Yerevan, 29.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ըստ Վախթանգ Միրումյանի վառելիքի գների բարձրացումը շղթայական թանկացումների չի հանգեցնի

ECONOMICS

Հայաստանի կառավարության առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վախթանգ Միրումյանը վստահեցնում է, որ ակցիզային հարկի դրույքաչափերի բարձրացմամբ պայմանավորված՝ բենզինի, սեղմած գազի և դիզելային վառելիքի գների բարձրացումը շղթայական թանկացումների չի հանգեցնի:

Ազգային ժողովում գնաճի մեղմման հնարավորությունների վերաբերյալ խորհրդարանական լսումների ընթացքում Վախթանգ Միրումյանն առանձին-առանձին անդրադարձավ բենզինի, սեղմած գազի և դիզելային վառելիքի գների բարձրացմանը՝ հիմնավորելով, որ դրանցից որևէ մեկի թանկացումը չի հանգեցնի շղթայական թանկացումների: 

«Բենզինի ակցիզային հարկի դրույքաչափը մեկ տոննայի հաշվով բարձրացել է 15 հազար դրամով, այսինքն՝ 1 կիլոգրամի համար 15 դրամով: Մյուս կողմից գաղտնիք չէ, որ Հայաստանում արտադրական կամ առևտրային նպատակներով բենզին գրեթե չի սպառվում, հետևաբար առավել քան ակնհայտ է, որ բենզինի թանկացումը շղթայական թանկացումների չի կարող հանգեցնել:

Քաղաքացիների կողմից սպառվող բենզինի մասով կարող եմ ասել, որ Հայաստանում տրանսպորտային միջոցները հիմնականում շահագործվում են սեղմած գազով: Բենզին շահագործում են հիմնականում բարձր եկամուտներ ունեցող անձինք, հետևաբար պնդումները, թե բենզինի թանկացումը կարող է հանգեցնել նրանց կողմից տնօրինվող  եկամուտի  նվազման, հիմնավոր  չեն»,- համոզված է Միրումյանը:

Անդրադառնալով սեղմած գազի գնի բարձրացմանը՝ Վախթանգ Միրումյանը հայտնեց, որ սեղմած գազի 1 խմ համար ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի բարձրացումը կազմել է 20 դրամ:

«20 դրամ բարձրացմամբ մենք հասել ենք այն մակարդակին, որ ունեինք 2015թ.: Այս գնի պայմաններում այդ ժամանակ աշխատել է տրանսպորտը, ձևավորվել են ապրանքների գները: Հետևաբար, ասել, որ դրանով պայմանավորված տեղի կունենա տրանսպորտի թանկացում և ապրանքների գների բարձրացում, նույնպես հիմնավոր չէ»,- ասաց ՊԵԿ փոխնախագահը:

Վախթանգ Միրումյանն ընդգծեց, որ սեղմած գազ շահագործում են համեմատաբար ավելի ցածր եկամուտ ունեցող քաղաքացիները:

«Բոլորին հայտնի է, որ մինչև 279 հազար դրամ աշխատավարձի պարագայում Հարկային օրենսգիրքը նախատեսել է հարկային բեռի նվազում: Այդ աշխատողները կազմում են Հայաստանում վարձու աշխատողների 90 տոկոսը: Մենք ունենք մինչև 279 հազար դրամ աշխատավարձ ստացող 540 հազար վարձու աշխատող:

Այսինքն՝ այդքան մարդու համար հարկային բեռի նվազում ենք ունենում: Օրինակ, 150 հազար դրամ աշխատավարձի պարագայում եկամտահարկը 2580 դրամով նվազել է, իսկ սա կարող է փոխհատուցել ակցիզային հարկի բարձրացման արդյունքում սեղմած գազի թանկացման ազդեցությունը»,- մանրամասնեց նա:

Դիզելային վառելիքի պարագայում ակցիզային հարկը նվազել է՝ 35 հազար դրամից դառնալով 13 հազար դրամ, սակայն դիզելային վառելիքը ներառվել է ավելացված արժեքի հարկի դաշտում:

Վախթանգ Միրումյանն ասաց, որ մինչև 2018թ. ՀՀ-ն ԱԱՀ-ի կիրառման պրակտիկա ունեցող երկրներից աշխարհում միակն էր, որ դիզվառելիքն ԱԱՀ-ով չէր հարկում: 

«Կարևորն այն է, թե իրականում տնտեսական ինչ ազդեցություն կարող է ունենալ դիզվառելիքի հարկումը ավելացված արժեքի հարկով: Դիզելային վառելիքի սպառման հիմնական ուղղություններն են ավտոտրանսպորտը, կապիտալ շինարարությունը, հանքարդյունաբերությունը, գյուղատնտեսությունը: Մինչև Հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելը դիզելային վառելիքի մեկ լիտրի արժեքը 380 դրամ էր, օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո դարձել է 440 դրամ:

Այն ժամանակ բեռնափոխադրողը, դիզելային վառելիք գնելով 380 դրամով, ավելացված արժեքի հարկը հաշվանցելու և գինը նվազեցնելու հնարավորություն չէր ունենում: Այսինքն՝ նա դիզվառելիքը ձեռք էր բերում հենց այդ գնով, քանի որ այն ժամանակ դիզվառելիքն ավելացված արեքի հարկման դաշտում չէր: Ներկայում կա ավելացված արժեքի հաշվանցման հնարավորություն, ինչի պարագայում դիզվառելիքի գինը կդառնա 366 դրամ, այսինքն՝ 14 դրամով ավելի քիչ, քան նախկինում էր»,- պարզաբանեց ՊԵԿ փոխնախագահը:

Միևնույն ժամանակ, Վախթանգ Միրումյանն ընդգծեց, որ դիզվառելիքի գնի բարձրացումը կարող է ազդեցություն ունենալ գյուղատնտեսության ոլորտի վրա, քանի որ այս ոլորտը ԱԱՀ հարկման դաշտում չէ, ուստի այդ պարագայում ԱԱՀ-ն հաշվանցելու հնարավորություն չկա: Միրումյանը հույս հայտնեց, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարը կներկայացնի, թե գյուղատնտեսության ոլորտի աջակցության ինչ ծրագրեր ունի կառավարությունը՝ հնարավոր ազդեցությունը չեզոքացնելու համար:

 

 

 

Idram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at Ashtarak