Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հասարակությունն ինքը կստիպի իշխանություններին

INTERVIEW

«Փաստ» օրաթերթի  հյուրն է քաղաքական փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը

 

Պարոն Մեհրաբյան, 2017–ին ժողովրդավարության զարգացման, մեր պետության ինքնիշխանության խորացման առումով ձեռքբերումներ եղա՞ն երկրում, թե՝ ոչ:

– Նախադրյալներ են ստեղծվել այդ ամենը դրական հունով տանելու համար: Շատ կարևոր նախադրյալներ: Նույնիսկ՝ պատմական նախադրյալներ:

Սակայն խոսել որակական փոփոխությունների մասին, դեռևս վաղաժամ է:

Բայց բոլոր դեպքերում ես կարծում եմ, որ մենք 2018 թվականը մտնում ենք դրական լիցքերով և այդ ամենն իրականություն դարձնելուն ուղղված պայքարի տրամադրվածությամբ:

 

Իսկ որո՞նք են այդ նախադրյալները:

– Առաջին հերթին Եվրամիության հետ ստորագրած համաձայնագիրն է: Դրան զուգահեռ ՝ քաղաքացիական գիտակցության անկասելի աճը Հայաստանում: Վերջինս էլ կարևորագույն գրավականն է, որպեսզի այդ համաձայնագիրն իրականություն դառնա: Իրականություն դառնա ու փոխի մեր երկրի հասարակական–քաղաքական համակարգը:

 

Որո՞նք են այն օբյեկտիվ հանգամանքները, որ կստիպեն, որպեսզի համաձայնագրի դրույթներն իրականություն դառնան:

– Օբյեկտիվ հանգամանքն այն է, որ այդ փոփոխությունները պարզապես պահանջված են հասարակության կողմից: Եվ ես վստահ եմ, որ հասարակությունը պահանջելու է, որպեսզի դրանք կյանքի կոչվեն: Եվ վերահսկելու է իր բոլոր գործիքներով: Նաև երկրում գործող մի խումբ քաղաքական ուժեր նախանձախնդիր կլինեն այդ հարցում:Ուստի, ես կարծում եմ, որ այդ ամենի հանրագումարում մենք դրական արդյունք կունենանք:

 

Բայց հասարակությունը շատ բան է պահանջում, և իշխանությունները նկատելու էլ չեն տալիս դրանք: Այս դեպքում ինչո՞ւ պետք է ականջալուր լինի նրան:

– Երբ հանգամանքները սկսում են ստիպել, իշխանությունները շատ լավ էլ ամեն ինչին ականջալուր են լինում: Պարզապես մատների արանքով կարող են նայել, երբ բանը չի հասել ստիպելու մակարդակին:

Ի վերջո, աշխարհի բոլոր երկրներում դրական փոփոխությունները տեղի են ունեցել այն ժամանակ, երբ դա ստիպել է հասարակությունը: Ես այլ ճանապարհի մասին տեղյակ չեմ:

Ընդ որում, ես պարտավոր եմ շեշտել, որ դրանք պետք է լինեն բացառապես օրենքով չարգելված եղանակներով: Եվ լինեն՝ բռնությունը մերժելու ճանապարհով:

 

Իսկ ֆինանսական միջոցները, որ բարեփոխումների անցկացման պարագայում Եվրամիությունը հատկացնելու է մեր երկրին, մոտիվացիա չի՞ ստեղծելու մեր իշխանությունների մոտ, որպեսզի առավել շահագրգռված լինեն ժողովրդավարացման գործում:

– Դա լրացուցիչ մոտիվացիա է ոչ միայն իշխանության , այլև հասարակության համար: Ես կարծում եմ, որ այն տեղեկությունը, թե դրական տեղաշարժերի դեպքում ֆինանսավորման մասշտաբները մեծանալու են, նույնպես խիստ դրական նախադրյալ է լինելու բարեփոխումներն իրականություն դարձնելու ճանապարհին:

Նաև պետք է ավելացնեմ, որ միայն Եվրամիության հետ չէ, Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ ևս համագործակցության համար նախադրյալների լայն հիմք գոյություն ունի: Սա ևս պետք է իրականություն դառնա:

Եվ ես կարծում եմ, որ Սպիտակ տան վարչակազմում որոշակիության մեծացմանը զուգընթաց՝ համագործակցությունը կգտնվի արդեն գործնական հենքի վրա:

 

Այսինքն՝ վստահ եք, որ մեր երկրում բարեփոխումներն իմիտացիոն բնույթ չեն կրի:

– Ես վստահ եմ, որ մենք ամեն ինչ կանենք, որ այդպես չլինի:

 

Հավատանք ինքներս մեզ:

– Այո, հավատանք ինքներս մեզ: Մենք կարող ենք այդ ամենն անել: Մեր հասարակությունն ունի պատշաճ հասունություն այդ ամենն իրականություն դարձնելու համար:

Պարզ է, որ մեկ օրում դա տեղի չի ունենա: Եվ 2018–ին Հայաստանը դրախտի չի վերածվի: Բայց որ մենք շատ կարևոր քայլեր ենք անելու դեպի առաջ, կասկած չկա:



Գոհար Սարդարյան

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal