Ереван, 28.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Ժողովրդավարական արժեքներ և քաղաքական ազատություններ. ինչպե՞ս ենք փակում 2017–ը

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթի հյուրն է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոնեսյանը

 

Պարոն Իոնեսյան, 2017 թվականին քաղաքական ազատությունների առումով մեր եկրում առաջընթաց տեղի ունեցա՞վ:

– Ճիշտն ասած, քաղաքական ազատությունների առումով գրանցված որևէ առաջընթաց ես դժվարանում եմ հիշել: Միջազգային հեղինակավոր կազմակերպություններն են այդ առթիվ ուսումնասիրություններ անում և հրապարակում արդյունքները:

Այո, ես չեմ կարող մանրամասնորեն ասել, թե քաղաքական ազատությունների առումով վերջիններս ինչպիսի եզրակացությունների են հանգել, բայց մի բան ինձ համար ակնհայտ է՝ եթե դիտարկենք, մասնավորապես, ընտրությունները, որոնք քաղաքական ազատությունների արտահայտման հիմնական գործիքն են, պետք է, ցավոք սրտի, արձանագրել, որ տեղի է ունեցել հետընթաց:

 

Իսկ մեր պետությունն ընտրե՞լ է ուղենիշներ: Ինչ–որ բան արվո՞ւմ է այդ ուղղությամբ:

– Երկրում կան մարդիկ, ովքեր ուզում են, որ այդ գործընթացը գնա դրական ուղղությամբ, և կան մարդիկ, ովքեր ուզում են, որ գնա բացասական ուղղությամբ: Եվ ես պետք է ասեմ, որ իշխանության մեջ երկրորդ խմբի մարդիկ են գերակշռում: Նաև հասկանալի է, որ նրանց ձեռքում ավելի մեծ ազդեցություն է կենտրոնացված:

Իսկ սա նշանակում է, որ այն մարդիկ, ովքեր ցանկանում են, որպեսզի երկրում քաղաքական ազատություններն ավելի զարգանան և ամրապնդվեն ժամանակի մեջ, պարտավոր են առավել ինտենսիվ գործել:

 

Մեր հասարակությունը պատրա՞ստ է ինտենսիվ գործողությունների, նա կարևորո՞ւմ է այդ ազատությունները:

– Ես կարծում եմ, որ հասարակությանը պետք է պատրաստել դրան: Նրան պետք է բացատրել ժողովրդավարության առավելությունները, մեկնաբանել քաղաքական ազատությունների էությունը: Եվ ժողովուրդը պետք է գիտակցի, թե ինչո՞ւ է պայքարում քաղաքական ազատությունների համար. որն է դրա արժեքը:

Ըստ այդմ, նաև պետք է հասկանա, թե քաղաքական ազատություններին հասնելու համար ինչպիսի՞ միջոցներ պետք է ձեռնարկի, ո՞րն է իր խնդիրն այս հարցում:

 

Այս առումով ձեզ հույսեր չի՞ ներշնչում մեր երկրի՝ Եվրամիության հետ կնքած շրջանակային համաձայնագիրը:

– Չէի ասի, թե անձամբ ես շատ մեծ հույսեր եմ կապում դրա հետ: Բայց բոլոր դեպքերում համաձայնագիրն ավելացնում է քաղաքական ազատությունների համար մեր գործելու հնարավորությունները:

 

Իսկ ո՞ր պարագայում համաձայնագրի՝ մեր երկրում ժողովրդավարության խորացմանը վերաբերող դրույթներն առավել հաջողությամբ կգործեն:

– Միայն այն պարագայում, եթե մեր իշխանությունների մոտ լինի քաղաքական կամք դրանք կյանքի կոչելու համար: Զուգահեռ՝ ներքևից՝ քաղաքացիական հասարակության կողմից էլ լինի արդյունավետ ճնշում:

 

Նոր Սահմանադրության կիրառությունը կնպաստի՞, որպեսզի առավել արդյունավետությամբ ընթանա ժողովրդավարական արժեքների խորացման գործը:

– Ես չեմ ասի, թե դա արմատական նշանակություն է ունենալու այս հարցում: Բոլոր դեպքերում, եթե իշխանությունը ցանկանում է դրական քայլեր անել այս ուղղություններով, կարող էր անել թեկուզ՝ երեկ, կարող է անել թեկուզ՝ հիմա: Իսկ եթե չի ցանկանում, նշանակում է՝ չի անի:

Առավել ևս, որ սահմանադրական դրույթների մեծամասնությունը, հատկապես ազատություններին, մարդու իրավունքներին վերաբերող դրույթները, վաղուց կիրառության մեջ են:

 

Հասարակական հնչեղություն ունեցող դատավարությունների իրավական որակները, նաև դպրոցների և մանկապարտեզների տնօրենների հայտնի գործերի կարճումը ընդհանուր առմամբ ինչպիսի՞ անդրադարձ ունեցան քաղաքացիական հասարակության վրա: Եթե նկատի ունենանք, որ հասարակության մեջ կա մի այդպիսի խավ, որը տվյալ գործողությունների հասցեատերն է:

– Ընթացիկ դատավարությունների հետ կապված հիմնական խնդիրը, որն առնչվում է քաղաքացիական հասարակության աշխատանքի տիրույթին, փաստաբանների աշխատանքային տարածքը սեղմելու փորձերն են: Քանզի փաստաբանները ևս քաղաքացիական հասարակություն են: Եվ սա խիստ բացասական միտում է մեր երկրում: Քանզի փաստաբանական համայնքի անկախությունը ժողովրդավարական պետության կարևոր բաղադրիչներից է:

Եվ վերջին շրջանում փաստաբանների անկախության հանդեպ կատարվող պարբերական ոտնձգությունները խիստ մտահոգիչ են:

 

Գոհար Սարդարյան



Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию