4 անգամ հարկային ստուգում է եղել: 4 անգամ եկել ու որևէ խախտում չեն գտել: Ամեն ինչ անում են, որ կազմակերպությունը երկրում տեղ չունենա, որովհետև հասկանում են՝ շատերին է խանգարում:

Ես գնացի ՍԱՊԾ ու ասացի, որ մեր ու իրենց ասածները չեն համընկնում, եկե՛ք հանձնաժողով կազմենք, նոր փորձաքննություն անենք, մեր անունը մի հրապարակեք, որովհետև դա ձեր վրա հետո ծանր է նստելու: Բայց գնացի, արդեն ասուլիսն արել էին, հայտարարելունն էլ՝ հայտարարել:

Իրենց հետաքրքիր չէ, թե տնտեսվարողն ինչ ներդրում է արել, քանի միլիոն հարկ է տալիս: Իրենց հետաքրքիր է, թե ում հետ են ընկերություն անում և ում անունն է պետք հրապարակել, ումը՝ ոչ:

Եթե պետք է, որ մեր կազմակերպությունը փակվի, թող այդպես լինի... Բայց արդարությունը մեզանից է սկսվելու: Մեկը պետք է բարձրաձայնի՞, թե ոչ»,– վրդովված ասաց Է. Գիգոլյանը:

 

Աննա Բադալյան

 

Հրդեհ Գառնի գյուղում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը Հայաստանի շախմատիստուհիների արդյունքները 6-րդ տուրում․ ԵԱԱստղագուշակ ապրիլի 26-ի համարԱդրբեջանն իր նախընտրած քարտեզներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում․ Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաները` արգելելով մուտք գործել Երևան (տեսանյութ) Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կոչով փակել են Ազատության պողոտանԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել ԱՄՆ-ն արդեն սկսել է օգնության վերջին փաթեթից Ուկրաինային ռшզմական օգնություն փոխանցելու գործընթացը, դրանց մի մասը կժամանի օրերի ընթացքում․ Պենտագոն Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերինՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Օձն Ադրբեջանում ներխուժել է քաղաքային ավտոմեքենայի խցիկ (տեսանյութ)Ժամանակավորապես գազ չի լինի․ հասցեներԴերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուՆարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե սյանը Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան Սարգսյան 2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ) Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըՎերջին երեք տարիներին տարեկան ամփոփ ցուցանիշով ԶՊՄԿ-ն զբաղեցրել է երկրի առաջին հարկատուի դիրքըՈրքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Խոշոր վթար՝ Երևանում. բախվել են «Hyundai»-ն ու «Mercedes»-ը, վերջինն էլ բախվել է պատինՆոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Ով ինչ է ծախում՝ ճանապարհ չենք փակում. վեճ ոստիկանների և քաղաքացիների միջև (տեսանյութ) Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Կորոնավիրուսի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Այսուհետ տնտեսվարողները պարտավոր են շենքի բոլոր կողմերը դրսից ապահովել անընդմեջ և բարձր որակի տեսահսկման համակարգով Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը Եվրախորհրդարանի բանաձևը կոչ է անում դադարեցնել էներգետիկայի ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունը Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Յանա Դանիելյանի բացառիկ հրապարակումը՝ Սուրենի ու Մագայի ամուսնությունից հետո. մանրամասներ Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ այցելել է օկուպացված ԱրցախԿալանավորվել է ՌԴ ՊՆ փոխնախարարի 3-րդ հանցակիցըԱնոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը