Երևան, 23.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Կենդանակերպի որ նշանները կլինեն ամենահաջողակները 2018թ-ին

ԼԱՅՖ

Բոլոր նշանների համար երկու կարևոր պահ կա, որոնց պետք է ուշադրություն դարձնել՝ հնարավորությունները և հաջողությունների շրջանը։ 2018թ-ին «նորաձև» է հաջողակ լինելը, բայց չափազանց շատ զգացմունքներ արտահայտելը վտանգավոր է։

Ռահվիրա Խոյերը

 

Տարին շատ հաջողակ կլինի, այս նշանի ներկայացուցիչների առաջ կբացվեն նոր հնարավորություններ։ Բոլոր ուժերը, էներգիան, որոնք նրանք կդնեն իրենց նախաձեռնություններում, պտուղներ կունենան։ Նրանց ինտուիցիան լրջորեն կզարգանա։

Այդ ամենը կդրսևորվի տարվա ընթացքում։ Ձեռքբերումները պահպանելու և հաջողությունը բազմապատկելու համար անհրաժեշտ է աշխատել սեփական խոսքի, հռետորության, շփման վրա՝ գաղափարները գրագետ ներկայացնելու համար։
Կլինեն նաև լուրջ խոչընդոտներ, բայց դրանք օգտակար են Խոյերի համար. դրանք կոփում են, օգնում զարգացնել հմտությունները, ուժերը։ Սպասվում են նաև ճակատագրական (բայց դրական) իրադարձություններ, որոնց վրա հնարավոր չէ ազդել։ Խոյերը երկար հող են նախապատրաստել, հիմա նրանց առջև դռներ են բացվում։


Ցլերը՝ հաջողություն որսացողներ
Ցլերի համար տարին հաջողակ է և հաճելի։ Ռիսկերը կարդարացվեն, քանի որ տարին ֆինանսապես հաջողակ կլինի։
Առողջական խնդիրները (եթե դրանք կան) արագ կլուծվեն։ Տարվա ընթացքում Ցլերը կկարողանան հաղթահարել արգելքները՝ նույնիսկ չնկատելով դժվարությունները։ Պետք է աջակցություն ձեռք բերել՝ տարվա ընթացքում հաջողակ պահերը վայելելու համար։ Պետք է զգոն և զգույշ լինել՝ 2018թ-ի ընթացքում հաջողությունը բաց չթողնելու համար։


Երկվորյակներ՝թագավորական նշան

2018թ-ին նրանք տարվա իշխողներն են և արքայական նշանը։ Բացի այն, որ տարվա բոլոր 365 օրերը հաջողակ կլինեն, նրանք նաև կօգնեն հաջողության հասնել մյուսներին։ Գալիք տարում կան բոլոր նախադրյալները, որպեսզի Երկվորյակները լիովին դրսևորեն իրենց։ Մնացած 11 նշանները կձգտեն հավասարվել Երկվորյակներին։ Սա շատ խորհրդավոր նշան է, որում «ապրում» են երկու անձ. մեկը քնում է, մյուսն` արթնանում։ Նրանց «դիոսկուրիաներ» են անվանում, այսինքն՝ հաղթողներ։ Երկվորյակների մոտ կհայտնվի դիոսկուրիական էներգիան։ Նրանց բախտը կբերի ընտանիքի և կարիերայի հետ կապված հարցերում, դրանում կօգնեն տղամարդկային էներգիաները։ Նախատեսվում են շատ ուղևորություններ տարբեր երկրներ։

 


Խեցգետինները և առատաձեռն շնորհը
Դեռ անցած տարվանից հիանալի ժամանակ է սկսվել խեցգետինների համար։ Երջանիկ շրջանը կշարունակվի նաև հաջորդ տարի։ Նրանք նույնպես պետք է աշխատեն իրենց խոսքի վրա, քանի որ բոլոր արգելքները հնարավոր կլինի հաղթահարել հենց մտածված խոսքի օգնությամբ։
Չմոռանանք, որ խեցգետինը գտնվում է ոչ միայն լուսնի ազդեցության տակ, այլ նաև Սիրիուսի շարժման։ Եթե անցած տարի ծագել են առողջական խնդիրներ, ապա այս տարի խեցգետինները կկարողանան լուծել դրանք։


Առյուծներ. կողմնորոշում և ընտանիք
Տարին հաջող է նաև կենդանակերպի այս նշանի համար, նրանք պետք է տարվա ընթացքում ճիշտ կողմնորոշվեն։ Առյուծներն այս տարի կմաղեն վատ և անպիտան բաները՝ սկսած մարդկանցից, վերջացրած անձնական հարցերով։

Հայաստանն այլմոլորակայինների ուշադրության կենտրոնում. քանի՞ ՉԹՕ է նկատվել այս տարվա ընթացքում
Նրանք կորոշեն իրենց ուղին։ Ամուրի առյուծների համար 2018թ-ին հիանալի հնարավորություն կծագի ամուր ընտանիք կազմելու համար։ Առաջիկա 20 տարին կախված է հենց նրանից, ինչ որոշումներ կընդունեն առյուծները 2018թ-ին։


Ֆինանսիստ Կույսերը
Այդ նշանը գտնվում է աստղերի յուրօրինակ պաշտպանության տակ, բոլոր ռիսկային արարքներն արդարացված են, պետք է չվախենալ մրցակցությունից, առաջ գնալուց։ Նրանք պետք է նախանշեն անհատական ուղին։
Կրկին առկա են կազդուրիչ, մաքրող, բուժիչ էներգիաներ, որոնք մնում են Կույսերի հետ։ Պետք է զգույշ լինել սեփական զգացմունքների հետ։ Վտանգ կա, որ Կույսերն անգրագետ կտնօրինեն ֆինանսական միջոցները։ Բայց դա միայն նախազգուշացում է, որպեսզի այս նշանի ներկայացուցիչները հատուկ ուշադրություն դարձնեն այս հարցին։


Փիլիսոփա Կշեռքները
Կշեռքների համար 2018-ը հիանալի տարի է. նրանք «ոսկե ձկնիկ» կբռնեն։ Աստղերի բոլոր ընծաները բաժին կընկնեն Կշեռքներին։
Տարին հաջող է, շատ մրցակցություն կլինի, ինչպես նաև առաջ գնալու շանսեր։ Կշեռքները կբարձրանան աստիճաններով ։ Լավ տարի է ընտանիք կազմելու համար, շատ դրական էներգիա կա։ Ազատ ստեղծագործեք, արարեք։ Կշեռքը փիլիսոփայական նշան է, ինչն օգնում է նրանց նոր ընթացք ստեղծել։ Բացի այդ, Վեներան օգնում է այս նշանին դրսևորել ստեղծագործական ունակությունները։


Կարիճ. վայրիվերումներ
Այս նշանի համար տարին որոշիչ կլինի, նրանց համար հիմա արդի է դուալիզմը, ուստի հարկ կլինի ընտրել չարյաց փոքրագույնը` արագ բարձրանալ վերև կամ հակառակը։

Հարցը կտրուկ է, բայց ճիշտ կողմնորոշումն արդիական կլինի ամբողջ տարվա ընթացքում։ Ոչ ոքի չի հաջողվի ազդել դրա վրա։ Լավ տարի է ընտանիքի, ընտանեկան հարաբերություններն ամրապնդելու, հիվանդություններից բուժվելու համար։
Կարիճներն այս տարի չպետք է արմատապես ինչ-որ բան փոխեն, կտրուկ նոր ուղիներ որոնեն, փոխեն երկիրը կամ մասնագիտությունը. վտանգավոր է։
Տարին կարող է տհաճ անակնկալներ մատուցել. Կարիճները պետք է զգույշ լինեն։


Աղեղնավորները դիպուկ են կրակում
Այս տարին հաջողակ կլինի Աղեղնավորների համար, դռներ կբացի նոր հնարավորությունների առջև։ Տարին ավելի շատ ուղղված է դեպի բիզնեսը, գալիք երկարաժամկետ գաղափարների համար հող նախապատրաստելը։ Աղեղնավորները պետք է տարբեր հարցեր լուծեն, որոնք երկար ժամանակ ծառացել են նրանց առջև և սկսեն կառուցել իրենց անհատական ուղին։


Այծեղջյուրները հաջողության ճանապարհին են
Այծեղջյուրները շարունակում են տքնաջան վերև բարձրանալ, ինչը դժվարությամբ է տրվում նրանց։ Սակայն 2018թ-ը նրանց համար համեմատաբար հանգիստ կլինի։ Առողջության հետ ամեն ինչ հիանալի կլինի, եթե ինչ-որ խնդիրներ են եղել, ապա գալիք տարին հնարավորություն կտա ամեն ինչ արագ և որակյալ ուղղելու։
Ինչ վերաբերում է հաջողակ լինելուն, ապա շատ ուշադրություն պետք է հատկացնել անշարժ գույքին, ֆինանսական եկամուտներին։ Այծեղջյուրի համար դա շատ կարևոր է, քանի որ հենց այդ հարցերը կգերիշխեն ամբողջ տարի։

Բոլոր հարցերը կլուծվեն համառ աշխատանքով՝ բարդ իրավիճակները հաղթահարելով, որոնք պետք է պաշտպանության, հնարավորությունները բազմապատկելու համար։ Այծեղջյուրները միշտ բավականաչափ ուժ և հզորություն ունեն։ Նրանց մոտ ամեն ինչ ստացվում է աշխատասիրության շնորհիվ։


Ջրհոս. մրցակցություն և սահման
Հիանալի տարի է այս նշանի համար, 2018թ-ին նրանց համար նոր սահմաններ կբացվեն։ 1991թ-ից Ջրհոսն ազդում է բոլորիս վրա։ Նրանք գալիք տարում իրենց լավագույն կողմից դրսևորելու շատ հնարավորություններ կունենան։ Բարձր մրցակցությունը, հաղորդակցությունը, նոր եզրերը և հնարավորությունները, ինչպես նաև տեղեկատվության որակյալ ներկայացումը չափազանց կարևոր են Ջրհոսների համար։
Հուլիսի 27-ը կարևոր ամսաթիվ է Ջրհոսների կյանքում, իսկ տարվա ընթացքում 27 թիվը թալիսման կդառնա։


Ձկներ. մոռանալ հինը
Տարին լավն է այս նշանի համար։ Տարվա ընթացքում կապվածություն կառաջանա հնի նկատմամբ։ Եթե Ձկներն իրենց մեջ ուժ գտնեն՝ պայքարելու այդ հիշողությունների հետ, ապա տարվա ընթացքում աստղային էներգիաներն իրենք կհեռացնեն դրանք «ուժով»։
Նրանք պետք է փորձեն դառնալ սոցիումի անդամ, հասկանան մարդկանց, հանգստություն որոնեն։ Խոսքի հարցում նույնպես պետք է զգույշ լինեն։


2018թ-ի ամենահաջողակ նշանները կլինեն Երկվորյակը, Կույսը, Առյուծը, Ջրհոսը, իսկ Կարիճների և Խոյերի համար այն կլինի ռիսկի տարի։

 

Շարունակությունը՝ այստեղ

Քրիստիի մայրիկի շքեղ նվերը նորապսաակներին Այսօր աշխատանքը կարող եք ավարտել մեկ ժամ շուտ ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Հայ էս ա՛յ տղա, մորդ տարիքի կնիկ ա՜. Լարված իրավիճակ «Զվարթնոց» օդանավակայանում Բաղանիս Այրումի հատվածում ադրբեջանցիների շարժը տեսանելի է անզեն աչքով (լուսանկարներ) Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան երթուղու «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն Բաքուն համաձայնել Է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը. Ալիև Հնարավորության դռները հավերժ չեն կարող բաց մնալ. Էրդողանը սպառնացել է Հայաստանին Բացառիկ. Կադրեր` սահմանազատման գործընթացից Երեկ նորածին է մահացել Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Ադրբեջանը ոչնչացրել է Շուշի քաղաքի Ղազանչեցոց (Հին) գերեզմանոցը Ինտերի սպորտային տնօրենը հայտնել է, որ թիմն ամռանը 2 նորեկ կունենա Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար Գևորգի ու Քրիստինայի շքեղ հարսանեկան տորթն ու ռոմանտիկ պարը. բացառիկ կադրեր Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ Իմ բարի ու դաստիրակված աղջիկ, ուզում եմ որ առանց հետ նայելու գնաս առաջ, Վիկա Մարտիրոսյանի շնորհավորանքը՝ Նանուլի 14-ամյակին «Մի գոռա', արա, էրեխա կա ավտոյի մեջը», «Լավ, լավ, լավ». Երևան-Սևան ճանապարհին գերլարված իրավիճակ է Ժամանակն է հրաժարվել անհիմն հիշողություններից, հիմա դա հասկանում է նաև Փաշինյանը․ Էրդողան Զորքի անբաժանելի մաս, սիմֆոնիկ նվագախմբերի անփոխարինելի գործիք. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ԱՊՐԻԼԻ). Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնից. «Փաստ»Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ ՔոչինյանըՀա­յաս­տանն այժմ պար­զա­պես տա­րածք է զի­ջում՝ փո­խա­րե­նը ոչինչ չստա­նա­լով. «Փաստ»ԶՊՄԿ ն նորոգում է արցախցիների տները Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոցԼարված իրավիճակ Տավուշում. տավուշցիները գնում են հայ-վրացական սահմանՀա­յաս­տա­նի ցան­կա­ցած հա­ջորդ կա­ռա­վա­րու­թյուն կվե­րա­նա­յի այս ամե­նը. «Փաստ»Սիրուշոն կոչ է անում միանալ Այստե՛ղ՝ Տավուշում է որոշվում Հայաստանի ճակատագիրը. Ավետիք ՉալաբյանՆոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարություն «Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար». Վարդան Կևորկովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»ՀՀ-ն վերածվել է մեկ անձի քաղաքական ու ընտանեկան կլանի սպասարկման ձեռնարկության. Արմեն Մանվելյան Ոսկեպար-Բաղանիս հատվածից ադրբեջանցիներն արդեն երևում են (լուսանկար) Թշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել. «Փաստ»Բախվել են 38 երթուղու ավտոբուսն ու «Toyota»-ն. կա վիրավոր Բաղանիսում իրավիճակը լարված է. ոստիկանները փակել են Բաղանիս Այրումին հարակից ճանապարհը Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝ մեր բոլորի. Վահե ՀովհաննիսյանՀետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով. «Փաստ»Տավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան Ջուր չի լինի«Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»Միայն «դրսինները». «Փաստ»Հրազդանի կիրճում վագոն-տնակներ են այրվել Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Իշխանությունները սարսափած են. Ավետիք Չալաբյան