Yerevan, 02.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Իսրայել. խաղաղության ժամանակը դեռ չի եկել

INTERNATIONAL NEWS

«Փաստ» օրաթերթը գրում է

 

Երեկ Իսրայելի Պնախարար Ավիդգոր Լիբերմանը «Մեր տունն Իսրայելն է» պառլամենտական ֆրակցիայի առջև հանդես է եկել բրիֆինգով, որում մանրամասնել է ՑԱԽԱԼ–ի նոր ռազմավարությունը հումանիտար աղետի մեջ հայտնված պաղեստինյան Գազայի նկատմամբ:

ՊՆ–ի տարածած հաղորդագրությունից պարզ է դարձել, որ ՑԱԽԱԼ–ը խնդրո առարկայի վերաբերյալ 6 կետ է առանձնացրել, որոնց, Լիբերմանի խոսքով, պատրաստվում է խստորեն հետևել: Ռազմավարության 1–ին կետի համաձայն՝ բանակն առաջիկայում վերջնականապես է լուծելու գերեվարվածների և անհետ կորածների խնդիրը:

2–րդ կետի համաձայն (ի դեպ, այս առիթով նաև վարչապետ Բենիամին Նաթանյահուն Հնդկաստանում բավականին գլուխ գովեց, ուր այցելել է պաշտոնական այցով, գործարարների հետ միասին` նպատակ ունենալով զարգացնել իսրայելա–հնդկական հարաբերությունները հատկապես ՏՏ ոլորտում), բանակն աչքի տակ է առնելու ՀԱՄԱՍ–ի բոլոր դիվերսիոն թունելները լիկվիդացնելու խնդիրը և, մինչև 2018–ի վերջը, այդ մասին ողջ հանրությանն է զեկուցելու:

3–րդ կետն անմիջական աղերս ունի 2–րդի հետ, որովհետև վերաբերում է Գազայի սահմանին կառուցվելիք ստորգետնյա ինչ–ինչ կառույցներին, որոնք, իբր, կխոչընդոտեն ՀԱՄԱՍԻ՝ Իսրայել ձգվող թունելների կառուցմանը: Լիբերմանի կողմից հանրահռչակած 4–րդ կետն ընդգրկում է Գազայի ռազմական ռեսուրսների վերացմանն ուղղված կոնկրետ պատիժներ, որոնք բավական ցավոտ կլինեն վերջինիս համար:

ՑԱԽԱԼ–ի ղեկավարի խոսքով՝ ՀԱՄԱՍ–ը պիտի շատ արդյունավետ ու ցավոտ հարվածների արդյունքում չարաչար չղջա Իսայելի կողմն արձակված ամեն մի հրթիռի համար: Բնականաբար, կուժեղացվի նաև Գազա–Իսրայել ցամաքային սահմանի հսկողությունը, և սա ՑԱԽԱԼ–ի ռազմավարության 5–րդ կետն է:

Կառավարությունը համոզված է, և բանակն էլ պաշտպանում է կաբինետի այն մոտեցումը, որ Գազային սահմանակից իսրայելական բնակավայրերը պիտի բացարձակապես անվտանգ զգան իրենց ոչ միայն թիկունքի պաշտպանվածության, այլև բնակարանային ֆոնդի ապահովման, զբաղվածության և ընդհանրապես սոցիալ–տնտեսական առումով:

«Չի՛ կարելի թույլ տալ, որպեսզի մարդիկ հեռանան այդ տարածքից»,–հայտարարել է Լիբերմանը՝ 6–րդ կետում վերջապես անդրադառնալով նաև Գազայում ապրող պաղեստինցիներին: Բնականաբար, նախարարի խոսքում ափսոսանքի, կամ՝ այդ տարածքի հանրությանն ուղղված քաջալերանքի նշույլ անգամ չի նկատվել: Հակառակը՝ հետևյալ բանաձևով նա փորձել է սեպ խրել ՀԱՄԱՍ–ի և Գազայի բնակչության միջև՝ ընտրեք ՀԱՄԱՍ–ի ապազինումը, կստանաք շրջափակման վերացում:

«Ես շատ եմ լսում Գազայի սեկտորի հումանիտար իրավիճակի վերաբերյալ: Բայց պիտի նշեմ, որ ՀԱՄԱՍ–ի` 2017 թ.–ի բյուջեն կազմել է 260 մլն դոլար, որն ամբողջությամբ ներդրվել է հրթիռների արտադրության և դիվերսիոն թունելների կառուցման մեջ: Եթե այդ ներդրումներն արվեին, օրինակ, առողջապահության, կամ՝ ջրամատակարարման ոլորտում, հիմա այնտեղ բոլորովին այլ իրավիճակ կլիներ»,–չքմեղացել է ՑԱԽԱԼ–ի ղեկավարը՝ մի անգամ ևս պնդելով, որ Պաղեստինին միայն ուժի լեզվով է կարելի խոսք հասկացնել:

Մի բան, որին հակադարձել է Սիոնիստական ճամբարի ներկայացուցիչ, «Ավոդա» կուսակցության էքսղեկավար Խիլիկ Բարը: «Ես պաղեստինցի չեմ, ես իսրայելացի եմ, և ինձ համար կարևոր է ոչ թե այն, թե ինչ են ասում ՖԱԹՀ–ն ու ՀԱՄԱՍ–ը, այլ՝ ինչ է ասում Իսրայելը... Ցավոք, Լիբերմանն ուզում է ապացուցել, որ անհնար է խաղաղության հասնել երկխոսության միջոցով... նույն բանն էին ասում Մենահիմ Բեգինին, երբ նա Եգիպտոսի հետ էր ջանում խաղաղություն կնքել: Իբր՝ Սադաթը գործընկեր չէ, թշնամի է, և մենք ցածրանում ենք՝ նրան Կնեսետ հրավիրելով:

Նույնն ասում էին Հուսեյն թագավորի մասին, երբ Իսրայելը Հորդանանի հետ էր խաղաղություն կնքում: Բայց ունեցանք, չէ՞, խաղաղություն թշնամիների հետ, որոնք ավելի զորավոր էին, քան Պաղեստինը, և որոնց ձեռքով ընկած մեր իսրայելացիների թիվը ցայսօր ավելի մեծ է, քան պաղեստինցիների հետ բախումներում զոհվածներինը... առաջնորդներին ընտրում ես ոչ թե նրա համար, որ նրանք կառավարեն հակամարտությունը, այլ փորձեն լուծել դրանք:

Չեմ ասում՝ հեշտ է, չեմ ասում՝ եթե վաղը ես, Ցիպի Լիվին, Գաբայը դառնան վարչապետ, միանգամից ենք լուծելու այն: Բայց մենք գոնե կփորձենք՝ ի տարբերություն այս կառավարության, որն անընդհատ ավելի է բարդացնում ամեն ինչ՝ հայտարարելով, թե խաղաղության ժամանակը վրա չի հասել: Իսկ երբևէ նրանց համար այդպիսի ժամանակ եղե՞լ է»,– Խիլիկ Բարի հետաքրքիր դիտարկումներն է մեջբերել իսրայելական «Հաարեցը»:

 

Գոհար Սիմոնյան

 

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer