Yerevan, 07.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Վարդան Բոստանջյան. «Քաղաքացին պարզապես ուզում է հասկանալ, ինչո՞ւ է վաղն ավելի վատ ապրելու, քան այսօր»

ECONOMICS

«Փաստ» օրաթերթը գրում  է

 

Հունվարի 17–ին Ազգային Ժողովում պատգամավորների հետ հարց ու պատասխանի ժամանակ, անդրադառնալով գնաճին, վարչապետ Կարեն Կարապետյանը նշել էր, թե իր կարծիքով այն սարսափելի չէ: Այնուհետև, համեմատական անցկացնելով հարևան երկրների հետ, շեշտել էր, որ Հայաստանում պաշտոնական գնաճը 2,6% է, Վրաստանում՝ 6,7%, իսկ Ադրբեջանում՝ 7,9%: ԱԺ «Ծառուկյան դաշինք»–ի պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանից հետաքրքրվեցինք՝ ՀՀ–ի պարագայում որքանո՞վ է տեղին նման համեմատութունը:

«Անձամբ ես նման համեմատություն չէի անի: Հասկանալի է, որ միջինացված ձևով բոլոր հիմնական և առաջին անհրաժեշտության ապրանքները, ինչպես նաև ծառայությունները Վրաստանում 2,5–3 անգամ ավելի էժան են, քան Հայաստանում: Օրինակ են նաև զբոսաշրջության մասին վիճակագրությունները, որոնց համաձայն՝ հայերը հիմնականում նախընտրում են Վրաստան մեկնել: Այս համատեքստում շատ կասկածելի մոտեցումներով ու մեթոդաբանությամբ հաշվարկված գնաճային ու տնտեսական աճի ցուցանիշները գոնե ինձ համար չեն կարող համոզիչ լինել»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց Վարդան Բոստանջյանը:

Պատգամավորը նկատում է՝ բոլոր հարուստ երկրներում, ինչպիսին, օրինակ` ԱՄՆ–ն և Եվրամիության երկրներն են, քաղաքացիներից որևէ մեկին չենք կարող կանգնեցնել ու հարցնել, հետաքրքիր է, որքա՞ն է ձեզ մոտ տնտեսական աճը:

«Նրանք հետաքրքրված չեն այդ ցուցանիշներով: Պարզապես տեսնում են՝ ապրում են, թե ոչ, ավելի լավ են ապրում, թե ավելի լավ չեն ապրում: Հասարակ քաղաքացուն հրամցված թվերը ոչինչ չեն նշանակում: Ամեն սպառող ինքը գիտի, սպառման դաշտում լավ, թե վատ վիճակում է գտնվում: Այս համատեքստում ես նման համեմատական վերլուծություն չէի անի թե՛ հարևան և թե՛ մեզանից ավելի հեռու գտնվող երկրների միջև: Նախընտրելի է խոսել մեր երկրում գոյություն ունեցող կառավարման արդյունավետության մասին:

Մասնավորապես՝ որքանո՞վ է այն արդյունավետ, որքանո՞վ ենք ռացիոնալ օգտագործում թե՛ ֆինանսական, թե՛ բնական ռեսուրսները, բարեկեցության ինչպիսի՞ մակարդակ ունենք, այն իջնո՞ւմ, թե բարձրանում է»,– ընդգծեց պատգամավորը՝ հավելելով, որ ցանկացած պարագայում որոշում կայացնողը կամ ղեկավարը հակված է նկարագրել իրավիճակն այնպես, ինչպես իր համար է ցանկալի:

«Հիմա որոշում կայացնողներից ում էլ հարցնենք՝ կասի, որ մեզ մոտ այդքան վատ չէ: Սակայն դա դեռ ոչինչ չի նշանակում: Քաղաքացին պարզապես ուզում է հասկանալ, ինչու է վաղն ավելի վատ ապրելու, քան այսօր, ի՞նչն է պատճառը: Սրա մասին պետք է խոսենք: Առանց որևէ վերլուծությունների և համեմատությունների մեծ հաշվով համոզված չեմ, որ մի տեղ լավ են ապրում, մի տեղ վատ և դրանով մխիթարվում են»,– ասաց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով վարչապետի այն կանխատեսմանը, թե մեր տնտեսական աճի տեմպերը լինելու են վերոնշյալ երկրներից ամենաբարձրը, Վարդան Բոստանջյանը նշեց. «Տնտեսական իրավիճակը բնութագրող ցանկացած թիվ որոշում կայացնողների ու մասնագետների համար է: Քաղաքացին առաջնորդվում է այն արդյունքով, թե իր ունեցած եկամուտների պայմաններում սպառման մակարդակը լավն է, թե վատ: Հիմա ես կարող եմ ասել, որ մենք ունենք մոտ 25% աճ, և կառաջարկեմ ձեզ շատ ուրախանալ: Դուք կուրախանաք միայն ինձ լսելուց հետո, բայց երբ գնաք տուն, կտեսնեք, որ դուք ավելի վատ եք ապրում: Թիվը որոշիչ չէ»:

 

Աննա Բադալյան

 

“By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia