Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջը 10 տարվա ազատազրկում է սպառնում
ՄՇԱԿՈՒՅԹՊարզվում է Արմեն Ջիգարխանյանի նախկին կինն ամեն օր հաշվում էր ամուսնու փողերը: Արդյունքում ամուսինը գոյատևման միջոց գրեթե չուներ, իսկ ներկա դրությամբ նրա բանկային հաշվին ընդամենը 6904 ռուբլի կա, հայտնել է փաստաբան Եվգենի Պարֆյոնովը, ով բանկից ստացել է դերասանի միջոցների շարժի մասին քաղվածքը:
Ըստ փաստաբանի, գրեթե ամեն օր փողերը հանվել են դերասանի հաշվից: Արմեն Բորիսովիչն իր փաստաբանին հայտնել է, որ նման մանիպուլյացիաների համար թույլատվություն չի տվել նախկին կնոջը և դա տեղի ունեցել առանց նրա իմացության:
Ըստ փաստաթղթերի երիտասարդ կինն առանց թույլտվության Ջիգարխանյանից վերցրել է մոտ 12 միլիոն ռուբլի գումար: Եվ հիմա իրավաբանները պատրաստվում են նրա դեմ գործ հարուցել՝ խոշոր չափերի խարդախության մեղադրանքով: ՌԴ Քրեական օրենսգրքի 1 համաձայն՝ չի բացառվում, որ Վիտալինան մինչև տասը տարվա ազատազրկման արժանանա:
Հիշեցնենք, որ Վիտալինան Մոսկվայում 100 մլն ռուբլի ընդհանուր արժեքով երեք շքեղ բնակարանի սեփականատեր է: Հայտնի է նաև, որ բնակարանների համար գումարը նրան իբր հայրն է տվել, ով Կիևում լավ բիզնես է ունեցել: Սակայն հետո, իր մասնաբաժնի վաճառքից ստացված գումարը փոխանցել է դստերը և հետո սկսել է թատրոնում որպես հասարակ ինժեներ աշխատել: