Մուշեղ Սաղաթելյան. «Եթե դու ցանկանում ես քո հակառակորդին հաղ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Գալուստ Սահակյանի կինը 23 միլիոն դրամ շահաբաժին է հայտարարագրել ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Գավառում հողմակայան կկառուցվի ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Կարեն Կարապետյանի հայտարարագրած ունեցվածքը ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Կարկտաբեր ամպերը մշակող, կարկուտն անձրև դարձնող համակարգ է ն... ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Երևան, 20.Ապրիլ,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Մուշեղ Սաղաթելյան. «Եթե դու ցանկանում ես քո հակառակորդին հաղթել, պետք է ոչ թե ուժ կիրառես, այլ բարություն անես» Արսինե Խանջյանը Գերմանիայից ուղերձ է հղել ցուցարարներին Գյումրիում ապօրինաբար պահվող արջի քոթոթը տեղափոխվել է կենդանաբանական այգի Երևանում էին արցախցի պատանի երաժիշտները ՄԻԵԴ ուղարկված դիմումների հերթական տեղատարափն է լինելու «Պետք է ներողություն խնդրենք, որ այս ժառանգությունն ենք թողել երիտասարդներին». Անահիտ Բախշյան Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանի հետ Կարապետ Ռուբինյանը` ոստիկանության սադրանքների և Նիկոլ Փաշինյանի քայլերի մասին Ստրասբուրգում տեղի է ունեցել Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի նիստը Հանրահավաք. օր 7-րդ Յուրաքանչյուր հինգշաբթի մայրաքաղաքի վարչական շրջաններում կազմակերպվում են բնակիչների ընդունելություններ Իսպանիայի հայկական համայնքի ներկայացուցիչները որևէ դրոշ չեն կարել և ցուցարարաներին չեն ուղարկել. Մայիլյան «Ազգը հանրային գիտակցության լրջագույն փուլի մեջ է» Ապրիլի 19-ին անցկացվող հավաքի և երթի մասին իրազեկում չի ներկայացվել Փոփոխություններ «Դեղերի մասին» օրենքում. առաքման, դեղապահովման հարցեր ԵԱՀԿ-ում քննվում է Ադրբեջանում նախագահական ընտրությունների հարցը Ի՞նչ ծախսերից կազատվեն նախկին ոստիկանները Դատական նիստը կրկին հետաձգվեց. Ամբաստանյալ Մարինա Պողոսյանը չէր ներկայացել Դատական նիստը կրկին հետաձգվեց. Ամբաստանյալ Մարինա Պողոսյանը չէր ներկայացել Գալուստ Սահակյանի կինը 23 միլիոն դրամ շահաբաժին է հայտարարագրել

Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ն արժանացել է Դասական երաժշտության միջազգային մրցույթի գլխավոր մրցանակին

Տիգրան Մանսուրյանի Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված «Ռեքվիեմ» ստեղծագործությունն արժանացել է Դասական երաժշտության միջազգային մրցույթի գլխավոր մրցանակին «Ժամանակակից երաժշտություն» անվանակարգում: Մրցույթը տեղի է ունեցել ս. թ. հունվարի 18-20-ը Լյուքսեմբուրգում:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Տիգրան Մանսուրյանն ասել է, որ խորապես հուզված է մրցույթի կազմակերպիչների՝ իր երկի նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքից և շնորհակալ:

«Ռեքվիեմ»-ը ներկայացված է նաև հունվարի 28-ին կայանալիք «Գրեմմի» 60-րդ հոբելյանական մրցանակաբաշխությանը «Լավագույն երգչախմբային ներկայացում» և «Լավագույն ժամանակակից դասական ստեղծագործություն» անվանակարգերում: Խոսելով «Գրեմմի»-ի մասին` Մանսուրյանն ասաց, որ, անշուշտ, սպասում է այդ կարևորագույն մրցանակաբաշխությանը: «Եթե մրցանակի արժանանամ, կարծում եմ` բոլորս էլ ուրախ կլինենք, եթե ոչ, Դասական երաժշտության միջազգային մրցանակը կա ու կա»,- կատակեց կոմպոզիտորը:

Մանսուրյանը ներկայումս լարված աշխատում է երեք ստեղծագործության վրա (փակագծերը չցանկացավ բացել), որոնք պետք է սուղ ժամկետներում ավարտին հասցնի:

Դասական երաժշտության եվրոպական միջազգային մրցանակաբաշխությունը սկսել է անցկացվել 2011 թվականի ապրիլի 6-ից Կաննում: Ժյուրին բաղկացած է տարբեր երաժշտական հեղինակավոր ամսագրերի երաժշտության քննադատներից:

website by Sargssyan