Երևան, 29.Մարտ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Հրաշամանուկ Վիգենը

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Այսօր կխոսենք թերևս ամենաշատ քննարկվող գործիչներից մեկի մասին, որի անունն է Վիգեն Սարգսյան: Նրան Պաշտպանության նախարար նշանակելիս պարուրեցին բարի իմիջով և հրաշամանուկի կերպարով, թե տեսեք-տեսեք, ամերիկաներում սովորած, ինչ պուպուշ  գործիչ ենք բերում: Սակայն պարզվեց, որ ինչպես միշտ, մեզանում իրականությունը բոլորովին այլ է: Գանք հերթով և հեռվից:

Ոչ մեկի մոտ կասկած չհարուցեց, որ Ռուզաննա Խաչատրյանի հայտնի ու սկանդալային բացահայտումներն ուղղված էին հենց Վիգեն Սարգսյանի դեմ: Իհարկե, ՊՆ մամլո խոսնակը չքմեղացավ ու սկսեց հիշեցնել Քրեական օրենսգրքի որոշակի հոդվածներ, սակայն դա արդեն էական չէ: Իսկ այն, ինչ տեղի ունեցավ հետո, շատ հուզիչ էր: ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը պահանջեց, որպեսզի Հանրապետական Զինվորական Կոմիսարը ներկայացնի Վիգեն Սարգսյանին վերաբերվող գործը: Ի՞նչ հոդվածներով է ազատվել, այդ ինչպե՞ս է ստացվել, որ զորակոչվելու ենթակա քաղաքացին մի քանի տարբեր կրթություններ է ստանում և այլն: Պարզվեց, որ այդ գործը չկա: Պարզապես չկա, Պիոս Երկրորդ պապի աղոթքների շնոհիվ, այն պարզապես երկինք է համբարձվել: Իսկ սովորական գործերն այդպես չեն ոչնչանում հարգելիներս: Եկեք Վիգեն Սարգսյանի հասակակիցներից ևս մի քանի մարդու գործ ուզենք, տեսնենք դրանք նույնպե՞ս երկինք են համբարձվել, թե երջանիկ պատահականությամբ, միայն Սարգսյանի անձնական գործի հետ է դա կատարվել: Երեխա չենք և հասկանում ենք, թե իրականում ինչ է տեղի ունեցել:

Գալով նախարար, նա ինչո՞վ հռչակվեց: Առաջ քաշեց հազար դրամների մուրացկան ծրագիրը: Հասկանում ենք, որ մեխն ու մուրճը հանրապետականի ձեռքում է, սակայն այսքան մուրացիկ և միևնույն ժամանակ կացնային քաղաքականություն պետք չէ վարել: Պարզապես խայտառակվում ենք ամբողջ աշխարհով և դա շնորհիվ արևմտյան բարձր կրթություն ստացած նախարարի: 1000 դրամի օրենքն ինքնին հակասահմանադրական էր: Սակայն ինչպես մնացյալ դեպքերում, այնպես էլ այս պարագայում, նա թքած ունի Սահմանադրության վրա: Ի դեպ, քանի խոսք գնաց, ասենք՝ այս գործիչն ընդհանրապես Սահմանադրություն չի սիրում: Չի կարդում կամ կարդալուց չի կիրառում: Երկու պարագան էլ նրան պատիվ չեն բերում: Որպես վառ ապացույց, նրա վերջին մտքի փայլատակումն էր, որտեղ պնդում էր, թե եկեղեցին անջատ չէ պետությունից և բանակից: Այստեղ հարց է առաջանում, Վիգեն Սարգսյանին արևմուտքում են նման բաներ սովորեցրել, թե ամեն դեպքում վերապատրաստումներ է անցել որևէ կրոնապետությունում:

Իսկ նրա գործերի գործը, գլուխգործոցը, շեդևրը, եթե կուզեք, դա «ազգ-բանակ» հայեցակարգն է: Այդ հայեցակարգը ֆանտոմ է, Սփայդերմեն, Դոն Քիշոտի հողմաղաց: Բոլորը խոսում են դրա մասին, սակայն այն իրականում չկա: Այո, մենք բոլորս խոսում ենք մի հայեցակարգի մասին, որը որևէ տեղ ամրագրված չէ: Այս տխրահռչակ հայեցակարգը միտված է արդարացնելու իշխանությունների վերջին տարիների անողնաշար քաղաքականության արդյունքները, նետելու մեզ խոր միջնադար, որտեղից ոչ ոք չի կարողանա մեզ հետ բերել: Ահա այսպիսի իմաստուն նախարար:

Զաբել Ռուբինյան

Ապրիլի 1-ից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի արտոնության շեմը ենթարկվելու է փոփոխության Ոսկու գինն աճել է Փաշինյանի թիրախում Արցախի իշխանություններն են Նավթի գներն աճել են Արցախից տեղահանված շուրջ 11 հազար մարդ է արտագաղթել Հայաստանից․ Գեղամ Ստեփանյան Մտքովս նույնիսկ չի անցել, որ վերջին անգամ եմ տեսնում Գագիկին․ երջանիկ տարիներից մնացին միայն քաղցր հուշեր Միջազգային պահանջ է՝ սահմանի որոշման ցանկացած գործընթաց որևէ ուժ չունի, եթե մարդկանց բնականոն կյանքը խաթարվում է. Թաթոյան Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրիԱլիևին նոր պատերազմ է հարկավոր. Ռուսական մամուլի անդրադարձը «Ավտովազ»-ը սկսել է Lada-ի արտադրությունն Ադրբեջանում Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան Տաջիկստանում 9 մարդ է ձերբակալվել Crocus City Hall-ի գործով Ինչո՞ւ երեկ չհրապարակվեց Արայիկ Հարությունյանի մասնակցությամբ հարցազրույցը․ AzTV-ի պարզաբանումը Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանա Եթե ընդունում ես, որ քեզնից ոչինչ չես ներկայացնում, դրանով նաև քո բանակցային դիրքերն ես թուլացնում. Դավիթ Ջամալյան Գերիների վերադարձը պետք է յուրաքանչյուր հայի աշխատանքի հիմքում լինի. Սեյրան Օհանյան Արտակարգ դեպք՝ Երևանում. BMW-ն հայտնվել է CPS բենզալցակայանի մոտակա տարածքում Մասնագիտությունը պահանջված և արդիական կլինի, քանի դեռ կլինի հանքարդյունաբերությունը. ԶՊՄԿ Հունաստանում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Կարևոր․ կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից ո՞ր բանկերի քարտապաններն են կարող օգտվել «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ․ Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի դեմ պատերազմի առաջին գծում Նիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել Սա խելագարություն է, պետք է վե՛րջ դնել՝ թե չէ՝ կհասնենք նրան, որ թշնամուն խնդրենք՝ «մեզ մի սպանեք» Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը. Շաքե ԻսայանԱպրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան Հայաստանի տարածքում արգելափակվել են Սոլովյովի հաղորդումները Ջուր չի լինի Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Մարտի 29-ի եղանակային կանխատեսումները Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ ԵրևանումԶատիկին հաջորդող մեռելոցն աշխատանքայի՞ն կլինի, թե՞ ոչ Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Պուտինը զարմացած էր, որ Փաշինյանը ԼՂ-ն Պրահայում ճանաչել է Ադրբեջանի մաս. Լավրով Այսօր Ավագ Ուրբաթ է՝ Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրը Ռուսաստանի ՊՆ-ն հայտնում է ուկրաինական 15 հրթիռ խոցելու մասին Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Վրաստանի պատվիրակությունը շրջել է Հայաստանի պատմության թանգարանովՀՀ-ն սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, մինչև հասկանաք, թե այդ կազմակերպությունը կա՞, չկա՞, գործո՞ւմ է․ ԱԺ նախագահԱլիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) Քանի՞ մարդ է թունավորվել ՀայաստանումՄԱԿ-ի դատարանը Իսրայելին պարտավորեցրել է Գազա օգնություն հասցնելու միջոցներ ձեռնարկել Երկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներԶելենսկին նշել է՝ ՌԴ խոշոր հարձակման ժամկետըՍարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել Եկեք համախմբվենք մեր ջանքերում՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի շահերն ու իրավունքները․ Արտակ ԲեգլարյանՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանովՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետին