Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Ձգձգել այնքան, մինչև ակտիվիստների մոտ հետաքրքրությունը մարի, որպեսզի կայացնեն պատվիրված դատավճիռը»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթի հյուրն է քաղաքական գործիչ Կարապետ Ռուբինյանը

 

Պարոն Ռուբինյան, կարելի է ասել՝ շիկացման բարձրակետին է հասել Սասնա ծռերի դատավարությունը, ո՞րն է դրա պատճառը:

– Պատճառը քաղաքական հետապնդումներն ու հալածանքներն են, որոնք արվում են քաղաքական բանտարկյալների նկատմամբ:

 

Եվ այս իրավիճակը մինչև ո՞ւր կարող է հասցնել:

– Ուր ասես կարող է հասցնել: Եթե իշխանությունները խելքի չգան, ապա այս վիճակը դեռ երկար կշարունակվի:

 

Մեր հասարակությունն անտարբեր է հացադուլների նկատմամբ: Մարդը տասը օր է հացադուլ անում, մեկ ամիս է անում, տասը ամիս է անում, միևնույն է նրա համար: Այս իրավիճակում հացադուլն արդյունավե՞տ զենք է:

– Համ ասում եք հացադուլի և այլ պատճառներով լարվում է իրավիճակը, համ ասում եք՝ արդյո՞ք արդյունավետ է: Տեսնում եք, չէ՞, որ իրավիճակը լարվում է, մարդիկ նկատում են, որ իշխանությունները դատարկ տեղը գնում են քայլերի, որոնք գրգռում են հասարակությանը: Եվ հենց այդ գրգռումն է բերելու հասարակության ակտիվացմանը: Այդպես չէ՞:

 

Չգիտեմ: Բայց ես մտածում եմ, որ մեր հասարակությունն այնքա՜ն բան է տեսել և լավ էլ կուլ է տվել դրանք:

– Դե՛, ի՞նչ անենք, մի անգամ էլ կարող է կուլ չտալ:

 

Դուք լավատե՞ս եք:

– Համենայն դեպս, լավատես լինեմ, թե վատատես լինեմ, եթե համակերպվեմ ներկա իրավիճակի հետ, նշանակում է չլինել երկրի քաղաքացի:

 

Իսկ ի՞նչ եք կարծում՝ այս իրավիճակը, դատական պրոցեսի առումով, ո՞ւր կարող է հասցնել:

– Դատական պրոցեսի առումով իրենք ունեն ստանդարտ լուծումներ: Ձգձգելով, կամաց–կամաց քայլեր անելով, սպասելով, որ հե՛սա–հե՛սա գործընթացի նկատմամբ հետաքրքրությունն ակտիվիստների մոտ կմարի, այն բերել–հասցնել մի հանգրվանի, երբ կկարողանան կայացնել պատվիրված դատավճիռը: Ու մարդիկ կգնան և կմտնեն բանտերը:

Իսկ թե դրանից հետո ի՞նչ կլինի, արդեն կորոշեն ըստ իրավիճակի:

 

Թվում է, թե կարելի է հացադուլավորների պահանջները կատարել և խուսափել այս լարվածությունից: Որովհետև առանձնապես մի բան չեն ուզում այդ մարդիկ: Ընդամենն ուզում են, որ իրենց տեղափոխեն այլ քրեակատարողական հիմնարկ:

Ինչո՞ւ դատարանը չի ընդառաջում նրանց:

 

– Ակնհայտ է, որ բարի կամքի դեպքում կընդառաջեին: Բայց գիտենք, որ իշխանություններն ապօրինի են, և մարդիկ էլ կառչած են սեփական պաշտոններից: Ցանկացած մարդասիրական քայլ նրանք դիտում են իրենց համար որպես վերջնագիծ: Խնդիրը հենց այստեղ է: Մտածում են, որ իրենց մարդասիրական քայլը կգնահատվի որպես թուլություն: Եվ դրանից հետո էլ նոր պահանջներ կդրվեն իրենց առաջ: Իսկ այս ամենը կարող է հանգեցնել իրենց փայփայած, գուրգուրած աթոռների կորստին:

 

Իսկ նրանց չի՞ վախեցնում մարդկային կյանքի կորուստը: Ինչպես եղավ Հաց բերողի հետ:

– Ըստ երևույթին՝ ոչ: Նրանց համար փաստորեն մարդկային կյանքն արժեք չունի:

Մյուս կողմից էլ, նկատի ունեցեք, որ Հաց բերողի մահվան կապակցությամբ որևէ մեկը չպատժվեց: Իրենք էլ մտածում են, որ նման վիճակները կարող են անվերջ շարունակվել:

 

Այսինքն՝ ա՛յս է մեր արժեքային համակարգը:

– Դա արդեն դո՛ւք ասացիք, ես չասացի:

 

Գոհար Սարդարյան

 

Կոտայքում՝ հյուրանոցում, հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Այս պահին փակ են Իջևան–Նոյեմբերյան և Երևան–Սևան միջպետական ճանապարհները Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Հայաստան–Ադրբեջան սահմանին ապրիլի 26-ի դրությամբ տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցիՀայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ռուսաստանը կարող է «տոնական» հարված հասցնել մայիսի 9-ին. Զելենսկու գրասենյակ Էրդողանը ծրագրում է մայիսի 9-ին հանդիպել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին․ Bloomberg Ալիևը Շոլցի հետ հանդիպմանը բարձր է գնահատել Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող բանակցությունները Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԵթե Պեկինը միջոցներ չձեռնարկի այս խնդիրը լուծելու համար, դա կանի Վաշինգտոնը. Բլինկենը Չինաստանին պատժամիջոցներով է սպառնացել ՌԴ-ին օգնելու համար Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի Սևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊ Ստամբուլում քրեական դատարանը կնոջը դատապարտել է 1,794 տարվա ազատազրկման Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով Հայաստանն ու Իտալիան քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության խաղաղ կարգավորման շանսերն առավել քան երբևէ մեծ են. Շոլցը՝ Ալիևի հետ ասուլիսում Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց- ստուդիան հանդես կգա Երևանում Տղամարդուն, որը խանդի պատճառով սպանել է հարսնացուին, գտել են նրա դիակը գրկած (տեսանյութ 18+) ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին Ազատման դիմում չի գրում, բայց պահանջում է ազատել աշխատանքից․ Վրացյանը չարիք է դարձել Մասիսի դպրոցում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովումՊԵԿ-ը ստուգումներ է սկսել Միհրան Պողոսյանի ընտանիքի հետ առնչություն ունեցող ընկերություններումԻդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակիցCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Ինչպես է երեխայի ծննդյան ամսաթիվն ազդում նրա ողջ կյանքի վրա. տպավորիչ փաստեր Արամ Մելիքյանի հղի կնոջը հիվանդանոց են տեղափոխել. ի՞նչ է պատահել նրան Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել Կզարմանաք երբ տեսնեք՝ ուր են մեկնել Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո Ղազախստանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ ՍտոլտենբերգԱննա Հակոբյանը Գյումրի մեկնող գնացքում (Տեսանյութ) Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին․ նա հիվանդանոց է տեղափոխվել Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀրդեհ Գառնի գյուղում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը