Հռոմի պապն իր ծննդյան տոնին 4 մետրանոց պիցցա է հյուրասիրել երեխաներին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀռոմի Ֆրանցիսկոս պապը դեկտեմբերի 17–ին տոնել է իր ծննդյան 81–ամյա հոբելյանը՝ հաղորդում է Վատիկանի ռադիոն: Պապի ծննդյան օրը համընկել էր ամենշաբաթյա ուղերձի հետ, որն այս անգամ տրվել է Սուրբ Մարթայի մատուռում:
Դրանից հետո պապը Սուրբ Մարթայի մանկաբուժարանում բուժվող հիվանդ մանուկների հետ է տոնել իր տարեդարձը՝ փչելով 4 մետրանոց ահռելի պիցցայի վրա դրված մոմերը և հյուրասիրելով այն երեխաներին: Երեխաները Հռոմի պապի համար Happy Birthday են երգել, պապն էլ օրհնել է նրանց՝ խնդրելով սիրել Հիսուս պապիկին և ընդհանրապես պապիկներին ու տատիկներին:
«Նրանք արմատներ և հիշողություն ունեն և կարող են դրանք ձեզ փոխանցել»,– ասել է պապը՝ մայրիկներին խնդրելով երեխաներին Աստծո հետ խոսել սովորեցնել և չսաստել նրանց, եթե նրանք կանոնիկ աղոթքներ չեն անգիր անում և միայն իրենց սրտից բխած խոսքով են դիմում Տիրոջը:
Հռոմի պապի ծննդյան օրվա համար պատրաստվել էր նաև անվանական շնորհավորանքով մեծ սպիտակ տորթ։ Պապն այն նույնպես երեխաների հետ է կիսել՝ օրը երեխաների հետ աղոթքով ավարտելով: