Կատալոնիայի անկախականները հաղթանակ են տոնում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿատալոնիայի անկախական կուսակցությունները, դեկտեմբերի 21–ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում, պարտության են մատնել ինքնավար տարածաշրջանն Իսպանիայի կազմում թողնելու աջակիցներին: Հավելենք, որ նման արդյունքներ են հրապարակվել բյուլետենների 95%–ի ամփոփումից հետո:
Այսպիսով, Կատալոնիայի նախկին վարչապետ Կարլես Պուչդեմոնի՝ «Միասին հանուն Կատալոնիայի» կուսակցությունն ընդհանուր 135 մանդատներից ստացել է 43, «Ձախ հանրապետականները»՝ 32 մանդատ, իսկ «Ազգային միասնության» թեկնածուները՝ 4 մանդատ (միասին՝ 79): Եվ դա այն դեպքում, երբ Պուչդեմոնը վտարանդիության մեջ է, մնացածի ղեկավարները՝ բանտերում, իսկ Մադրիդի հովանավորությունը վայելող Սոցիալիստներն ու Ռախոյի կուսակցության տեղական մասնաճյուղը լուրջ օժանդակություն են ստացել կենտրոնական իշխանությունից՝ ընդամենը 52 մանդատի հասնելով:
Ի դեպ, կատալոնական ընտրություններն այս անգամ ռեկորդային են համարվում, որովհետև հասարակության մոտ 82%–ն է մասնակցել քվեարկությանը՝ այդպիսով իր նպաստը բերելով Կատալոնիայի ապագայի որոշարկմանը: