Ереван, 06.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Մեր երկրում նենգափոխվում է պաշտոնյաների դերակատարությունը»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթի հյուրն է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանը

 

Պարոն Սարգսյան, Հանրապետական կուսակցությունն արդեն հայտարարեց ՀՀ նախագահի իր թեկնածուի մասին: Նա Մեծ Բրիտանիայում մեր երկրի դեսպան Արմեն Սարգսյանն է: Դուք ինչպե՞ս եք գնահատում այդ ընտրությունը, որպես լեզուներ իմացող, արտասահմանում ճանաչում ու կապեր ունեցող մարդու: Դրանք նախագահի հենց ա՞յն հատկանիշներն էին, որ հարկավոր էին մեր երկրին:

– Դե, Հանրապետական կուսակցությունն ուրիշ ի՞նչ պետք է առաջարկեր: Սերժ Սարգսյանը, ի վերջո, պարզ ասաց, թե ինչպիսի նախագահ է ցանկանում տեսնել: Այսինքն՝ ուզում է տեսնել այս երկրից կտրված, քաղաքական խնդիրներով չզբաղվող, ներկայցուցչական գործառույթներ ունեցող մարդու:

 

Մեր երկրի պրոբլեմները լուծելու համար հենց նմա՞ն նախագահ է անհրաժեշտ:

– Իհարկե, ո՛չ: Նման թեկնածուն Հանրապետական կուսակցության համար է: Սերժ Սարգսյանի համար է:

Մեր երկրին անհրաժեշտ էր մարդ, ով այս երկրից բան է հասկանում, այս երկրի խնդիրներն է գիտակցում և կարող է իր լիազորությունների շրջանակներում ինչ–որ բան անել դրանք լուծելու ուղղությամբ:

Բայց Սերժ Սարգսյանը պարզ ասել է, որ այդ պաշտոնում նստած մարդը պետք է ընդամենը ներկայացնի:

Սակայն որտե՞ղ ներկայացնի կամ ի՞նչը ներկայացնի…

Բայց ասել է՝ կապեր ունենա կամ գնա այնտեղ՝ դրսերում, ինչպես ներսում Հանրապետական կուսակցությունն է անում, ասի, որ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է և այլն, և այլն: Դե՛, այս մարդն էլ, այդ երկու բառը սերտելով, կգնա աշխարհով մեկ և դա կասի:

Ավելացրած՝ տարբեր ֆինանսական շրջանակներում հազար ու մի կապ ունի, բիզնեսների է տիրապետում, կարող է այդ կարգի հարցեր լուծել: Կամ, ասենք, օրինականացնի ֆինանսական ինչ–ինչ խնդիրներ:

 

Իսկ մեր երկրին դա օգուտ չի՞ կարող տալ, եթե թեկուզ կարողանա ֆինանսական խնդիրներ լուծել:

– Երկրի ֆինանսական խնդիրներն այլ ձևով են լուծում:

Վարչապետ Կարեն Կարապետյանն էլ երբ եկավ, տնտեսական համակարգի կառավարումը հանձնեցին նրան ու նրա մասին էլ սկսեցին խոսել, թե ինչե՜ր պետք է անի: Նա էլ ասաց, թե ինչ խնդիրներ կան մեր երկրում: Ասաց, որ ամեն ինչ ստվերում է, պետք է ստվերը վերացնենք, որ երկիրը երկիր դառնա: Որ կոռուպցիա կա, որի դեմ պետք է պայքարենք: Եվ այլն, և այլն:

Բայց այս ամենը ընդամենը խնդիրների ձևակերպումներ էին: Քանզի ժամանակ անցավ, և տեսանք, որ ստվերները սրբության սրբոց են, և ոչ ոք դրանց ձեռք չի տալիս:

Հիմա այս պարագայում նախագա՞հն ինչ պետք է անի: Պետք է գնա ու աշխարհում հայտարարի, որ մեր երկրում ստվեր չկա՞, կոռուպցիա չկա՞, ամեն ինչ լա՞վ է…

Հենց հարցն էլ այդ է, էլի՛. ի՞նչը պետք է ներկայացնի:

Կամ վարչապետն ասում է՝ այսպիսի՛ն է երկրի վիճակը. երկիրը երկիր չի դառնա, մինչև բացասական երևույթները չվերացնենք, նախագահն էլ այդ դեպքում ի՞նչը պետք է գնա ու ներկայացնի: Ի վերջո, երկիրն է ներկայացնելու, չէ՞:

Այնպես որ, ուզած–չուզած այս ամենին անլուրջ ես վերաբերվում:

Մինչդեռ Սահմանադրության մեջ հստակ գրված է նախագահի գործառույթները, գրված է, թե ինչն ինչպես պետք է լիներ: Նախագահը պետք է ներկայացներ ծրագիր և նշեր, թե որո՞նք են իր համար երկրի առաջ ծառացած խնդիրները և ինչպե՞ս է դրանց լուծումը տեսնում իր լիազորությունների շրջանակներում:

Բայց նման «զրույցներ» այս երկրում տեղի չեն ունենում, բացարձակապես գոյություն չունեն:

Արդյունքում նենգափոխվում է նաև պաշտոնյաների դերակատարությունը՝ լեգալիզացնելով այն իրավիճակը, որն առկա է երկրում: Ասվում է, որ հենց սա՛ է պետությունը և սա՛ է պետության բարոյականությունը:

 

Իսկ իրարանցումը, որ գոյություն ուներ նախագահի թեկնածության վերաբերյալ, մարդիկ ամիսներ շարունակ քափ ու քրտինքի մեջ գուշակություններ ու կանխատեսումներ էին անում, թե ո՞վ է այն լինելու, արդարացվա՞ծ էր: Երբ նախագահի դերակատարությունը, գոնե իշխող ուժի ներկայացմամբ, հենց այդքանն է:

– Իսկ ո՞վ էր անում. հենց իրենք էլ այդ իրարանցումը սարքում էին՝ քաղաքական նախաձեռնություններն իրենց ձեռքը պահելու համար: Որպեսզի այս երկրում եղած ուրիշ բաներից ոչ ոք չխոսեր: Չխոսեր թանկացումներից, ստվերից, գողություններից, թալանից… Թեմա էին գցում ասպարեզ, ու մարդիկ զբաղվում էին դրանով:

Միշտ էլ այդպես է եղել: Ինչ՝ ինչ, բայց մեր քրեաօլիգարխներն այդ հարցում վարպետներ են: Վերջերս էլ ձեռք են զարկել դեմագոգիայի արվեստին: Սկսել են բարոյախրատական քարոզներով զբաղեցնել դաշտը՝ ազգ–բանակ–եկեղեցի, օգնություն զինվորներին…

Վարպետներ են, էլի, կարողանում են…

 

Գոհար Սարդարյան

 

Азербайджан и Турция не видят Армению в этом регионе: Аршак КарапетянСурен Петросян о борьбе против делимитации: Это требование должно получить намного более массовый характер 55-летняя Дженнифер Энистон показала фигуру топлес Минюст США обвинил конгрессмена в получении взятки от азербайджанской нефтяной компании Ученые доказали правдивость некоторых важных событий из Библии В США возник скандал с проазербайджанским конгрессменом«Паст»: В конце концов, как были похищены руководители Арцаха, кто был замешан в этой историиМинистр попрощается с должностью: арест также не исключенКак осквернить судебную систему? Инструкция от ПашинянаПолучение званий увидим 28 мая: Аршак КарапетянЗаявление генерал-майора Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства серьезно обеспокоило действующие властиПашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора»Происходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянСила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»Соратник Пашиняна: Власти Армении обладают эффективными инструментариями противодействия вызовам «Ай Дат»: Изменения в Тавуше позволят Азербайджану осуществить новую агрессию с более выгодных позиций Италия готовит девятый пакет военной помощи Украине В Ереване обнаружено тело 17-летнего юноши В Турции заявили, что товарооборот с Израилем был прекращен Евросоюз планирует выделить Азербайджану дополнительно 2 миллиона евро на разминирование: Купман Курсы валют в Армении В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Министр экономики Армении принял посла Великобритании Депутат: У Армении нет повода для гордости по вопросам, связанным с защитой прав человека Омбудсмен Армении прокомментировала ограничение права жителей Киранца на перемещение Режим провоцирует РоссиюВ транспортный парк Еревана поступят 171 новый автобус и 15 новых троллейбусов Книжная серия ДИАЛОГ представляет первую книгу молодого поэта Константина Шакаряна «Новый день» Армения улучшила позицию по Индексу свободы прессы на 2024 год и является лидером в регионе Yonhap: военные Республики Корея сбили неопознанный аэростат в Желтом море Майкл Карпентер на встрече с армянскими парламентариями подтвердил поддержку США территориальной целостности Армении «Грапарак»: На дороге от Киранца в другие села уже видна вызванная Пашиняном катастрофа АМИО банк выпускает облигацииЦены на нефть завершают неделю существенным снижением Предварительное следствие по делу Нарека Самсоняна и Вазгена Сагателяна завершено В Ереване продолжается работа очередной парламентской четырехдневки Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США