Երևան, 29.Մարտ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Էրբիլը վատնում է միջազգային համակրանքը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

 

Իրաքյան Քուրդիստանում ծավալվող իրադարձությունները սպառնում են սոցիալական հուզումներից վերածվել անկանխատեսելի քաղաքական զարգացումների: Արդեն 3 օր է՝ Էրբիլ, Սուլեյմանիե, Հալեփչե, Դահուք և մի քանի այլ խոշոր քաղաքներում բախումներ են տեղի ունենում ոստիկանների, Փեշմերգայի և ցուցարարների միջև:

Իշխանություններն ուժ են կիրառել վերջիններիս դեմ, ամբոխն էլ, իրեն հասանելի միջոցներով պաշտպանվելուն զուգընթաց, այրել է Քուրդիստանի հայրենասիրական միության, Դեմոկրատական և Իսլամական հասարակություն կուսակցությունների գլխավոր շտաբները՝ վերջիններիս մեղադրելով պաշտոնական Էրբիլի հետ համագործակցելու և իրենց միայնակ թողնելու համար:

Ամենատարբեր տեղեկություններով՝ բախումների հետևանքով տուժել է 90 մարդ, 5 հոգի զոհվել է: Պատահածից հետո Իրաքյան Քուրդիստանի Անվտանգության խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշել է, թե առանձին ժողովրդավարական և, այսպես կոչված, տարածաշրջանային սուբյեկտներ շահարկում են հակակառավարական ցուցարարների սոցիալական դժգոհությունը և անկարգություններ են հրահրում, որոնք չի կարելի անտեսել:

Անվտանգության խորհուրդը ժողովրդին զգուշացրել է այդ տարրերի կասկածելի քաղաքական օրակարգի մասին՝ կոչ անելով զգոն լինել և դժգոհության սլաքներն ուղղել դեպի Բաղդադ, որը դեռ 2014–ին է կրճատել Քուրդիստանի բյուջեն, այս հոկտեմբերի 16–ին էլ բռնությամբ է զավթել վիճելի տարածքները՝ չհաշտվելով Անկախության հանրաքվեի ու դրա արդյունքների հետ: Ում նկատի ունի ԱԽ–ն՝ «ժողովրդավարական և, այսպես կոչված, տարածաշրջանային սուբյեկտներ» ասելով, դժվար է ասել:

Մյուս կողմից էլ՝ Բաղդադի թիրախավորումը գոնե հստակ է, որովհետև վերոնշյալից զատ՝ հայտարարվել էր նաև այն մասին, որ կենտրոնական իշխանությունը փորձում է ապակայունացնել իրադրությունը տարածաշրջանում և Էրբիլից 60 կմ հեռավորությամբ Մախմուրում նոր զորքեր է տեղակայում: Ավելին՝ քրդական անվտանգության ուժերը սադրիչ են որակել Իրաքի վարչապետ Հեյդար ալ–Աբադիի՝ երեքշաբթի օրը հնչեցրած հայտարարությունն այն մասին, թե Բաղդադը կպաշտպանի իր քաղաքացիներին, եթե ռեգիոնալ իշխանությունները ուժ կիրառեն:

Հարկ է նշել, որ թվում է՝ պաշտոնական Էրբիլը ճշմարիտ է իր պնդումներում և անկարող է դիմակայել ոչ միայն միտումնավոր ուժգնացված սոցիալ–տնտեսական խնդիրներին, այլև սադրանքներին, որ Բաղդադն է կիրառում տարածաշրջանի դեմ: Մյուս կողմից էլ՝ սովորական քաղաքացիներից և առանձին ԶԼՄ–րից այլ տեղեկություններ էլ են աշխարհին հասնում: Նույն քրդական NRT հեռուստաալիքն, օրինակ, հաղորդում էր ռեգիոնալ կառավարության՝ քաղաքացիների նկատմամբ իրականացվող տոտալ տեռորի, մամուլի բերանը փակելու, բոլորին դավաճան հռչակելու և բազում դաժանությունների մասին:

Իրավիճակ, որին նույնիսկ Իրաքում ԱՄՆ դեսպանությունն անկարող եղավ չարձագանքել: Եվ չնայած հայտարարությունը ստանդարտ ձևաչափ ուներ (Վաշինգտոնը մտահոգված է ուժի կիրառման միջոցով քաղաքացիներին վախեցնելու, խոսքի ազատության սահմանափակման, NRT TV–ի գրասենյակում իրականացված ռեյդի, վերջինիս և Al–Sharqiyah հեռուստաընկերությանը տրված լիցենզիաների կասեցման պատճառով և այլն), ակնհայտ է, որ այն ոչ մի լավ բան չի խոստանում Էրբիլին, որի մասին աշխարհն այլևս նախկին սրտացավությամբ չի խոսում:

Այդ թվում՝ ՄԱԿ–ում, որտեղ նույնպես հանդես եկան բռնությունները դատապարտող հայտարարությամբ: Ամենահետաքրքիրը, սակայն, այն է, որ այս ամենը ծավալվում էր մի իրավիճակում, երբ Քուրդիստանի վարչապետ Նեչիրվան Բարզանին Բեռլինում Բաղդադի հետ բանակցությունների մասին քաղցր–մեղցր զրույցներ էր ծավալում կանցլեր Մերկելի, ԱԳ նախարար Զիգմար Գաբիրելի և Պնախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ…

 

Գոհար Սիմոնյան

 

Ռուսաստանի ՊՆ-ն հայտնում է ուկրաինական 15 հրթիռ խոցելու մասին Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Վրաստանի պատվիրակությունը շրջել է Հայաստանի պատմության թանգարանովՀՀ-ն սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, մինչև հասկանաք, թե այդ կազմակերպությունը կա՞, չկա՞, գործո՞ւմ է․ ԱԺ նախագահԱլիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) Քանի՞ մարդ է թունավորվել ՀայաստանումՄԱԿ-ի դատարանը Իսրայելին պարտավորեցրել է Գազա օգնություն հասցնելու միջոցներ ձեռնարկել Երկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներԶելենսկին նշել է՝ ՌԴ խոշոր հարձակման ժամկետըՍարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել Եկեք համախմբվենք մեր ջանքերում՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի շահերն ու իրավունքները․ Արտակ ԲեգլարյանՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանովՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետին ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը 4 զn՞հ և թթվածնի պակա՞ս. ի՞նչ է կատարվել «Աերոֆլոտ»-ի՝ Կրասնոյարսկ մեկնող չվերթումԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարար «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ ԱՄՆ բենզալցակայանում հզոր հրդեհ է բռնկվել (տեսանյութ)Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում ենՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ ԱֆղանստանումՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Բաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացրել է որպես «գաղտնի ռազմական համալիր»Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան «Կրոկուսի» վրա հարձակված ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տակ են եղել Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկիԼարսը բաց է Telegram-ը գործիք է դառնում ահաբեկիչների ձեռքում. Պեսկով Փարիզը Բաքվում լրտեսական ցանց է ստեղծում․ Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայություն Պեսկովը պատասխանել է Crocus-ում ահաբեկչության վերաբերյալ վարկածների մասին հարցին Ուկրաինան առաջնագծում այժմ լճացման վիճակում է և բացառապես պաշտպանվում է. Զելենսկու գրասենյակ Գազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում «Գոյ»-ը պատրաստ է գործունեություն ծավալել որպես անկախ թատրոն Հայաստանից թողել են «տրաֆարետը», որի տակ աշխատում է թուրքական շահերի սպասարկողը. Էդուարդ Շարմազանով Չեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարություններից հետո Արցախի պետական և քաղաքական գործիչների նկատմամբ կսկսվի հետապնդումների նոր ալիք. Սաղաթելյան Հրդեհ Խոտ գյուղում․ ի՞նչ է հայտնի Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա ՍողոմոնյանՏաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան Ինչու՞ են ՀՀ իշխանությունները փաստացի աջակցում ռազմական գործողությունների վերսկսմանը«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանՉտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Crocus City Hall-ում ահաբեկչություն իրականացնողները եղել են թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակ Երևանում երկու անձանց դանակահարած երիտասարդն է ձերբակալվել․ ի՞նչ է հայտնի Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայանՀետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում