Երևան, 23.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Հրաժեշտ՝ հիշելով կամ ինչպիսին էր 2017–ը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

 

Մոտենում է Ամանորը, և շատերն են փորձում հասկանալ, թե ինչպիսին էր անցնող տարին, ինչ ձեռքբերումներ և կորուստներ ունեցանք 2017–ի ընթացքում, ինչպիսի զարգացումներ են սպասվում հաջորդ տարի կամ որոնք են մեր առջև ծառացած մարտահրավերները:

Եվ քանի որ մի ամբողջ տարի պարտաճանաչորեն մեր էջում ընթերցողին ենք ներկայացրել միջազգային անցուդարձը կամ գոնե այն կարևոր անցքերը, որոնք հիշարժան ենք նկատել, բնականաբար, չէինք կարող խուսափել նաև տարին ամփոփելու պարտականությունից:

Միանգամից նշենք, որ 2017 թվականը պիտի անմիջապես էլ մարդկության ամենահագեցած և բարդ շրջափուլերից մեկը որակել:

Հին աշխարհակարգի դե–ֆակտո չգոյություն, Դոնալդ Թրամփի նախագահության 1–ին տարվա ընթացքում ԱՄՆ համաշխարհային դերակատարման փոփոխություն, ռուսական գլոբալ ներազդման աճ և սառը պատերազմի տրամաբանությամբ ձևավորվող հարաբերություններ Արևմուտքի հետ, եվրոսկեպտիցիզմ, դրանով պայմանավորված՝ Brexit, աջ տրամադրություններով եվրոպական ընտրություններ, անջատողական հոսանքներ, միաժամանակ՝ եվրոպական ապագայի հետ կապված ամենատարբեր սցենարների փնտրտուք և ընդլայնվող Եվրոպա, հեռավոր Արևելքում չինական կայսրության վերելք՝ համաշխարհային կարգուկանոնի հաստատման ամբիցիոզ հայտով, Հյուսիսկորեական ճգնաժամ, տարբեր հակամարտություններով ու սադրանքներով առավել թեժացած Մերձավոր (միջին) Արևելք, քրդական խնդիր և Անկախության հանրաքվե, Պարսից ծոցի ճգնաժամ և հակաիրանական զարգացումներ, ահաբեկչության դեմ պայքարում Սիրիայի ռազմական հաջողություն, որի քաղաքական ամրագրումը, ցավոք, եկող տարվան մնաց, մեծ սպորտի վերջնական քաղաքականացում, ահագնացող միգրացիա/գլոբալացում. այնպիսի տպավորություն է, որ անցնող տարվա բոլոր բախտորոշ իրադարձությունների թվարկումն անգամ բազմաթիվ էջեր կլցնի՝ անհնար դարձնելով ամփոփում ասվածը:

Բայց եթե, այնուամենայնիվ, փորձենք ընդհանրացումների գնալ՝ պիտի նշենք, որ անցած տարին, 1–ին հերթին, ամբողջովին փակեց նախաինտերնետային դարաշրջանը՝ սեղմելով տարածությունն ու աշխարհի ուզածդ կետը մի վայրկյանում քեզ հասանելի դարձնելով: Այս հանգամանքը մի կողմից՝ սարսափեցնող էր, որովհետև մոլորակը մի բուռ էր դարձրել՝ դրանից բխող բոլոր հետևանքներով, մյուս կողմից՝ հուսադրող, որովհետև մեդիան/քաղաքական էլիտաները, նախկինի նմանությամբ, չեն կարողանում մեզնից թաքցնել իրական աշխարհն ու տիրաժավորվող ստերի տիրութում կողմնորոշվելը (միտումնավոր չենք ասում՝ ճշմարտության, որովհետև ստի հաստատումը դեռ ճշմարտություն իմացությունը չէ):

Հաջորդ կարևոր փաստը, որ անհրաժեշտ է դիտարկել՝ այն հակասությունն է, որ ընկած է գլոբալացվող աշխարհի և առանձին ինքնությունների փնտրտուքի, նաև՝ ազգային պետությունների վերաիմաստավորման միջև: Այս առումով, իհարկե, մի կողմից՝ կարևոր էին Թուրքիայում ծավալված զարգացումները (ոմանք դա Էրդողանի սուլթանության ժամանակներ անվանեցին և չսխալվեցին, բայց պրոցեսների հիմքում, ինչպես օրերս արևելագետ Դավիթ Հովհաննիսյանը հրաշալիորեն նկատեց հարցազրույցներից մեկում, Թուրքիայի ինքնության փնտրտուքն էր և այն հենց այս պահին սուվերեն դարձնելու ձգտումը), մյուս կողմից՝ եվրոպական զարգացումները, որ դրսևորվեցին Կատալոնիայում՝ հերթական անգամ քննարկման առարկա դարձնելով եվրոպական զարգացման մոդելը (նաև՝ այն լքելու դժվարությունը, որ դրսևորվեց Brexit–յան քննությամբ):

Անցնող 2017 թ. նաև խիստ առարկայական դարձրեց բոլոր այն պնդումները, որոնց մենք ակադեմիական ձեռնարկներում էինք հանդիպում կամ դավադրության տեսություններում: Խոսքը գլոբալացվող աշխարհում գլոբալ համակարգերի կառավարման կամ նման պրոյեկտների առաջքաշմանն է վերաբերում: Տևական մի ժամանակահատված գլոբալ կառավարման համաշխարհային դերակատարումը մարդկությունն ԱՄՆ–ին էր վստահել:

Եվ ահա 2017–ը եկավ ապացուցելու, որ Նահանգները ոչ միայն զրկվել են այդ մենաշնորհից, այլև մրցակցության դաշտում են հայտնվել Ռուսական աշխարհի, Չինական ուղու, այսպես կոչված, «անմարշալ» Եվրոպայի Միացյալ Նահանգների, Իրանական/շիական, Արաբական/սունիական, Իսլամական/թուրքական և բազում այլ հավակնոտ պրոյեկտների առջև, որոնցից առնվազն երեքը՝ ռուսականը, չինականն ու իրանականը, արդեն իսկ մեծ մարտահրավեր են դիտարկվում ԱՄՆ–ի կողմից:

Դուք, իհարկե, կարող եք հակադարձել, թե՝ Իրանն, օրինակ, երբեք գլոբալ ամբիցիաներ չի ունեցել և բավարվել է տարածաշրջանային ծրագրերով, բայց հենց այդտեղ էլ կսխալվեք, որովհետև գլոբալացվող աշխարհում առանձին տարածաշրջաններ չեն լինում և չկան: Այն էլ՝ Մերձավոր Արևելքի դեպքում, որն իր նախկին աշխարհագրական իմաստով այլևս չի էլ գործածվում: Հաջորդ տարին, ուրեմն, համոզված ենք, բավական դրամատիկ զարգացումներ կարձանագրի այս համատեքստում, որովհետև ԱՄՆ ներկայի վարչակազմը ամեն գնով է ջանում ոչ միայն ռևանշի հասնել, այլև America the first պնդումը ողջ աշխարհի լոզունգը դարձնել:

Մյուս կարևոր իրողությունը, որով նշանավորվեց 2017–ը, նավթի դարաշրջանի վերջնական ավարտն էր: Ցավալի մի իրողություն հատկապես ՕՊԵԿ–ի հսկաների և Միջերկրածովյան ՆԱՏՕ–ականների՝ Իտալիայի, Պորտուգալիայի, Ֆրանսիայի համար, որոնք, ամերիկա–բրիտանական օգնությամբ, ավերակեցին նավթի գլոբալ արտահանման ենթակառուցվածքների կարևոր հանգույցը վերահսկող քադաֆիական Լիբիան՝ անցնող տարում կանգնելով թե՛ նավթի դարաշարջանի ավարտի, թե՛ ենթակառուցվածքային հանգույցներում ահաբեկչության խորացման, թե՛ Աֆրիկյան բաց դռների առջև (նկատի ունենք չվերահսկվող միգրացիան, որի բնական պատնեշն էր Քադաֆիի Լիբիան):

Այստեղ, իհարկե, տեղին կլիներ խոսել նաև Միգրացիոն համաձայնագրի և Փարիզի բնակլիմայական պայմանագրերի մասին, որոնք երկուսն էլ ԱՄՆ–ը չեղարկեց՝ ցնցակաթվածի հասցնելով միջազգային հանրությանն ու հատկապես Եվրոպային (նաև՝ ՆԱՏՕ–ի, ՄԱԿ–ի, ԵՄ–ի, ընդհանրապես միջազգային կառույցների նկատմամբ ամերիկյան փոփոխված վերաբերմունքի ու նոր աշխատակարգի մասին):

Բայց քանի որ էջի ծավալը մեզ նման հնարավորություն չի ընձեռում, գանք մի վերջին ընդգծման, որ վերաբերում է Կորեական խնդրին ու Սառը պատերազմի տրամաբանությամբ միջուկային սպառազինությանը, որով ԱՄՆ–ն է առաջնորդվում: 1–ին մասով, շատ հնարավոր է, 2018–ը մեզ տհաճ անակնկալ մատուցի՝ Փխենյանին հասցվելիք հարվածների տեսքով, ինչն անդառնալիորեն կփոխի ողջ աշխարհը: Ինչ վերաբերում է 2–ին՝ սա արդեն վախճանաբանական երանգ է ստանում՝ հաշվի առնելով ՌԴ–ում Պուտինի պարտադիր վերընտրությունն ու բոլոր այն քայլերը, որոնք, անշուշտ, կարվեն՝ ի պատասխան Վաշինգտոնի ագրեսիվ ռազմավարության:

Այնպես որ՝ 2017–ին փոփոխությունները շատ էին, սպասումները՝ նույնպես, բայց ոչ միշտ՝ դրական արդյունքով: Հետևաբար, մաղթենք, որ 2018–ն առավել խոհեմ դարձնի համաշխարհային էլիտային և առավել երջանիկ՝ ողջ մարդկությանն ու հատկապես Հայաստանին: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ, սիրելիներս: Թող Հայաստան աշխարհում և բոլորիդ ընտանիքներում՝ խաղաղություն և ուրախություն տիրեն:

 

Պատրաստեց՝ Գոհար Սիմոնյանը

 

Երեկ նորածին է մահացել Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Ադրբեջանը ոչնչացրել է Շուշի քաղաքի Ղազանչեցոց (Հին) գերեզմանոցը Ինտերի սպորտային տնօրենը հայտնել է, որ թիմն ամռանը 2 նորեկ կունենա Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար Գևորգի ու Քրիստինայի շքեղ հարսանեկան տորթն ու ռոմանտիկ պարը. բացառիկ կադրեր Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ Իմ բարի ու դաստիրակված աղջիկ, ուզում եմ որ առանց հետ նայելու գնաս առաջ, Վիկա Մարտիրոսյանի շնորհավորանքը՝ Նանուլի 14-ամյակին «Մի գոռա', արա, էրեխա կա ավտոյի մեջը», «Լավ, լավ, լավ». Երևան-Սևան ճանապարհին գերլարված իրավիճակ է Ժամանակն է հրաժարվել անհիմն հիշողություններից, հիմա դա հասկանում է նաև Փաշինյանը․ Էրդողան Զորքի անբաժանելի մաս, սիմֆոնիկ նվագախմբերի անփոխարինելի գործիք. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ԱՊՐԻԼԻ). Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնից. «Փաստ»Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ ՔոչինյանըՀա­յաս­տանն այժմ պար­զա­պես տա­րածք է զի­ջում՝ փո­խա­րե­նը ոչինչ չստա­նա­լով. «Փաստ»ԶՊՄԿ ն նորոգում է արցախցիների տները Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոցԼարված իրավիճակ Տավուշում. տավուշցիները գնում են հայ-վրացական սահմանՀա­յաս­տա­նի ցան­կա­ցած հա­ջորդ կա­ռա­վա­րու­թյուն կվե­րա­նա­յի այս ամե­նը. «Փաստ»Սիրուշոն կոչ է անում միանալ Այստե՛ղ՝ Տավուշում է որոշվում Հայաստանի ճակատագիրը. Ավետիք ՉալաբյանՆոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարություն «Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար». Վարդան Կևորկովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»ՀՀ-ն վերածվել է մեկ անձի քաղաքական ու ընտանեկան կլանի սպասարկման ձեռնարկության. Արմեն Մանվելյան Ոսկեպար-Բաղանիս հատվածից ադրբեջանցիներն արդեն երևում են (լուսանկար) Թշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել. «Փաստ»Բախվել են 38 երթուղու ավտոբուսն ու «Toyota»-ն. կա վիրավոր Բաղանիսում իրավիճակը լարված է. ոստիկանները փակել են Բաղանիս Այրումին հարակից ճանապարհը Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝ մեր բոլորի. Վահե ՀովհաննիսյանՀետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով. «Փաստ»Տավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան Ջուր չի լինի«Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»Միայն «դրսինները». «Փաստ»Հրազդանի կիրճում վագոն-տնակներ են այրվել Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Իշխանությունները սարսափած են. Ավետիք Չալաբյան Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով. «Փաստ»Ռուս խաղաղապահները ուղևորվել են Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր՝ դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար. ԱԽ քարտուղար Հրաշալի օր է. ապրիլի 23-ի աստղագուշակ Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ»Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ»Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ»Հայտարարություն Հայաստանում ներքին իրավիճակի մասինՎրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը Ուրեմն Բաքուն էլ ՀՀ-ի անկլավն ա, եթե Տավուշում անկլավ կա․ քոչվորին մի մետր չենք տալու․ դերասանուհի (տեսանյութ)