Երևան, 29.Մարտ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Քրդական Սուլեյմանիեն գլորման վեմի դերում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

 

Իրաքյան Քուրդիստանում նոր զարգացումներ են ծավալվում: Դատելով Սուլեյմանիե նահանգում բռնկված բողոքի ցույցերից՝ հասարակ քրդերն այլևս ռեգիոնալ կառավարությանն ու տեղական ինքնակառավարման մարմիններին չեն վստահում: Համենայն դեպս, արդեն մի քանի օր շարունակվող ցույցերը, որոնց ընթացքում մարդիկ հանդես են գալիս տեղական վարչակազմի լուծարման և այդ հարցում կենտրոնական կառավարության ու խորհրդարանի պարտադիր միջամտության պահանջով, հենց այդ մասին են վկայում:

Հետաքրքիր է, որ հասարակ ժողովուրդն իր անվտանգության երաշխավոր Փեշմերգայից և տեղական ինքնակառավարման մարմնին հարող ռազմական խմբերից էլ է պահանջում միանալ իրենց և վերջ դնել այն ստորացուցիչ պայմաններին, երբ մարդիկ աշխատում ու չեն վճարվում կամ նրանց որևէ նորմալ ծառայություն չի մատուցվում:

Ինչպես երևում է, Սուլեյմանիեի նահանգապետ Խավալ Աբուբաքիրը փորձում է իրավիճակը հարթելու ճանապարհին խուսափել խնդրի քաղաքականացման և Բաղդադի ներգրավման հնարավոր սցենարից: Ավելին՝ քուրդ նահանգապետը ջանում է խաղալ հասարակ ժողովրդի հայրենասիրական զգացմունքների և Բաղդադի հնարավոր միջամտության հետևանքների միջակայքում՝ հայտարարելով, թե «անթույլատրելի է, որ քրդական արյունը հենց քրդերի ձեռքով թափվի» կամ ներքրդական բախումների արդյունքում Իրաքյան Քուրդիստանը նոր տարածքներ կորցնի, ինչպես հոկտմբերին պատահեց:

Ընդ որում, չնայած կոնկրետ թիվ չի նշվել բողոքի ցույցերի ընթացքում զոհված անձանց կամ վիրավորների մասին (իսկ այդպիսիք, այլ աղբյուրների փոխանցմամբ, կան), ոստիկանությանն ու անվտանգության ուժերին շնորհակալություն հայտնելով նահանգում կարգուկանոն պահպանելու համար՝ Աբուբաքիրն, ասես, ուղերձ է հղել նաև այն մասին, որ հետագայում նույնպես կբացառեն անկարգություններն ու կարգելափակեն Բաղդադի որևէ միջամտություն:

Ի դեպ, չնայած Սուլեյմանիեն ընդդիմադիր Գորրան կուսակցության բաստիոնն է համարվում, այդուհանդերձ, մյուս կուսակցությունների հետ միասին, Գորրանը նույնպես ժողովրդի առջև հանդես է եկել հանդարտության կոչով՝ միաժամանակ հայտարարելով, որ հասկանում է համաժողովրդական հուզումների պատճառները: Գորրանը նաև ժողովրդին համոզել է փողոց դուրս գալու փոխարեն հաջորդ տարվա ընտրություններում ճիշտ որոշումներ կայացնել և ԶԼՄ–րին էլ առաջարկել է չխայտառակել քրդերին՝ իրավիճակը ոչ թե հասարակ ժողովրդի կողմից սեփական կառավարիչներին ատելու և Բաղդադի «տաքուկ գրկում տեղավորվելու» փորձ ներկայացնելով, այլ այնպես, ինչպես կա՝ սոցիալական դժգոհություն:

Ինչ վերաբերում է Էրբիլին՝ այստեղ արդեն հայտարարել են, որ Բաղդադի հետ վերսկսել են բյուջետային հատկացումների հետ կապված բանակցությունները (կենտրոնական կառավարությունը, 2014–ից սկսած, կրճատել էր Էրբիլին տրվող հատկացումները): Միևնույն ժամանակ վարչապետ Նեչիրվան Բարզանին հայտարարել է, որ եթե ռեգիոնալ կառավարությունը հաջողության չհասնի այդ հարցում, ստիպված է լինելու հույսը դնել իր նավթային եկամուտների վրա, որոնք, հաշվի առնելով վաճառքի սահմանափակումները, ամբողջովին չեն լուծի բոլոր խնդիրները, բայց էականորեն կմեղմեն սոցիալական դժվարությունները:

Ի դեպ, տարբեր աղբյուրների համաձայն, Իրաքյան Քուրդիստանի մաքուր նավթային եկամուտն ամսական 337,5 մլն դոլար է կազմում, իսկ միայն պետական ծառայողների, Փեշմերգայի և մնացածների աշխատավարձերի վճարման համար կառավարությանն ամեն ամիս 772 մլն դոլար է անհրաժեշտ: Հետևաբար, անհայտ է, թե Կրտսեր Բարզանին ինչպես է լուծելու այս խնդիրը: Կամ եթե ձախողվի՝ կտեղափոխվի՞, արդյոք, Սուլեյմանիեի սոցիալական բունտը նաև մյուս նահագներ, ի՞նչ ազդեցություն կունենա այն քրդական երազանքի, Բաղդադի և ընդհանրապես տարածաշրջանի վրա: Սրանք հարցեր են, որոնց դեռ վաղ է պատասխանել:

 

Գոհար Սիմոնյան




Եղեգնաձորում սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է 32–ամյա բնակիչը 102-րդ բազայի և ՌԴ սահմանապահների առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Անհայտ ծագման ինքնակոչների խմբավորում է ձևավորվել Շիրակի մարզում. պատգամավորն ահազանգում է Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը չի քննարկվի. Ստանոն՝ ՀՀ-ԱՄՆ-ԵՄ հանդիպման մասին Հայաստանն ու Հնդկաստանը կընդլայնեն համագործակցությունը կինոարտադրության և տեխնոլոգիական բնագավառում «National Geographic»-ը ներկայացրել է Հայաստանում գինու մշակույթը Ապրիլի 1-ից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի արտոնության շեմը ենթարկվելու է փոփոխության Ոսկու գինն աճել է Փաշինյանի թիրախում Արցախի իշխանություններն են Նավթի գներն աճել են Արցախից տեղահանված շուրջ 11 հազար մարդ է արտագաղթել Հայաստանից․ Գեղամ Ստեփանյան Մտքովս նույնիսկ չի անցել, որ վերջին անգամ եմ տեսնում Գագիկին․ երջանիկ տարիներից մնացին միայն քաղցր հուշեր Միջազգային պահանջ է՝ սահմանի որոշման ցանկացած գործընթաց որևէ ուժ չունի, եթե մարդկանց բնականոն կյանքը խաթարվում է. Թաթոյան Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրիԱլիևին նոր պատերազմ է հարկավոր. Ռուսական մամուլի անդրադարձը «Ավտովազ»-ը սկսել է Lada-ի արտադրությունն Ադրբեջանում Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան Տաջիկստանում 9 մարդ է ձերբակալվել Crocus City Hall-ի գործով Ինչո՞ւ երեկ չհրապարակվեց Արայիկ Հարությունյանի մասնակցությամբ հարցազրույցը․ AzTV-ի պարզաբանումը Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանա Եթե ընդունում ես, որ քեզնից ոչինչ չես ներկայացնում, դրանով նաև քո բանակցային դիրքերն ես թուլացնում. Դավիթ Ջամալյան Գերիների վերադարձը պետք է յուրաքանչյուր հայի աշխատանքի հիմքում լինի. Սեյրան Օհանյան Արտակարգ դեպք՝ Երևանում. BMW-ն հայտնվել է CPS բենզալցակայանի մոտակա տարածքում Մասնագիտությունը պահանջված և արդիական կլինի, քանի դեռ կլինի հանքարդյունաբերությունը. ԶՊՄԿ Հունաստանում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Կարևոր․ կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից ո՞ր բանկերի քարտապաններն են կարող օգտվել «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ․ Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի դեմ պատերազմի առաջին գծում Նիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել Սա խելագարություն է, պետք է վե՛րջ դնել՝ թե չէ՝ կհասնենք նրան, որ թշնամուն խնդրենք՝ «մեզ մի սպանեք» Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը. Շաքե ԻսայանԱպրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան Հայաստանի տարածքում արգելափակվել են Սոլովյովի հաղորդումները Ջուր չի լինի Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Մարտի 29-ի եղանակային կանխատեսումները Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ ԵրևանումԶատիկին հաջորդող մեռելոցն աշխատանքայի՞ն կլինի, թե՞ ոչ Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Պուտինը զարմացած էր, որ Փաշինյանը ԼՂ-ն Պրահայում ճանաչել է Ադրբեջանի մաս. Լավրով Այսօր Ավագ Ուրբաթ է՝ Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրը Ռուսաստանի ՊՆ-ն հայտնում է ուկրաինական 15 հրթիռ խոցելու մասին Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Վրաստանի պատվիրակությունը շրջել է Հայաստանի պատմության թանգարանովՀՀ-ն սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, մինչև հասկանաք, թե այդ կազմակերպությունը կա՞, չկա՞, գործո՞ւմ է․ ԱԺ նախագահԱլիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում