Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Բաղրամյանում կրկին տուֆ կարդյունահանեն

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

 

Օրեր առաջ՝ հունվարի 11–ին, Արմավիրի մարզի Բաղրամյանի համայնքապետարանի շենքում տեղի ունեցան «Էլեգանտ շինանյութ» ՍՊԸ–ի կողմից ներկայացված Վարդաքարի տուֆերի հանքավայրում օգտակար հանածոյի արդյունահանման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային երկրորդ քննարկումները:

Վարդաքարի տուֆերի հանքավայրը գտնվում է Արմավիրի մարզում, Բաղրամյան համայնքից մոտ 3 կիլոմետր դեպի հյուսիս–արևմուտք, վարչական առումով ներառված է Դալարիկ համայնքի տարածքում:

«Էլեգանտ շինանյութ» ՍՊԸ–ն Վարդաքարի տուֆերի հանքավայրում նախատեսում է իրականացնել օգտակար հանածոյի արդյունահանում: Ընկերությունը պատրաստվում է իրականացնել հանքավայրի շահագործումը բաց եղանակով և բնապահպանական միջոցառումների համար նախատեսում է տարեկան մասնահանել 300 հազար դրամ:

Նախագծից տեղեկանում ենք, որ հանքավայրը նախկինում հանդիսացել է ընդերքօգտագործման իրավունքի օբյեկտ և ինչպես «Փաստի» հետ զրույցում հաստատեց Բաղրամյան համայնքի ղեկավար Արա Սահարյանը, իրենք միշտ էլ գյուղում հանքավայրեր են ունեցել, քանի որ դա է իրենց միակ հարստությունը: Սահարյանը նշեց, որ վերջին լսումներն անցել են նորմալ աշխատանքային մթնոլորտում, համագյուղացիները բոլորը կողմ են այս նախագծին: Ըստ նրա՝ բոլորն էլ գոհ կլինեն, քանի որ աշխատատեղեր կբացվեն:

Գյուղապետի տեղեկացմամբ՝ թեև այս պահին գործող այլ հանքավայր չկա, բայց Բաղրամյանում միշտ էլ շահագործվել են քարհանքեր, դեռևս 90–ական թվականներից սկսած Բաղրամյանում քար է եղել:

«Մենք ուրախ ենք, որ ցանկանում են հանքավայր բացել և կաջակցենք՝ որքանով կարող ենք, որպեսզի աշխատատեղեր ստեղծվեն մեր գյուղի բնակիչների համար: Արդեն պայմանավորվել ենք, ընկերությունը գյուղի սոցիալ–տնտեսական զարգացման համար նույնպես ներդրումներ կանի: Թող բացեն, աշխատեն, հետո իրենց հնարավորություններից ելնելով ինչ կկարողանան՝ կանեն, մենք էլ անմիջապես կվերահսկենք: Գյուղը շատ հարցեր ու կարիքներ ունի, միայն գյուղի բյուջեով ոչ մի բան չես կարող անել»,– պատասխանեց 1000 բնակիչ ունեցող համայնքի ղեկավարը, ըստ որի՝ այս հանքավայրում առայժմ կաշխատի մոտ 10 գյուղացի:

Սահարյանը նշեց, որ իրենց գյուղը մյուս բոլոր գյուղերի պես է, գյուղը մնում է գյուղ, ասաց նա՝ հավելելով, թե հիմնական զբաղվածությունը գյուղատնտեսությունն է՝ անասնապահությունն ու հողագործությունը: Հարցին, թե այդ ամենը բավարարո՞ւմ է գյուղացիների՝ իրենց ամենօրյա ապրուստը հոգալու համար, թե՞ արտագնա աշխատանքի մեկնողներ շատ կան, հարցով պատասխանեց.

«Արտագնա որտե՞ղ չկա:Նույնն էլ մեզ մոտ կա: Սակայն տարիներ շարունակ, երբ Բաղրամյանում այդ քարհանքերն աշխատել են, միշտ էլ գյուղին օգտակար են եղել, գոնե 4–5 ընտանիքից աշխատող եղել է այնտեղ, ու եթե ընտանիքից աշխատող կար, ապա արտագնա աշխատանքի հիմնականում չէին մեկնում»:

 

Քրիաստինա Տեր-Մաթևոսյան

 

Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին Ազատման դիմում չի գրում, բայց պահանջում է ազատել աշխատանքից․ Վրացյանը չարիք է դարձել Մասիսի դպրոցում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովումՊԵԿ-ը ստուգումներ է սկսել Միհրան Պողոսյանի ընտանիքի հետ առնչություն ունեցող ընկերություններումԻդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակիցCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Ինչպես է երեխայի ծննդյան ամսաթիվն ազդում նրա ողջ կյանքի վրա. տպավորիչ փաստեր Արամ Մելիքյանի հղի կնոջը հիվանդանոց են տեղափոխել. ի՞նչ է պատահել նրան Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել Կզարմանաք երբ տեսնեք՝ ուր են մեկնել Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո Ղազախստանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ ՍտոլտենբերգԱննա Հակոբյանը Գյումրի մեկնող գնացքում (Տեսանյութ) Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին․ նա հիվանդանոց է տեղափոխվել Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀրդեհ Գառնի գյուղում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը Հայաստանի շախմատիստուհիների արդյունքները 6-րդ տուրում․ ԵԱԱստղագուշակ ապրիլի 26-ի համարԱդրբեջանն իր նախընտրած քարտեզներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում․ Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաները` արգելելով մուտք գործել Երևան (տեսանյութ) Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կոչով փակել են Ազատության պողոտանԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել ԱՄՆ-ն արդեն սկսել է օգնության վերջին փաթեթից Ուկրաինային ռшզմական օգնություն փոխանցելու գործընթացը, դրանց մի մասը կժամանի օրերի ընթացքում․ Պենտագոն Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերինՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Օձն Ադրբեջանում ներխուժել է քաղաքային ավտոմեքենայի խցիկ (տեսանյութ)Ժամանակավորապես գազ չի լինի․ հասցեներԴերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուՆարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե սյանը Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան Սարգսյան 2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ) Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել