Քաթարը նոր բալիստիկ հրթիռներ է ցուցադրել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՔաթարի Անկախության օրը նշանավորվել է ոչ միայն սովորականից ավելի ճոխ տոնակատարություններով, այլև հանդիսավոր ռազմական շքերթով և այդ ընթացքում SY 400 BP–12A միջին հեռահարության բալիստիկ հրթիռի ցուցադրությամբ: SY 400 BP–12A–ը, որը ռուսական Իսկանդերի չինական տարբերակն է համարվում, Դոհային հնարավորություն է տալիս թիրախավորել հարևան Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ–ի և Բահրեյնի ողջ տարածքը:
Al Manar–ի փոխանցմամբ՝ միայն Դուբայն ու Էր Ռիադն են շատ փոքր մասով հրթիռի ուղեծրից դուրս հայտնվում: Հավելենք նաև, որ փորձագետների համոզմամբ՝ Ծոցի ճգնաժամի ընթացքում ռազմական շքերթի կազմակերպումն ու հարձակողական զենքերի ցուցադրումն իբրև անթաքույց սպառնալիք կարող է մեկնաբանվել չափավոր սունիական միապետության հարևանների կողմից, որոնք տևական ժամանակ է՝ փորձում են ընկճել Դոհային: