Yerevan, 27.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


VIPS–ը փորձում է խելքի բերել Թրամփին

INTERNATIONAL NEWS

2010–ի նոյեմբերին ԱՄՆ–ում լույս տեսավ Ջորջ Բուշ կրտսերի հուշագրությունը՝ «Decision Points» (Որոշումների ընդունման պահերը) վերնագրով, որտեղ, ի թիվս բազմաթիվ դրվագների, ներկայացված էր նաև ԱՄՆ–Իրան միջուկային հակադրությունը և անդրադարձ կար երկրի հետախուզական մարմինների աշխատանքին:

Չգիտես ինչու՝ այդ ժամանակ մեծ աղմուկ չբարձրացավ այն բանից հետո, երբ Բուշը գրեց, թե Իրանի դեմ չպատերազմելու իր որոշումը պայմանավորված էր նաև հետախուզության վետերանների՝ (Veteran Intelligence Professionals for Sanity) բերած փաստարկներով:

«Ինչպե՞ս կարող էի մեր զորքերն օգտագործել՝ մեկ այլ երկրի միջուկային զենքը ոչնչացնելու համար, եթե այդ պատվավոր մարդիկ պնդում են, թե Իրանը նման զենք չունի»,–գրել էր Բուշը՝ չմանրամասնելով, թե ինչո՞վ էր զբաղված գործող հետախուզությունը, եթե նա ստիպված էր վետերանների տեղեկություններով առաջնորդվել:

Մյուս կողմից էլ, իհարկե, Բուշի խոստովանությունը միայն դիվիդենտներ բերեց նրան, որովհետև VIPS–ն այն կազմակերպությունն է, որը 9/11–ի ահաբեկության օրերին ջարդուփշուր արեց նույն Բուշին՝ պատահածում մեղադրելով ԱՄՆ հետախուզությանը, Պենտագոնին ու Սպիտակ տանը: Այլ կերպ ասած՝ այս մարդիկ ԱՄՆ բոլոր վարչակազմերի համար էլ լուրջ գլխացավանք են դառնում, երբ խոսքը ԱՄՆ ազգային շահերին է վերաբերում:

Եվ այս անգամ նրանց հիշելու առիթն էլ այն է, որ VIPS–ը հիմա էլ նախագահ Դոնալդ Թրամփին է որոշել խելքի բերել՝ հայտարարելով, որ կամ նա թյուրիմացաբար է ապակողմնորոշված, կամ՝ նախագահին միտումնավոր են ապակողմնորոշում Իրանի հարցում՝ վերջինիս միջազգային ահաբեկչության գլխավոր հովանավոր ներկայացնելով:

Հետաքրքիր է, որ VIPS–ն ուսադիրների պատվով է երաշխավորում Իրանի անմասն լինելը վերոնշյալ մեղադրանքից և հայտարարում է, թե նախագահն իրավունք չունի չնկատել այն փաստը, որ նույն 9/11 ահաբեկության 18 գրոհայիններից 15–ը Սաուդյան Արաբիայից էին, որ ԱՄՆ պետդեպարտամենտի Global Terrorism Indexի համաձայն՝ ԱՄՆ–ը խիստ վտանգավոր է ճանաչել շուրջ 14 ահաբեկչական կազմակերպությունների, որոնցից 13–ը սունիական են, իսկ 1–ը Բոկո Հարամն է: Ավելին՝ ԱՄՆ հետախուզության վետերանները հիշեցնում են, որ Իրանի ձեռքով կազմակերպված վերջին խոշոր ահաբեկությունը 2012–ին է տեղի ունեցել, երբ Բուլղարիայում պայթեցվեց իսրայելացիների տեղափոխող տուրիստական ավտոբուսը:

Այն էլ նրանից հետո, երբ մինչ այդ ՄՈՍԱԴ–ն Իրանում իսկ սպանել էր 5 գիտնականների, որոնք միջուկային ոլորտի առաջատար մասնագետներ էին: «Կարելի է երևակայել, թե ինչ կլիներ ԱՄՆ–ում, եթե հանկարծ պարզվեր, որ օտարերկրյա մի պետություն գործակալներ է ուղարկել մեր երկիր, որոնք սպանել են առանձնակի կարևորությամբ նախագծերի վրա գիտնականների»,–հայտարարել է VIPS–ը՝ հավելելով, որ ԱՄՆ–ն էլ առանձնապես անմեղ հրեշտակի դերում չի հանդես եկել Թեհրանի նկատմամբ:

Ի վերջո, վերջին 30 տարիների ընթացքում, ԱՄՆ–ը հատուկ գործողությունների թիմ է գործի դրել Իրանում՝ Joint Special Operations Command–ը, որը շատ կոնկրետ ահաբեկչությունների ետևում է կանգնել, համագործակցելով իրանցի արտագաղթածներից կազմված Mujahedeen–e–Khalq կազմակերպության հետ, որին, ի դեպ, Պետդեպն ահաբեկչական է ճանաչել:

MEK–ն, ի դեպ, միայն իրանցի 70 բարձրաստիճան պաշտոնյաների է սպանել, մոջահեդները 1981–ին պայթեցրել են Իրանի վարչապետի գրասենյակը, կառավարող կուսակցության կենտրոնական գրասենյակը, 1992–ին հարձակվել են միանգամից 13 երկրներում տեղակայված Իրանի դեսպանությունների վրա, 1999–ին սպանել են բանակի մի քանի բարձրաստիճան սպաների՝ ներկայումս էլ վայելելով ԱՄՆ իշխանության և առանձին շրջանակների ամենալայն աջակցությունը: Այսպիսով, VIPS–ը Թրամփին փորձում է ետ պահել բոլոր այն սխալներից, որ նախորդներն, այդ թվում՝ Բուշի և Օբամայի վարչակազմերն են թույլ տվել:

VIPS–ը ֆիքսում է, որ ԱՄՆ–ի գործողությունները, այդ թվում՝ Իրաք և Սիրիա ներխուժումը, ուղղակի հենց ԱՄՆ–ի դեմ է շրջվել՝ պարարտ հող դառնալով Իրաք–Իրան ներկայիս բարեկամության համար, իսկ Սիրիայի դեպքում՝ մեծացնելով Թեհրանի ազդեցությունը ողջ տարածաշրջանում: «Մենք որևէ լուրջ հիմք չենք տեսնում մի բախման համար, որը միայն անկանխատեսելի աղետալի հետևանքների կարող է հանգեցնել»,– ասվում է կազմակերպության մեմորանդումում, որը Սպիտակ տուն է հղվել դեռ դեկտեմբերի վերջին, սակայն, ցայսօր ոչ մամուլն է դրան անդրադարձել, ոչ՝ Կոնգրեսը, ոչ էլ Սպիտակ տնից արձագանք կա…

 

Գոհար Սիմոնյան

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia