Երևան, 28.Մարտ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«...Իսկ ես կասեմ, որ մեր ժողովուրդը միայն սոցիալական հարցերով է համախմբվում»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթի հյուրն է Ազգային ժողովի պատգամավոր, «Ելք» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը

 

Պարոն Գորգիսյան, «Ելք» խմբակցությունը պատրաստվում է երթ անցկացնել գնաճի դեմ: Ինչպե՞ս եք գնահատում դրա արդյունավետությունը: Գնաճը կարելի՞ է երթի միջոցով կանխել:

– Իհարկե, կարելի է: Քանզի ներկա գնաճի հիմնական պատճառը Հարկային նոր օրենսգիրքն է, որի փոփոխությունների համար մենք փորձեցինք օգտագործել խորհրդարանական հարթակը, առաջարկներ ներկայացրեցինք: Բայց դրանք մերժվեցին: Ապա փոփոխությունների առաջարկություններով հանդես եկավ «Ծառուկյան» խմբակցությունը: Դրանք ևս մերժվեցին:

Հասկանալի դարձավ, որ Հանրապետական կուսակցությունը տրամադրված չէ Հարկային օրենսգրքում իրականացվելիք որևէ փոփոխության:

Իսկ այս պարագայում միակ տարբերակը մնում է հասարակական բողոքը: Չնայած և՛ Հանրապետական կուսակցությունը, և՛ նրանց կոալիցիոն գործընկեր կուսակցության պատգամավորները մի քանի առիթներով նշել են, որ հասարակությունը գոհ է այս վիճակից, չեն դժգոհում թանկացումներից: Կարող են և կարտոֆիլ ուտելով ապրել: Բայց խնդիրն այն է, որ կարտոֆիլն էլ է թանկացել:

Եվ մնում է մի բան, որ հասարակությունը բողոքի իր ձայնը բարձրացնի և ասելիքն ասի: Որպեսզի դրսում հենարան ունենալով, մենք ևս կարողանանք խորհրդարանում կրկին կռիվ տալ:

 

Իսկ դուք վստահո՞ւմ եք հասարակությանը: Այս հասարակությունը, որը 5–10 հազար դրամ վերցնելով ընտրեց այս իշխանություններին, դուրս կգա՞ փողոց:

– Իհարկե, դուրս կգա: Որովհետև մեզ մոտ ընտրությունները, ցավոք սրտի, դեռևս քաղաքական չեն:

Նաև, ցավոք, դեռևս քաղաքացիներից շատերն իրենց ընտրության հետևանքները չեն գիտակցում: Իսկ այժմ նույն այդ մարդիկ այդ ամենը զգացին սեփական մաշկի վրա: Քանզի նոր տարվա թոհուբոհը անցավ, Հարկային օրենսգիրքը մտավ կիրառության մեջ, և տեսան, որ բենզինը թանկացել է, մթերքները թանկացել են:

Արդեն նախանշանները կան. կարծես երթուղայինների վարորդները ևս պատրաստվում են բողոքի ակցիաներ անել: Որովհետև գծատերերին՝ իրենց մուծումների չափը մնացել է նույնը, բայց գազի գինը, որով լիցքավորում են ավտոմեքենաները, բարձրացել է: Իսկ այս մարդիկ մի կերպ են ծայրը ծայրին հասցնում, նրանց եկամուտը հազիվ է բավարարում օրվա կարիքների համար:

Միաժամանակ միանշանակ է, որ թանկացումներն ազդելու են անխտիր բոլոր խավերի վրա: Քանզի եթե թանկանում է վառելանյութը, կթանկանան բոլոր ապրանքատեսակները: Որովհետև ցանկացած ապրանքի ինքնարժեքի մեջ, հատկապես՝ ներկրվող ապրանքի, մեծ բաժին է կազմում տեղափոխման ծախսը:

Ավելին՝ թանկացումների այս ալիքը դեռ մեծանալու է, այնպես չէ, որ մի բան թանկացավ, ու կանգ առավ պրոցեսը: Այն լինելու է շարունակական, ու ամեն ինչն է թանկանալու:

Ավելացրած՝ հունվարի աշխատավարձերը մարդիկ արդեն պակաս են ստանալու: Որովհետև Հարկային նոր օրենսգրքով նաև քաղաքացիների վրա եղած հարկային բեռն է ավելացել: Մինչև 150 հազար աշխատավարձ ստացողների համար եկամտահարկը, ճիշտ է, նվազել է 1,4%–ով, բայց հիշենք, որ հուլիսի 1–ից սկսելու է գործել նաև կենսաթոշակների պարտադիր կուտակային համակարգը: Եվ այս դեպքում մարդկանց աշխատավարձը նվազելու է արդեն 5–7%–ով: Այնպես որ, աշխատավարձի առումով դրական տեղաշարժ չկա:

Դեռ չեմ խոսում 150 հազարից բարձր աշխատավարձ ստացողների մասին, որոնց եկամտահարկը լրջորեն ավելանալու է:

 

Բայց գիտե՞ք, թե դերակատարներն ինչից են օգտվում. ասում են, որ մեր ժողովուրդը սոցիալական հարցերի համար փողոց դուրս չի գալիս: Պատմությունն էլ է դա ցույց տալիս: Ա՛յ, ազգային հարց լինի, խնդրե՛մ:

– Վերջին տարիներին այն մի քանի լուրջ շարժումները, բողոքի ակցիաները, որ եղել են մեր երկրում, եղել են սոցիալական հարցերով: Տրանսպորտի թանկացման դեմ բողոքը, կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման դեմ բողոքը, էլեկտրիկ Երևանը: Սրանք բացառապես սոցիալական նշանակության շարժումներ էին: Ընդհակառակը, իսկ ես կասեմ, որ մեր ժողովուրդը միայն սոցիալական հարցերով է համախմբվում:

 

Իշխող կուսակցությունն էլ ցանկանում է թանկացումների վերաբերյալ լսումներ հրավիրել: Այն ի՞նչ կարող է տալ:

– Դա բացարձակապես անիմաստ բան է: Կա Հարկային օրենսգիրք, որն ընդունվել է 2016 թվականին, և որն էլ հանգեցրել է թանկացումների: Էլ ի՞նչ կարող են տալ լսումները:

 

Եվ Հարկային օրենսգիրքն էլ հենց իրե՛նք են ընդունել՝ լսումներ կազմակերպող քաղաքական այդ ուժը:

– Այո՛: Փաստորեն, լսումներ կազմակերպելով այդ նույն ուժը ցանկանում է քաղաքացիների աչքերին թոզ փչել: Թե տեսեք, մենք՝ հանրապետականներս, ևս մտահոգ ենք թանկացումներով ու փորձում ենք հետազոտել հարցը:

Բայց հետազոտելու բան չկա: Իրենք են ընդունել օրենսգիրքը, իրենք էլ գիտեն, որ թանկացումները դրանից են եղել: Էլ ի՞նչն են հետազոտելու: Աբսուրդ է այդ ամենը:

 

Գոհար Սարդարյան

 

Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում․ հայրը կասկածվում է դստերը ծեծելու և սեռական հարաբերության փորձի համար Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Բոլոր ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է. ԹաթոյանՍեպտեմբերից աշակերտներն այլևս գնահատական չեն ստանա Ադրբեջանի ՄԻՊ-ն օկուպացված Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած արցախցիների հետ «Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում». զգուշացե՛ք, թիրախում երեխաներն են (լուսանկար) Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանԱզատության, անկախության և բարգավաճման խորհրդանիշ արձանը, ամերիկացիների դժվարին նվիրատվությունն ու Պուլիտցերի զայրույթը. «Փաստ»Ու՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Հայաստանը վերածվում է Արեւմուտքի՝ ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի․ Զախարովա ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՄԱՐՏԻ)․ Առաջին անգամ հիդրոպլանի փորձարկում, լվացքի մեքենայի արտոնագրում. «Փաստ»Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժածների թիվն աճել է Ռուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, սա ուղղակի անհեթեթություն է. Պուտին Ո՞րն է ԵՄ իրական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին. «Փաստ»2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Նավթի գներն աճել են Ոսկու գինն աճել է «Հայաստանը ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում է՝ որպես ամերիկյան նպատակներն առաջ մղելու պոտենցիալ հզոր լծակ». «Փաստ»Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) Կառավարության որոշումը՝ ջրի սակագնի վերաբերյալ «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ»Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն «Զվարթնոց», «Բագրատաշեն» և ՀՀ պետական մյուս սահմանային անցակետերում ծառայության անցնելու համար (տեսանյութ) Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան Crocus City Hall-ում ահաբեկչություն կատարողները հավաքագրվել են ԻՊ-ի «Խորասանի ձայն» տաջիկական ՏԳ ալիքի միջոցով Պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր. «Փաստ»Եղանակային վատ պայմանների պատճառով Վրաստանից Հայաստան տանող ճանապարհը փակ է Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5,5 մլն դրամի բջջային հեռախոսներ Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին. Արտակ Զաքարյան Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ»Ջուր չի լինի Այսօր Ավագ հինգշաբթի է. ժամերգությունից հետո կատարվում է ոտնլվայի արարողություն Սամվել Շահրամանյանը Le Figaro-ին ասել է՝ քանի հայ է մնացել օկուպացված Արցախում Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ»Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների Ռուբլին էժանացել է. փոխարժեքն՝ այս պահին «Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ»Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ»Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ»Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ»Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ»Հրդեհ է բռնկվել Ադրբեջանի մետրոյի Նասիմի կայարանում (տեսանյութ)ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելու Սպասվում է 0․․․-1 աստիճան ցուրտ․ եղանակն՝ առաջիկա օրերինՀայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ և չէր էլ կարող լինել. ՀՀ ԱԳՆ պատասխանը Ադրբեջանի հայտարարություններին Սուպերմարկետի 19-ամյա հսկիչը BMW-ով «դրիֆթ» է կատարել, ապա՝ բերման ենթարկվելՊեսկովը տարօրինակ է անվանել ԱՄՆ-ի հայտարարություններն ահաբեկչության մեղավորների մասին