Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Վիգեն Սարգսյան. սկսնակ բոլշևիկի առաջին նոկաուտը

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Հայաստանյան քաղաքական կյանքում վերջին օրերին նոր աստղ է հայտնվել ՝ Վիգեն Սարգսյանը: Վիգեն Սարգսյանը վաղուց էր ներկա քաղաքական կյանքում ՝ ռեֆերենտի կարգավիճակում նա եղել էր իշխանության մեջ անկախության տարիների սկզբից մինչև մեր օրերը:
Զարմանալի համառությամբ Վիգեն Սարգսյանի վրա չէր ազդում իշխանության թիմերի փոփոխությունները: Բաբկեն Արարքցյանից Սերժ Սարգսյան, հետո Ռոբերտ Քոչարյան, հետո նորից Սերժ Սարգսյան: Վիգեն Սարգսյանը ինտեգրվում ու ադապտացվում էր բոլոր քաղաքական թիմերի հետ, բոլորի հետ լեզու գտնում ու կառուցում իր քաղաքական կարիերան: 

Ամեն ինչ նորմալ էր ընթանում մինչև այն պահը, երբ Վիգեն Սարգսյանը որոշեց աշխատակազմում աշխատանքը փոխարինել հրապարակային քաղաքականությամբ: Մի բան է, երբ դու ռեֆերենտ, օգնական կամ աշխատակազմի ղեկավար ես ու ստիպված չես հանրության հետ առնչվել: Մեկ այլ բան է, երբ դու նախարար ես ու ստիպված ես հանրային հաշվետվողականություն դրսևորել:

Աշխատակազմում անցկացրած փայլուն տարիները, Վիգեն Սարգսյան կերպարի շուրջ ձևավորված ամենազորության միֆը, սակայն, արագորեն տապալվեց, երբ նա արդեն սկսեց օրինագծեր հեղինակել ու ներկայացնել ԱԺ-ում, բախվել ընդդիմադիրների ու հասարակության հակառակ կարծիքներին: Պարզվեց, որ նա սովոր չէր այդ ամենին: 

Առաջին իսկ հրապարակային քաղաքական փորը ձախողվեց: Երբ տարկետման նախագծի դեմ բողոքող ուսանողների հետ հանդիպելու փոխարեն Վիգեն Սարգսյանը նախ փորձեց ծուղակը գցել նրանց ՝ ուսխորհուրդների կուսակցականացված երիտասարդների հետ մեկ կաթսայում նրանց եփելու մտադրությամբ: Այնուհետ ակնհայտ նյարդայնացած վարք դրսևորեց Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած հանդիպմանը: Մինչ այդ էլ Վիգեն Սարգսյանին հունից հանեց ԵԼՔ խմբակցության քննադատությունն ԱԺ-ում: Ու երկրորդ ընթերցմանը Վիգեն Սարգսյանը չներկայացավ: 

Իհարկե, իշխանությունը մեծ հաշվով թքած ունի հասարակության կարծիքի վրա: Վիգեն Սարգսյանը ՝ ևս թքած ունի, թե ինչ կմտածեն իր մասին: Խնդիրն այն է, որ նա ՝ որպես իշխանության հավանական թագաժառանք չկարողացավ մեկուսացնել նույնիսկ ամենափոքր հասարակական դժգոհության ալիքը, ընդհակառակ իր վարքով ավելի սրեց այդ ալիքը: Սա նշանակում է, որ նա իր առաջին փորձից ցույց տվեց, որ կոմպրոմիսների գնալու ունակ չէ, իսկ հավանական արտաքին վտանգի դեպքում չի կարողանալու առաջնորդել «ոհմակը» ու պատասխանատվություն վերցնել: 

Վիգեն Սարգսյանի ՝ քննադատություններին չդիմացող, Սերժ Սարգսյանի հանձնարարականները որպես մարգարեություն ընդունող ու բոլշևիկյան տրամաբանությամբ դրանց կատարմանն ամեն կերպ հասնելու միտված ոճը տապալվեց առաջին իսկ ռաունդում: Իսկ Վիգեն Սարգսյան քաղաքական դերակատարի խաղաքարտը խաղարկվեց Սերժ Սարգսյանի կողմից, որպեսզի Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան հակադրության փոխարեն քննարկվի Վիգեն Սարգսյան-Կարեն Կարապետյան կոնֆլիկտը: Ինչը և ստացվեց: Չնայած սրան, Վիգեն Սարգսյանը չնեղսրտեց, որ իր հրապարակային քաղաքականության առաջին իսկ փորձի ժամանակ դարձավ ներքաղաքական ինտրիգների զոհ: Հանուն Սերժ Սարգսյանի նա պատրաստ է ամեն ինչի: Ինչպես շատ դիպուկ նշում են ընդդիմադիրները ՝ նույնիսկ ՊՆ նախարարի պաշտոնում նա շարունակում է մնալ Սերժ Սարգսյանի ռեֆերենտը:

Սարգիս Կասյան

Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով Հայաստանն ու Իտալիան քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության խաղաղ կարգավորման շանսերն առավել քան երբևէ մեծ են. Շոլցը՝ Ալիևի հետ ասուլիսում Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց- ստուդիան հանդես կգա Երևանում Տղամարդուն, որը խանդի պատճառով սպանել է հարսնացուին, գտել են նրա դիակը գրկած (տեսանյութ 18+) ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին Ազատման դիմում չի գրում, բայց պահանջում է ազատել աշխատանքից․ Վրացյանը չարիք է դարձել Մասիսի դպրոցում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովումՊԵԿ-ը ստուգումներ է սկսել Միհրան Պողոսյանի ընտանիքի հետ առնչություն ունեցող ընկերություններումԻդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակիցCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Ինչպես է երեխայի ծննդյան ամսաթիվն ազդում նրա ողջ կյանքի վրա. տպավորիչ փաստեր Արամ Մելիքյանի հղի կնոջը հիվանդանոց են տեղափոխել. ի՞նչ է պատահել նրան Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել Կզարմանաք երբ տեսնեք՝ ուր են մեկնել Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո Ղազախստանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ ՍտոլտենբերգԱննա Հակոբյանը Գյումրի մեկնող գնացքում (Տեսանյութ) Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին․ նա հիվանդանոց է տեղափոխվել Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀրդեհ Գառնի գյուղում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը Հայաստանի շախմատիստուհիների արդյունքները 6-րդ տուրում․ ԵԱԱստղագուշակ ապրիլի 26-ի համարԱդրբեջանն իր նախընտրած քարտեզներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում․ Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաները` արգելելով մուտք գործել Երևան (տեսանյութ) Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կոչով փակել են Ազատության պողոտանԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել ԱՄՆ-ն արդեն սկսել է օգնության վերջին փաթեթից Ուկրաինային ռшզմական օգնություն փոխանցելու գործընթացը, դրանց մի մասը կժամանի օրերի ընթացքում․ Պենտագոն Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերինՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Օձն Ադրբեջանում ներխուժել է քաղաքային ավտոմեքենայի խցիկ (տեսանյութ)Ժամանակավորապես գազ չի լինի․ հասցեներԴերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուՆարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե սյանը