Երևան, 18.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Կոռնիձորի Արո. «Բանակը համալրեք օլիգարխների երեխաներով»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

 

Ընտրական գործընթացները մշտապես խթանում են սահմանային լարվածությանը, քանի որ քաղաքականության բաղադրիչ է պատերազմական գործողությունների հաշվին դիվիդենտներ շահելը: Քաղաքական տեխնոլոգիայի ավանդական դարձած մեթոդը չի բացառվում, որ օգտագործվի նաև 2018 թվականին:

«Փաստ» օրաթերթի զրուցակիցը «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանն է (Կոռնիձորի Արո):

 

2018 թվականին նախատեսված են ընտրություններ ՀՀ–ում, Արցախում և Ադրբեջանում: Արդյոք պատերազմական գործողությունները կարող են որպես խաղաքարտ օգտագործվել Ադրբեջանի նախագահի կողմից:

– Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2018 թվականին սպասվում են ընտրություններ Հայաստանում, Արցախում և Ադրբեջանում` չի բացառվում, որ Ադրբեջանական կողմը ռազմաքաղաքական շոու կազմակերպի, որպեսզի ալիևյան դինաստիան չսայթաքի իշխանությունից: Կլինեն ինչ–որ գործողություններ, որոնք, ըստ ադրբեջանական ծրագրի, որոշակի ժամանակ լարվածություն կստեղծեն:

Մեր երկիրը քանի որ անցնում է պառլամենտական կացութաձևի, ապա պետք է փորձ արվի` մաքուր ընտրություններ կազմակերպել, որը կլինի առանց դոլարադրամային քաղաքականության, պետք է թույլ տան, որ ընտրողը կողմնորոշվի ու իր ապագայի համար ճիշտ քվեարկի: Այստեղ արդեն իրավիճակ է փոխվում, և մարդիկ կախված չեն լինելու նախագահի ինստիտուտից կամ նախագահի անձից:

Հանրության կողմից ձայն ստացածները` պատգամավորները թող ծառայեն իրեն ձայն տված կամ ձայն չտված հանրությանը, քանի որ դա իրենց աշխատանքն է: Արցախի պարագայում` արցախյան դինաստիան պետք է լիարժեք թուլացնի կլանային համակարգի իր մոտեցումները, որպեսզի կարողանա ամուր և պաշտպանված Արցախ ունենալ:

Այն եռափեղկված կարգավիճակը, որ կա Հայաստանում, ներմուծվեց արցախյան կլանով և պետք է վերացվի արցախյան կլանով, իսկ ինչ վերաբերում է պատերազմին, ապա լայնամասշտաբ պատերազմ չի լինի:

Ես չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր կանխատեսում են պատերազմ կամ պատերազմի արհավիրքներ, չգիտեմ՝ հետին մտքով ի՞նչ վախի մթնոլորտ են ուզում ստեղծել Հայաստանում, որպեսզի պղտոր ջրի մեջ ձկներ որսան:

 

Մեկնարկել է ձմեռային զորակոչը և «Ես եմ» ծրագրով ծառայության կանցնեն շուրջ 120 զորակոչիկներ: Վերացվել է տնից առնվազն 150 կմ հեռու ծառայելու պահանջը, որը ժամանակին ներդրվել էր կարգապահության ապահովման նպատակով: Այս նորարարությունների ռիսկը որքա՞ն է…

– Ողջունում եմ, որ զորակոչը կայանում է, բանակի շարքերը համալրվում են, ծառայածները կվերադառնան ընտանիք, բայց 3 տարվա անձնուրաց համաձայնությունը չեմ կարողանում ընկալել: Հայ զինվորը, հայ տեսակը կարող է ինքնակամ տրվել կամավորական շարժմանը, բայց սա իրականությունից դուրս է:

Համենայնդեպս եղան մարդիկ, որոնք այս կամ այն հանգամանքներից ելնելով հայտարարեցին, թե միանում են ծրագրին: Ժամանակի ընթացքում կերևա՝ 3 տարվա զինծառայության օրենքը կբողոքարկվի՞, թե սիրով կընդունվի:

 

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը այս տարի Մայր Տաճարի Ջրօրհնեքի արարողության Խաչի կնքահայրն էր: Համացանցում և լրատվամիջոցների փոխանցմամբ` հասարակությունը ամենատարբեր ձևով պիտակեց նախարարին, ընդհուպ բանակի թուլացման մեխանիզմ և կրոնական հնազանդություն, Դուք ինչպե՞ս ընկալեցիք կատարվածքը:

– Ձեր հարցին կպատասխանեմ երկու բառով: Միգուցե Վեհափառը տեղում չէր, որտեղ ի վերուստ տրված կոչով հանդես եկավ ՊՆ նախարարը: Առանց մեկնաբանությունների:

Որպես նախարար նա պարտավոր է զինվորին ոգեղեն սննդով ապահովել, որը ժամանակին անում էին Պարգև Սրբազանը և Տեր Գրիգոր քահանան` պատերազմի տարիներին: Լավ հրամանատարը առաքելություն է ստանձնում այն ժամանակ, երբ դաշտը բացակայում է և ամայի է:

Ես միշտ, երբ դա արել եմ, ասել եմ` «ինչպես ինձ ի վերուստ տրված օրենքով օրհնում եմ այս այս երևույթը»: Այս տեսանկյունից նորմալ եմ նայում, բայց նորմալ չեմ նայում, որ հոգևորականի համազգեստ էր կրում, ավելի լավ է իր համազգեստը կրեր:

 

Օլիգարխների երեխաները նոր օրենքով շարունակում են պաշտպանվա՞ծ մնալ, թե…

– Նախ ասեմ, որ բանակը պետք է համալրել օլիգարխների, փողատերերի, պաշտոնյաների երեխաներով, նոր վերջում սոված, ոտաբոբիկ, աղքատ ընտանիքի երեխաներով, որոնք կազմում են Հայոց բանակի ճնշող մեծամասնությունը: Եվ այդ ժամանակ մենք կարող ենք ցիտել, որ 3 տարի ծառայությունը բոլորի համար հավասար և համահունչ, պետության սահմանների պաշտպանության և ժողովրդի անվտանգության համար կանգուն ծառայություն է դիտվում:

Իսկ եթե պետք է մենակ չունևորի ընտանիքի երեխաները ծառայեն բանակում, պետք է հնի նորոգված շարունակությունը դիտենք:

Օլիգարխների երեխաները միշտ էլ պաշտպանված են:

 

Լուսինե Ղազարյան

 

1 զոհ, 1 վիրավոր․ Կոտայքում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել Ինչո՞վ է ազգային արժեհամակարգը խանգարում քայքայիչ ուժերին. «Փաստ»Փաշինյանը գնում է բոլորովին հակառակ ուղղությամբ՝ նոր վտանգների տակ դնելով Հայաստանը. Արշակ Կարապետյան Ինքնանպատակ փոփոխություններն ու տոտալ ձախողումները. «Փաստ»24 ժամ ջուր չի լինի Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր «Հրապարակված ցուցանիշներն ու իրական պատկերն այսքան ցցուն երբեք չեն տարբերվել իրարից». «Փաստ»Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը Տնային կալանք ու 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշեց Սամվել Վարդանյանի խափանման միջոցը Գևորգ Մկրտչյանն ու սիրելին ամուսնանում ենՈւ՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 18-ի համար Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ»Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ»Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ»«Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ»Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ»Ադրբեջանի հակագիտական հայտարարությունները՝ Խաչենի իսլամական դամբարանի մասինԹուրքական Baykar–ը սկսել է KEMANKES 2 խելացի հրթիռի փորձարկումները Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկներ Վահագն Դավթյանը, Հարություն Մերդինյանը ու Արթուր Ավետիսյանը եզրափակչում են Ռուս խաղաղապահների հեռանալը ճիշտ որոշում է. ՌԴ Պետդումայի պաշտպանության կոմիտեի անդամՈւկրաինայի չորս շրջաններում օդային տագնապ է հայտարարվելԹբիլիսիում շարունակվում է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ բողոքի ակցիան (տեսանյութ) «Ինքնաթիռում տեղերը բավարար չէին». երեխաներով տասնյակ ռուսներ չեն կարող թռչել ԱՄԷ-իցՏարածաշրջանային պատերազմ սկսվելու վտանգ կա․ Թուրքիայի ԱԳ նախարար Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուԻսրայելը ծրագրել էր հակահարված տալ Իրանին ապրիլի 15-ի երեկոյան․ ԶԼՄ Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳՆ-ների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ«Հայաստան-Արցախ» Համահայկական երիտասարդական ֆորումին մասնակցության հայտ են ներկայացրել հարյուրավոր երիտասարդներՀաքերները փորձել են գրոհել Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազան Քաղաքացին ընկել էր շենքերից մեկի նկուղը․ ժամանել են փրկարարներըԹբիլիսիի կենտրոնում փոխհրաձգություն է տեղի ունեցել․ տուժածներ կանՃապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել (տեսանյութ)Ի՞նչ վիճակում է 3-րդ հարկից վայր ընկած երեխանՀանրային արձագանքը կստիպի շարժվել տեղներից. Մենուա Սողոմոնյան Ավտոբուսը Նոր Երզնկայում բախվել է քարե պարսպին․ 29 մարդ հոսպիտալացվել էԴաղստանում բերման են ենթարկել Չեչնիայի ԱԻ նախարարին (տեսանյութ) Պետդումայում ռուս խաղաղապահների առաքելությունն անվանել են «լիովին կատարված»Որքա՞ն արժե Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն՝ արտագնա աշխատանքի սեզոնին ընդառաջՄեր ապագան այդպես էլ չեկավ… հիմա հայրենիքս էլ չկա, հայրենիքիս պաշտպանն էլ, հերոսներին էլ ամեն օր արժեզրկում են «Գոտկատեղից ներքև հարվածները մի կողմ դնել ու գնալ լուծումների հետևից». Մելքումյան Գյումրիում կանխվել է տղամարդու ինքնասպանությունը․ ի՞նչ է հայտնիՋուր չի լինի Ինչպես են ՌԴ խաղաղապահները հեռանում Արցախից (տեսանյութ)Թբիլիսիում քննարկվել է Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան ռազմական համագործակցության կարևորությունը Լիլիթ Հովհաննիսյանը նորությունի ունիԻշխանության և կրիմինալի սերտաճումն ավտորիտարիզմի ցցուն դրսևորում է. «Միասնություն» համազգային շարժում Սանկտ Պետերբուրգում ձյուն է տեղացել (տեսանյութ) Պուտինի՝ Թուրքիա այցելելու օրը դեռ չի համաձայնեցվել. ՊեսկովՓոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում. վիրավորվել է մի քանի մարդ