Ереван, 02.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Իրանը ո՛չ Իրաք է, ո՛չ Սիրիա է, կամ էլ արաբական այլ պետություն է...

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթի հյուրն է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը

 

Պարոն Սարգսյան, 2017 թվականի ավարտը բավականին լուրջ իրադարձություններով նշանավորվեց: Թրամփը Երուսաղեմը ճանաչեց որպես Իսրայելի մայրաքաղաք, իսկ Իրանում էլ բարձրացան ժողովրդական ընդվզումի բավականին հզոր ալիքներ:

Նկատի ունենալով վերջիններս, կարո՞ղ ենք եզրակացնել, որ 2018–ին տեղի կունենան աշխարհաքաղաքական կտրուկ զարգացումներ:

 

– Բնականաբար, կարող ենք և այդպես ասել: Որովհետև Թրամփն իր էությամբ, քաղաքական հայացքներով ու քաղաքական գործունեությամբ էապես տարբերվում է ԱՄՆ նախորդ բոլոր նախագահներից: Քաղաքական որոշումներն էլ կայացվում են այլ ձևով ու ձևաչափով: Իսկ այդ որոշումներն աշխարհի տարբեր երկրներում ու տարածաշրջաններում ընթացող գործընթացների վրա մշտապես ունեցել են ազդեցություն: Բնականաբար, շարունակելու են նաև ունենալ:

Իսկ մասնավորապես Երուսաղեմի ճանաչումը, որպես Իսրայելի մայրաքաղաք, լուրջ ազդեցություն է թողնելու ամբողջ Մերձավոր Արևելքում ընթացող քաղաքականության վրա:

 

Իսկ այս որոշումն օրինաչա՞փ էր, թե այն կապենք Թրամփի, որպես քաղաքական գործչի, խառնվածքի հետ, այն ընդամենը սպոնտան հայտարարություն էր նրա կողմից արված:

– Այն տարվող ընդհանուր քաղաքական գիծ է: Պարզապես ընդամենը Թրամփը որոշել է ոչ թե անձամբ մասնակցել տարածաշրջանում ընթացող գործընթացներին, այլ իր սեփական ֆինանսավորմամբ և աջակցությամբ այդ գործը տալ Սաուդյան Արաբիային ու Իսրայելին:

Այսինքն՝ այսպես լինի. նա տարածաշրջանի գործընթացների մեջ ներգրավվածություն չունենա, բայց միաժամանակ կարողանա երրորդ պետությունների միջոցով պաշտպանել ու առաջ տանել սեփական շահերը:

 

Այս իրավիճակն ի՞նչ կարժենա մեր երկրի համար: Մենք այդքան հեռու չենք այդ տարածաշրջանից:

– Նախ պետք է փորձենք հասկանալ վերջնանպատակը՝ թե ի՞նչ են ուզում անել Մերձավոր Արևելքում, ի վերջո:

Ըստ իս, մեր տարածաշրջանում Ամերիկայի Միացյալ Նահանգների թիվ մեկ խնդիրն Իրանն է: Իսկ վերջինս սահմանակից և բարեկամ պետություն է մեզ համար: Ուստի, բնական է, որ այս երկրում տեղի ունեցող ցանկացած ցնցումներ բացասական ազդեցություն են ունենալու Հայաստանի վրա և՛ քաղաքական, և՛ տնտեսական առումներով:

Այնպես որ, դրական ակնկալիքներ մենք չպետք է ունենանք, եթե հարևան Իրանում լարվածությունն աճի:

 

Իսկ ներքին տրամաբանական կապ տեսնե՞նք այս երկու իրադարձությունների միջև՝ Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու և Իրանում զանգվածային սոցիալական ընդվզումների միջև:

– Գործընթացներին պետք է նայել տարածաշրջանային պրիզմայի միջով: Բանն այն է, որ Իրանում տեղի ունեցող բողոքների ու ցույցերի ալիքը կրում էր սոցիալական բնույթ: Փողոցներ ու հրապարակներ դուրս եկած մարդիկ միայն բարձրացրեցին սոցիալական խնդիրներ: Բայց ցույցերի այդ ալիքը երկարատև չեղավ, այն, ըստ էության, շուտ նահանջեց:

Բնականաբար, այս իրադարձություններից փորձեցին նաև սեփական «օգուտը» քաղել մի շարք լրատվամիջոցներ, առանձին պետություններ, քաղաքական հոսքեր և քաղաքական գործիչներ:

Բայց, իհարկե, շարժման բնույթը սոցիալական էր, և այն չէր կարող արաբական գարուն դառնալ կամ համանման հետևանքներ ունենալ:

 

Ինչպե՞ս եք վերաբերվում այն տեսակետներին, թե դա կազմակերպված էր դրսի համապատասխան ուժերի կողմից: Դա ձեզ հավաստի՞ է թվում:

– Անշուշտ, միջազգային մամուլն ակտիվորեն անդրադարձավ այս հարցին ու անգամ փորձեց սրել իրավիճակը: Այն մեկնաբանել առավել սրությամբ ու ներկայացնել որպես դժվարին իրավիճակ Իրանի համար:

Սակայն, փառք Աստծո, մենք ականատես եղանք, որ իրավիճակն այդքան էլ բարդ չէր, և ամեն ինչ արագորեն հանդարտվեց:

Եվ այս առումով պետք է դիտարկել, թե առանձնապես ո՞ր պետության լրատվամիջոցներն են առավել ներգրավված եղել իրավիճակը լուսաբանելու, առավել ևս՝ կողմնակալ լուսաբանելու մեջ: Այդ դեպքում կարող է պարզվել ընդհանուր պատկերը, արդեն նաև կարող ենք հասկանալ, թե ինչի հետ գործ ունենք:

 

Իսկ ի՞նչ եք կարծում՝ այս իրադարձությունները կարո՞ղ են ծառայել որպես հիմք աշխարհաքաղաքական նոր զարգացումների համար: Թե մտածենք, որ հանգավ կրակը:

– Իրանում ես չեմ կանխատեսում բողոքների ու ցույցերի հետագա լուրջ ալիքներ: Ոչ էլ կանխատեսում եմ արաբական գարնան սցենարի կրկնություն այս երկրում:

Բանն այն է, որ Իրանը ո՛չ Իրաք է, ո՛չ Սիրիա է, կամ էլ արաբական այլ պետություն է, որտեղ հեշտությամբ հնարավոր լինի իրականացնել հեղափոխություն: Թեկուզ ստեղծել լարված կամ ծայրահե՛ղ լարված իրավիճակ:

 

Գոհար Սարդարյան

 

Россия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ У снижения курса доллара есть другие политические причиныТрибунал Армянского национального достоинства серьезно расшатает основы действующей власти: Аршак Карапетян