Ի՞նչ է պետք իմանալ արգանդի պարանոցի քաղցկեղի դեմ պայքարի մասին
LIFEԱրգանդի պարանոցի քաղցկեղը հայ կանանց շրջանում ամենատարածված ոչ վարակիչ հիվանդություններից մեկն է։ Հաշվի առնելով խնդրի կարևորությունը մեր հասարակության համար, ՀՀ Առողջապահության նախարարությունն իրականացնում է լայնածավալ միջոցառումներ՝ Հայաստանի բնակիչներին հիշատակված հիվանդությունից պաշտպանելու նպատակով։ Մեր երկրի բոլոր պոլիկլինիկաներում և գյուղական ամբուլատորիաներում անց են կացվում անվճար հետազոտություններ, որոնց նպատակը 30-60 տարեկան կանանց շրջանում արգանդի պարանոցի քաղցկեղը վաղ հայտնաբերումն ու կանխումն է։
Ին°չ է իրենից ներկայացնում արգանդի պարանոցի սքրինինգը ՊԱՊ թեստերի միջոցով
ՊԱՊ թեստը գինեկոլոգիայի մեջ օգտագործվող հետազոտության թեստ է, որը օգտագործվում է արգանդի պարանոցի կամ վզիկի նախաչարորակ և չարորակ (քաղցկեղների) ընթացքների հայտնաբերման համար: Թեստում հայտնաբերված ատիպիկ (տարօրինակ) փոփոխությունները հնարավոր է վերացնել, այդպիսով կանխելով արգանդի պարանոցի քաղցկեղի առաջացումը: Թեստը նաև անվանվում է ստեղծած և առաջին անգամ այն կիրառած՝ Հույն գինիկոլոգ Յորյուս Պապանիկոլաուսի անունով (Յորյուսի թեստ): Պապ քսուքը իրենից ներկայացնում է բջջաբանական քսուք, որի վերցվելուց հետո հետազոտվում է մանրադիտակի տակ աննորմալ երևույթների հայտնաբերման նպատակով: Թեստավորման նպատակն է հայտնաբերել պոտենցիալ նախաքաղցկեղային փոփոխություններ: Թեստը արդի բժշկության մեջ շարունակում է մնալ արգանդի պարանոցի քաղցկեղի ամենատարածված և ամենաարդյունավետ սքրինինգ թեստավորումը:
Որքանո՞վ են կարևոր ՊԱՊ սքրինինգները և ի՞նչ հաճախականությամբ կանայք պիտի անցնեն նման ստուգում։
Ցանկացած կին տարին առնվազն մեկ անգամ ցանկալի է անցնի արգանդի պարանոցի սքրինինգ հետազոտություն: Դա այն ժամանակահատվածն է, որի ընթացքում կնոջ օրգանիզմի դիմադրողականությունը իզորու է պայքարել սեռական օրգանում առաջացած հիվանդության դեմ: Իսկ հետագա կյանքի ընթացքում քաղցկեղն արմատավորվում է և առաջացնում նորագոյացություններ: Այն կանայք ովքեր ունեն բարձր ռիսկային գործոն, պետք է պարտադիր կերպով 6 ամիսը մեկ, կամ տարին մեկ անգամ անցնեն արգանդի պարանոցի սքրինինգ հետազոտություն: Կանանց սնունդը և ճաշացանկը, կենսակերպը, սթրեսային իրավիճակները, հիգիենիկ ցածր մակարդակը նպաստում են արգանդի պարանոցի քաղցկեղի արագ զարգացմանը: 6 ամսից 1 տարվա ընթացքում արգանդի պարանոցի քաղցկեղը կարող է կայծակնային արագությամբ արմատավորվել և հասնել չարորակ զարգացման 3-4 փուլերին, երբ նույնիսկ արդի բժշկությունը գրեթէ անզոր է: Հայաստանը նույնպես դասվում է սոցիալապես թեր զարգացած երկրների շարքին հենց որի պատճառով էլ հայ կանանց շրջանում արգանդի պարանոցի նորագոյաթությունները շատ արագ վերածվում են արմատավորված (մետաստազ) քաղցկեղի: Ըստ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ինստիտուտի տվյալների, հայ կանայք բժշկի են դիմում հիմնականում քաղցկեղների զարգացման 3-4 փուլերում երբ կոպիտ ասված՝ դանակը հասնում է ոսկորին: Հայաստանում բարձր են արգանդի պարանոցի քաղցկեղի ռիսկային գործոնները և միևնույն ժամանակ բարձր է նաև արգանդի պարանոցի քաղցկեղով հիվանդ կանանց մահացության դեպքերը, տարեկան մոտ 154 մահ:
Արդյո°ք հնարավոր է լիարժեք վերացնել արգանդի պարանոցի քաղցկեղը վաղ հայտնաբերման փուլերում:
Արգանդի պարանոցի, վզիկի քաղցկեղը կամ դեռ չարմատավորված նորագոյացությունը հնարավոր է արմատական վերացնել, դա կախված է քաղցկեղակրության ժամանակահատվածից, օրգանիզմի դիմադրողականությունից, և քաղցկեղի զարգացվածության աստիճանից: Եթե քաղցկեղը դեռ չունի ճյուղեր՝ (մետաստազներ) հարակից ավշային հանգույցներում, ոսկրածուծում, գլխուղեղում, լյարդում և այլ օրգաններում, ուրեմն հնարավոր է արմատական վերացնել այն։ Հնարավոր է նույնիսկ քիչ ճյուղավորված քաղցկեղը հասցնել վերացման արդի բժշկական միջամտություններով:
- Քիմիոթերապևտիկ միջոցառումներով
- Ճառագայթային բժշկությամբ
- Վիրահատական և այլ ճանապարհներով:
Հայաստանի Հանրապետության ո°ր բուժ հիմնարկներում են կատարվում վերոնշյալ սքրինինգ միջոցառումները։
Սկրինինգ հետազոտությունները կատարվում են ամբողջ Հանրապետության տարածքում առողջապահության նախարարության կողմից վերապատրաստված բժիշկների և բուժ աշխատողների վերահսկման ներքո՝ պետական օղակի քաղաքային պոլիկլինիկաներում և գյուղական ամբուլատորիաներում, բացարձակապես ԱՆՎՃԱՐ: Հետազոտությունների համար դիմեք Ձեր տարածաշրջանային բուժ հիմնարկները: