Երևան, 23.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Այսօրվա և վաղվա հասարակությունների մասին

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթի հյուրն է Հրանտ Բագրատյանը

 

Պարոն Բագրատյան, ի՞նչ եք կարծում` կապիտալիզմը վերջին տնտեսական համակա՞րգն է, որը հղացավ և ապրում է մարդկությունը:

– Հավանաբար նկատի ունեք ստրկատիրություն, ֆեոդալիզմ, կապիտալիզմ հերթագայությո՞ւնը: Նախ ասեմ, որ հիմա այդ մոտեցումը մերժվում է, որովհետև պատմականորեն չի արդարացնում իրեն: Ըստ իս, միշտ է կապիտալիզմ եղել: Ստրկատիրության ժամանակների դասական երկրներում, օրինակ, Եգիպտոսում, Հին Հռոմում պետական կապիտալիզմ էր:

Միջնադարում իշխանական կապիտալիզմ էր: Իսկ ներկայումս կորպորատիվ կապիտալիզմ է: Կորպորատիվ կապիտալիզմի շրջանը կարող է փոխարինվել մարդու անհատական տնտեսական գործունեության կապիտալիզմով: Իհարկե, հնարավոր է նաև պրոցեսներն ընթանան հակառակ ուղղությամբ. կրկին ուժեղանա պետության ազդեցությունը, քանզի այսօր երկրագնդի և հանքահումքային, և աշխարհագրական ռեսուրսները չեն բավարարում ընդլայնված վերարտադրություն իրականացնելուն:

Բայց փաստ է, որ պայքար է ընթանում հումանիստական, համամարդկային արժեքների համար, որը ենթադրում է կորպորատիվ կապիտալիզմի նշանակության փոքրացում, տրանսնացիոնալ կորպորացիաների դերի նվազում:

 

Ո՞րն է պատճառը, որ կորպորատիվ կապիտալը կսկսի տեղի տալ:

– Որովհետև նրանում մարդը` անհատը կորչում է:

 

Իսկ ինչի՞ կհանգեցնեն այդ պրոցեսները:

– Անհատի կապիտալիզմի: Այսինքն` հետ կնահանջի կորպորատիվ կապիտալը, տնտեսության մեջ կարևորագույն դեր կխաղա մանր բիզնեսը, և ամեն մարդու հնարավորություն կտրվի զբաղվելու տնտեսական գործունեությամբ: Հասարակությունը կդառնա ազատ քաղաքացիների հասարակություն: Մինչդեռ կորպորատիվ կապիտալիզմի ժամանակ մենք ունենք գործատուների ու գործավորների հասարակություն:

Այդպիսի միտումներ եղան 20–րդ դարի վերջին, երբ լուրջ արժեք ձեռք բերեց մարդու իրավունքի ինստիտուտը: Մեծ հումանիստները, ասենք` Սախարովի նման, մարդկանց հոգեբանության ու ընկալումների մեջ շատ բան փոխեցին: Սակայն այդ միտումները չկարողացան երկարատև կյանքի իրավունք ձեռք բերել, քանի որ 21–րդ դարի սկզբին կապիտալիզմը բախվեց մեկ այլ պրոբլեմի ևս, երբ սկսեցին արագորեն զարգանալ այնպիսի մարդահոծ ռեգիոններ, ինչպիսիք են Չինաստանը, Հնդկաստանը, Բրազիլիան:

Հանկարծ պարզվեց, որ երկրագնդի ռեսուրսները քիչ են, չեն բավականացնում: Իսկ ցանկացած ռեսուրսի դեֆիցիտ ծնում է կենտրոնացման պահանջ: Ես տեսնում եմ, թե ինչպես է աշխարհում այդ պրոցեսն ընթանում. ինչպես է ԱՄՆ պետությունը գնում յուրաքանչյուր ֆիրմայի հետևից ու պայքարում ամեն մի բարել նավթի համար: Նույնը` Ռուսաստանը, նույնը` Չինաստանը: Ես կարող եմ հստակորեն պնդել, որ վերջին տասը տարում կապիտալիզմը վերստին սկսել է ուժեղացնել կորպորատիվ բիզնեսը և ձևեր գտնել ու միաձուլել այն պետության հետ:

 

Այսինքն` դարձ ի շրջանս յո՞ւր:

– Այո, նման բան է: Բայց խոսքս չպետք է բացարձակ ընկալվի. այնպիսի երկրներում, ինչպիսիք են Միացյալ Նահանգները, Ճապոնիան, անշուշտ, տեսնում ենք խոշոր կապիտալի դերի ուժեղացում, բայց առայժմ, ինչպես և տասը տարի առաջ, փոքր բիզնեսն ավելին է արտադրում, քան խոշորը:

 

Իսկ ներկա տնտեսական համակարգն իր մեջ վտանգներ չի՞ պարունակում մարդկության ճակատագրի համար: Որովհետև հարուստներն էլ ավելի հարստանալու հնարավորություն են ձեռք բերում, աղքատներն էլ ավելի են աղքատանում:

– Կան տարբեր միտումներ: Եթե աշխարհը դիտարկենք որպես մեկ հասարակություն, այնտեղ բևեռացումն ուժեղանում է: Եթե դիտարկենք առանձին զարգացած երկրները, ապա բևեռացումը փոքրանում է: Եթե դիտարկենք նոր զարգացող գիգանտների` Ռուսաստանի, Հնդկաստանի, Մեքսիկայի կամ Բրազիլիայի պարագան, ապա այս երկրներում բևեռացման մակարդակն ահավոր բարձր է: Բայց ահա Չինաստանում՝ հակառակն է։ Ինչ վերաբերում է աղքատ հասարակություններին, ինչպիսիք են Սոմալին, Աֆղանստանը և այլն, ապա նրանցում բացարձակ մենիշխանություն է:

 

Այսօր շատ հարուստներ փորձում են սոցիալական խնդիրներ լուծել. սեփական հարստությունից բաժին են հանում այդ նպատակի համար. պատահակա՞ն է այս միտումը:

– Պատահական չէ: Ձեր ասածի առումով լավ օրինակ է Ուոռեն Բաֆետի կամ Բիլ Գեյցի հայտարարությունները` ինչ ունենք–չունենք` կեսը տանք ժողովրդին: Ինչո՞ւ. որովհետև ամերիկյան հասարակությունը փոխվել է: Ներկա Ամերիկան 60–ականների ամերիկան չէ. եթե դու ասես՝ ունեմ մեկ միլիարդ դոլար, նրանք քեզ կպատասխանեն` հետո՞ ինչ…

Թեկուզ` Ճապոնիան. դեռևս 20–25 տարի առաջ աշխարհի մեծահարուստների զգալի մասը ճապոնացիներ էին, իսկ այսօր աշխարհի առաջին քսան հարուստների մեջ ոչ մի ճապոնացի չես գտնի:

Փաստը հետևյալն է` այնտեղ, որտեղ շատ են զարգացել, ձգտում են դեպի սոցիալական հասարակություն, ձգտում են դեպի մարդը: Իսկ այնտեղ, որտեղ այդ զարգացումը մեծ չէ, և թափ են հավաքում էլ ավելի զարգանալու համար, առկա է կենտրոնացումը: Եթե երկրագնդում կա 6 մլրդ բնակչություն, ապա հիմնական խոշոր վեցը երկրներից` Հնդկաստան, Չինաստան, Բրազիլիա, Ինդոնեզիա, Ռուսաստան, Միացյալ Նահանգներ, հինգը զարգացման միջինից ցածր կամ միջին մակարդակ ունեցող երկրներ են (բացի Միացյալ Նահանգները), որտեղ խոշոր կապիտալն ամեն ինչ իր ճամփից սրբում է, պարզապես հաղթարշավում է: Եվ ունի շատ վայրենի դրսևորումներ: Տարբերվում է միայն Չինաստանը, ուր խստորեն հետևում են եկամուտների բաշխմանը:

Տեսեք, 1 մլրդ 300 մլն բնակչություն ունեցող Չինաստանում 4 մլրդ դոլար ունեցող մարդ չկա, իսկ Հայաստանում կա: Կամ Ռուսաստանը, որն ունի ավելի քան տասն անգամ պակաս` ընդամենը 142 մլն բնակչություն, և որի տնտեսությունն իր հզորությամբ ու ծավալներով չորս անգամ զիջում է Չինաստանի տնտեսությանը, մի քանի տասնյակ միլիարդ դոլար ունեցող մարդիկ ունի: Չինաստանն ունի եկամուտների բաշխվածության որոշակի ընդունելի կառուցվածք: Նաև սրանով է պայմանավորված նրա հաջող զարգացումը:

 

Կաելի՞ է ասել, որ եթե մարդը հագենում է նյութից, հոգնում է նրա իշխանությունից, այսինքն` մարսում է հարստությունը, արդեն նոր գաղափարախոսությամբ կսկսի իր տնտեսական գործունեությունը, հետևաբար նոր գաղափարախոսությամբ կամրապնդվի տնտեսական հետագա կառուցվածքը:

– Ճիշտ է: Ռուսաստանում ևս 20, 30 տարի հետո օլիգարխները կսկսեն բարիանալ: Բայց ո՞րն է հետաքրքիրը. Չինաստանում, գիտակցելով այս ամենը, կառավարությունն այս գլխից այնպիսի քաղաքականություն է վարում, որ հետագայում նման խնդիրներ ընդհանրապես չառաջանան. որևէ մեկն անարդար չհարստանա, հետագայում էլ այդ հարստությունը ցրելու կարիք չլինի:

Մի հասարակ օրինակ. ենթադրենք կղզում ապրում են տասը մարդ. կա տասը տուն: Ներկայացնենք բաշխման երեք օրինակ: Մի դեպքում ամեն մեկին հասնում է մեկական տուն. սա ծայրահեղ բաշխում է, որն աշխատելու խթան չի ստեղծում: Մեկ այլ տարբերակով մեկին տասը տուն է հասնում, ինը մարդ տուն չունի: Սա երկրորդ ծայրահեղությունն է, որը կրկին խթան չի ստեղծում. Չունևորները շահագրգիռ չեն աշխատել. միևնույն է` տները մեկի ձեռքին են:

Հաջորդ տարբերակը` ութը մարդ ունեն մեկական տուն, մեկն ունի երկու տուն, մեկն էլ տուն չունի: Սա համարվում է իդեալական դեպքը, երբ վատ աշխատողը պատժվել է` տուն չունի, լավ աշխատողն էլ ունի երկու տուն: Համարվում է, որ նման հասարակության մեջ կա մրցակցություն: Չինաստանն իրականացնում է հենց այսպիսի` կասկադային տնտեսական քաղաքականություն:

 

Իսկ մե՞ր երկրում` Հայաստանում:

– Մեզ մոտ խոշոր բիզնեսն ամբողջությամբ է միաձուլվել պետությանը: Այն աստիճանի, որ կապիտալիզմի մյուս տեսակների համար տեղ չի մնացել: Արդյունքում այնպիսի բևեռացում գոյություն ունի, որպիսին չկա որևէ երկրում: Եվ ո՞րն է էականը. արդեն մի տասը տարի առաջ ակնհայտ էր, թե ինչ էր տեղի ունենալու, ինչ վայրենի դրսևորումների էր հանգեցնելու մեր երկրում իրականացվող տնտեսական քաղաքականությունը: Ժամանակին պետք էր մտածել` արժե՞ր դրան գնալ, թե` ոչ:

 

Արդյունքում` տուրք ենք տալիս վայրենի կապիտալիզմի՞ն:

– Բնականաբար: Նույնացնելբիզնեսըպետությանհետհենցդաէնշանակում: Տեսեք` մերբոլորբիզնեսմեններըպատգամավորներեն, նախարարներեն: Այդպեսչպետքէլինի. նրանքչենկարողլինելչեզոքկառավարիչներ, ընդունելարդյունավետօրենքներ: Միտումներըմերօրոքէլկային։Բայցայնժամանակկառավարությանըհաջողվումէրթույլչտալ, որայնվճռորոշդառնա։

 

Այսօր, ինչպես ասացիք, աշխարհում շատ հարուստներ փորձում են իրենց ունեցվածքից բաժին հանել հասարակության սոցիալական խնդիրների լուծմանը: Հավանաբար նաև փորձում են ամբողջը պահելու համար մասը զոհել: Մեզ մոտ այդ գիտակցությունը չկա՞:

– Փաստորեն` չկա: Եվ այդ համառությունը հանգեցնելու է նրան, որ չունևորները մի օր հարձակվելու են ունևորների վրա: Եվ եթե դա չլինի ֆիզիկական գործողությունների ձևով, ապա արգելափակելու են: Տեսեք, մեր երկրից տարեկան այսքան մարդ է հեռանում: Իսկ երբ մարդը հեռանում է, նշանակում է` բոյկոտում է և՛ երկիրը, և՛ բիզնեսմենին:

 

Հ.Գ. Հարցազրույցը արվել է երկու-երեք տարի առաջ:

 

Գոհար Սարդարյան

 

ԶՊՄԿ ն նորոգում է արցախցիների տները Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոցԼարված իրավիճակ Տավուշում. տավուշցիները գնում են հայ-վրացական սահմանՀա­յաս­տա­նի ցան­կա­ցած հա­ջորդ կա­ռա­վա­րու­թյուն կվե­րա­նա­յի այս ամե­նը. «Փաստ»Սիրուշոն կոչ է անում միանալ Այստե՛ղ՝ Տավուշում է որոշվում Հայաստանի ճակատագիրը. Ավետիք ՉալաբյանՆոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարություն «Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար». Վարդան Կևորկովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»ՀՀ-ն վերածվել է մեկ անձի քաղաքական ու ընտանեկան կլանի սպասարկման ձեռնարկության. Արմեն Մանվելյան Ոսկեպար-Բաղանիս հատվածից ադրբեջանցիներն արդեն երևում են (լուսանկար) Թշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել. «Փաստ»Բախվել են 38 երթուղու ավտոբուսն ու «Toyota»-ն. կա վիրավոր Բաղանիսում իրավիճակը լարված է. ոստիկանները փակել են Բաղանիս Այրումին հարակից ճանապարհը Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝ մեր բոլորի. Վահե ՀովհաննիսյանՀետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով. «Փաստ»Տավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան Ջուր չի լինի«Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»Միայն «դրսինները». «Փաստ»Հրազդանի կիրճում վագոն-տնակներ են այրվել Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Իշխանությունները սարսափած են. Ավետիք Չալաբյան Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով. «Փաստ»Ռուս խաղաղապահները ուղևորվել են Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր՝ դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար. ԱԽ քարտուղար Հրաշալի օր է. ապրիլի 23-ի աստղագուշակ Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ»Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ»Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ»Հայտարարություն Հայաստանում ներքին իրավիճակի մասինՎրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը Ուրեմն Բաքուն էլ ՀՀ-ի անկլավն ա, եթե Տավուշում անկլավ կա․ քոչվորին մի մետր չենք տալու․ դերասանուհի (տեսանյութ) ՀՀ ՊՆ–ն զգուշացնում է՝ Տավուշում ականազերծման աշխատանքների շրջանակում տեղի կունենան պայթեցման աշխատանքներ Կրեմլում հայտնել են՝ ինչու են խաղաղապահները հեռացել Լեռնային Ղարաբաղից Ադրբեջանը ոչնչացրել է օկուպացված Շուշիի Ղազանչեցոց գերեզմանոցը Իսկ ինչո՞ւ Ադրբեջանը հստակ հղում չի տալիս Ալմա–Աթայի կոնկրետ թվականի քարտեզին Փոխվարչապետը երաշխավորում է՝ Ոսկեպարի եկեղեցին մնալու է Հայաստանի տարածքում. Մհեր Գրիգորյանի գրասենյակ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը խորապես ուսումնասիրում է Ադրբեջանի կողմից արցախահայության դեմ ուղղված բռնությունները Կենդանակերպի նշաններ, ովքեր երջանկություն և հաջողություն կունենան 2024 թվականի ապրիլի վերջին Մենք ունենք հզոր աշխատույժ, որի պոտենցիալը չի օգտագործվում. Նաիրի ՍարգսյանՈսկեպարի եկեղեցին մնալու է Հայաստանի տարածքում․ փոխվարչապետի գրասենյակ Մեր պահանջը հայրենիքը աճուրդի հանած վարչախմբի հեռացումն է, և հայրենիքը մաս-մաս հանձնման գործընթացի կասեցումը. Ավետիք Չալաբյան Եգիպտոսը վերադարձրել է Ռամզես 2-րդի 3,400-ամյա արձանի գողացված գլուխը Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին, հայտնի արվեստագետներ էին գալիս Երևան ու խոստանում այստեղ տուն գնել ու մնալ․ Դավիթ Սարգսյան Ռուսաստանում առաջիկա ամսում հրաժարականներ են սպասվում. Ведомости Ռուսաստանը հիմնարար երկիր է Կովկասում անվտանգության ապահովման տեսանկյունից. Ալիևը՝ Պուտինին Ինչպես են դիմավորում փեսային հարսի տանը. Սա տեսնել է պետք 3 օրում հանրապետությունում արձանագրվել է 32 ՃՏՊ, 2 մարդ զոհվել է, 41-ը՝ վիրավորվել