Եթե Վրաստանի վարչապետի հայտարարությունն իրագործվի՝ Հայաստանի տնտեսական շրջափակման հարցը կլուծվի. «Ժամանակ»
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Ժամանակ» օրաթերթը գրում է.
«Նախօրեին Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հայտարարությունը մեծ աղմուկ է առաջացրել Վրաստանում և Ադրբեջանում:
Կվիրիկաշվիլին հայտարարել էր, որ ֆորսմաժորային իրավիճակներում Հայաստանը կարող է օգտվել Հարավային Օսիայի և Աբխազիայի տրանսպորտային միջանցքներից:
Հայաստանը Ռուսաստանին կապող Վերին Լարսի անցակետը հաճախակի է փակվում, ինչը պայմանավորված է եղանակային պայմաններով, երբ անցակետ տանող ճանապարհը ձմեռային ամիսներին փակվում է ձնահոսքերի, իսկ գարնանը և նույնիսկ ամռանը փլուզվում է հեղեղումների պատճառով:
Եթե այս հայտարարությունը իրագործվի, և Հայաստանը Ռոկիի թունելով ու աբխազական երկաթուղով կարողանա կապվել Ռուսաստանի հետ, ապա Ադրբեջանի կողմից 25 տարի նախաձեռնած Հայաստանի տնտեսական շրջափակումը կարելի է վերացված համարել»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: