Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Առանց լիցենզիայի հրավառություն իրականացնողներին 1 միլիոն դրամ տուգանք

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

 

Կառավարությանը ներկայացված օրենսդրական նոր փաթեթի համաձայն՝ առանց թույլտվության հրավառություն իրականացնողները կտուգանվեն: Օրենսդրական փաթեթը կառավարությանն է ներկայացրել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Մեկ տարվա ընթացքում առաջին խախտման դեպքում տուգանքը կկազմի 1 միլիոն դրամ, իսկ նույն արարքը մեկ տարվա ընթացքում երկու անգամ կատարելը՝ երկու միլիոն դրամ:

«Փաստի» զրուցակիցն է Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը, ով առաջարկներ է ներկայացրել օրենսդրական փաթեթի մշակման համար:

 

Փաթեթը մշակվել է ՀՀԿ խմբակցության անդամների հետ համատեղ, որո՞նք են եղել «Ելք» խմբակցության առաջարկները:

– Նախագիծը ներկայացվել է ոչ թե ՀՀԿ խմբակցության, այլ քաղաքապետի կողմից։ «Ելք» խմբակցության անդամները փաթեթի վրա աշխատել են Երևանի քաղաքապետարանի իրավաբանական վարչության հետ։ Առաջարկներ ներկայացրել եմ ես, ավագանու անդամներ Արայիկ Հարությունյանը և Տիգրան Ավինյանը։

Մեր առաջարկներում ներառված էին ընթացիկ տարվա համար տեղական տուրքի արժեքի չափը սահմանել մինչև 500 հազար դրամ՝ կախված հրավառության տեսակից։ Համատեղ քննարկումների ընթացքում որոշվեց համայնքի վարչական տարածքում տեխնիկական և հատուկ նշանակության հրավառություն իրականացնելու թույլտվության համար սահմանել 50–300 հազար դրամ։

Մենքառաջարկեցինքնաևվարչականտուգանքըսահմանելնվազագույնաշխատավարձի 1000–ապատիկիկամ 2000–ապատիկիչափով։

Նոր նախագծով արդեն առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված թույլատրելի վայրերի, պահանջների կամ պայմանների խախտմամբ հրավառություն իրականացնողները կտուգանվեն առաջին անգամ նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով, այսինքն մեկ միլիոն դրամ, իսկ նույն արարքը մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը՝ երկու միլիոն դրամով։

Մեր առաջարկներում կային կետեր նաև, որոնք վերաբերում էին հրավառության ժամերին, սակայն դա կհստակեցվի ավելի ուշ՝ ավագանու որոշմամբ, որովհետև նախատեսվում է իրականացնել քաղաքի գոտիավորում և ըստ դրա նաև որոշել հրավառության թույլատրելի ժամերը։

 

Գործող օրենսդրությամբ արդեն իսկ հրավառություն իրականացնելու կարգը խախտելու դեպքում մարդիկ պետք է ենթարկվեին վարչական պատասխանատվության, սակայն ի՞նչն էր պատճառը, որ այն չէր գործում, և նոր նախագիծը իր մեջ ինչ նոր դրույթներ է պարունակում, ինչը թույլ կտա օրենքի տառին հստակ հետևել:

– Մենք ստանում էինք բազմաթիվ բողոքներ՝ կապված հրավառությունների իրականացման հետ։ Բողոքը հիմնականում վերաբերում էր չնախատեսված ժամերին հրավառություն իրականացնելուն։ Սա կարգավորվում էր միայն Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 180–րդ հոդվածով, որը վերաբերում է լռության խախտմանը, որի վերահսկողությունը պետք է իրականացներ ոստիկանությունը։

Քաղաքացիները բողոքում էին, բայց չէին ցանկանում այդ մասին հայտնել ոստիկանությանը տարաբնույթ պատճառներով։ Նոր նախագծով արդեն հրավառություն իրականացնելու համար անհրաժեշտ է հատուկ թույլտվություն, որը տալու է համայնքային իշխանությունը և վերահսկողությունը նույնպես իրականացնելու է համայնքային իշխանությունը և իրավախախտները ենթարկվելու են պատասխանատվության։

Լրացումներ են կատարվել նաև Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին օրենքում, որտեղ սահմանվում են նաև չափորոշիչները, թե որ տեսակի հրավառություն կարող է ազատ վաճառվել բնակիչներին և որը՝ ոչ։

 

Որո՞նք են նոր փաթեթի առավելությունները, և արդյոք կարելի՞ է վստահ լինել, որ դրա շնորհիվ այլևս մարդիկ ստիպված չեն լինի երեկոյան ժամը 23:00–ից հետո հրավառության աղմուկ լսել:

– Հրավառության համար թույլատրելի ժամերը կլինեն տարբեր, կախված բնակավայրի առանձնահատկություններից։ Դա պետք է հաստատվի ավագանու որոշմամբ։ Ես հույս ունեմ, որ համայնքային իշխանությունը հետևողականորեն կվերահսկի այն իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին, որոնք ստացել են հրավառություն իրականացնելու թույլտվություն։

 

Ինչպե՞ս եք պատկերացնում վերահսկողության մեխանիզմը: Այս փաթեթը հնարավորություն կտա՞ իսկապես գտնել բոլոր օրինախախտներին և համապատասխան պատասխանատվության ենթարկել:

– Տեխնիկական և հատուկ նշանակության հրավառություն իրականացնելու թույլտվությունը տրվելու է միայն իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին, այսինքն՝ նրանց, ովքեր մատուցում են ժամանցային կամ այլ ծառայություններ։ Մեխանիզմը պարզ է՝ ով առանց լիցենզիայի իրականացրեց հրավառություն, տուգանվելու է։

 

Քրիստինա Տեր-Մաթևոսյան

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal